Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կարծում է, որ ՀՀ պետական իրավասու մարմինը պետք է հրապարակի հայկական կողմի գերիների թիվը:
«Իրավունքի գերակայությունը ենթադրում է հանրային նշանակության ցանկացած տվյալի հրապարակման կանխավարկած. որևէ տվյալի հրապարակում մերժելիս պետությունը պետք է ցույց տա՝ ի՞նչ իրավաչափ շահ է դրանով հետապնդում: Պետության մերժման որոշումը պետք է լինի պատճառաբանված:
Ադրբեջանում պահվող հայկական կողմի գերիների վերաբերյալ թվական տվյալներ չհրապարակելը ՀՀ կառավարությունը երեկվա պաշտոնական արձագանքով պատճառաբանել է ընդամենը նշումով այն մասին, որ հարցն ունի «գերզգայուն բնույթ»: Սա ընդունելի մոտեցում չէ:
Իրականում, Ադրբեջանում պահվող հայկական կողմի գերիների թվի հրապարակմամբ առնվազն՝ 1) հնարավորություն կառաջանա զգալիորեն մեծացնել միջազգային ճնշումն Ադրբեջանի նկատմամբ գերիների ազատ արձակման ու վերադարձի հարցով, 2) առաջ կգան Ադրբեջանի նկատմամբ լրացուցիչ պարտավորություններ դնելու հիմքեր, 3) կբարձրանա Ադրբեջանում պահվող գերիների պաշտպանության աստիճանը, 4) հրապարակայնորեն կընդգծվի պետության հարգանքը գերիների ու նրանց ընտանիքների իրավունքների նկատմամբ, 5) հրապարակայներոն կընդգծվի պետության պատասխանատու վերաբերմունքը հանրային կարևորության այս հարցի նկատմամբ, 6) վերջապես, պետության այդ քայլով կբացառվի կամ էականորեն կնվազեցվի հանրությանը կեղծ տեղեկություններով մոլորեցնելու ու հետևաբար՝ շահարկում իրականացնելու որևէ կողմի փորձ:
Հետևաբար, ՀՀ պետական իրավասու մարմինը պետք է հրապարակի հայկական կողմի գերիների այն թիվը, որոնք իր տրամադրության ներքո առկա տվյալների համաձայն կամ իր համոզմամբ՝ ներկայում պահվում են Ադրբեջանում գերության մեջ»:
Մարտի 9-ին, ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը: Թեմա՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը, արձագանքներ, Արցախի սպաների հաայտարարությունը ի աջակցություն ՀՀ ԶՈՒ-ի և Օնիկ Գասպարյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ:
Մարտի 9-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը: Թեմա՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը, արձագանքներ, Արցախի սպաների հաայտարարությունը ի աջակցություն ՀՀ ԶՈՒ-ի և Օնիկ Գասպարյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ:
Մարտի 9-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստան համահայկական հիմնադրամի նախկին նախագահ Արա Վարդանյանը: Թեմա՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը, արձագանքներ, Արցախի սպաների հաայտարարությունը ի աջակցություն ՀՀ ԶՈՒ-ի և Օնիկ Գասպարյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ:
Մարտի 9-ին, ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Գեւորգ Գեւորգյանը:
Թեմա՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը, արձագանքներ, Արցախի սպաների հաայտարարությունը ի աջակցություն ՀՀ ԶՈՒ-ի և Օնիկ Գասպարյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ
Մարտի 8-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը
Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատման դիմումի տակ չստորագրելը, որքանով է այն հակասահմանադրական և դրանից բխող քայլերը, իրավիճակը Սյունիքում, Ի. Ալիևի վերջին սպառնալիքներն ու հայտարարությունները
Մարտի 8-ին` ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Պարացելսուս» ՀԿ-ի հիմնադիր-նախագահ Նունե Ներսիսյանը:
Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատման դիմումի տակ չստորագրելը, որքանով է այն հակասահմանադրական և դրանից բխող քայլերը, իրավիճակը Սյունիքում, Ի. Ալիևի վերջին սպառնալիքներն ու հայտարարությունները
Մարտի 8-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը:
Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատման դիմումի տակ չստորագրելը, որքանով է այն հակասահմանադրական և դրանից բխող քայլերը, իրավիճակը Սյունիքում, Ի. Ալիևի վերջին սպառնալիքներն ու հայտարարությունները
Մարտի 5-ին` ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Թեմա` երկրում տեղի ունեցող վերջին զարգացումները, Ռ. Քոչարյանի հարցազրույցը ռուսական լրատվամիջոցներին
Մարտի 5-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:
Թեմա` երկրում տեղի ունեցող վերջին զարգացումները, Ռ. Քոչարյանի հարցազրույցը ռուսական լրատվամիջոցներին
Մարտի 4-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:
Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատման դիմումի տակ չստորագրելը, որքանով է այն հակասահմանադրական և դրանից բխող քայլերը