Իսկ եթե «Գևորգ Բաղդասարյանը» «պարզապես» դատախազ է, ապա ես նրան «պարզապես» մաղթում եմ դատախազ աշխատել Շուշիում

Դատախազ Գևորգ Բաղդասարյանը շատ լավ իրավաբան է ու գրագետ դատախազ։ Նա մշտապես ընդգծված հարգալից վերաբերմունք է դրսևորել իր գործընկերների և առհասարակ քաղաքացիների նկատմամբ։ Մեծամտությամբ ու ամբարտավանությամբ երբեք աչքի չի ընկել։
Գևորգ Բաղդասարյանի նման կադրեր «ձևավորելը» ցանկացած կրթական ու գերատեսչական ինստիտուտի կարևոր խնդիրներից մեկն է։
Եվ այս ամենով հանդերձ՝ ստիպված եմ արձանագրել, որ «Գևորգ Բաղդասարյանը», որպես խորհրդանիշ (այսուհետ՝ «Գևորգ Բաղդասարյան»-ը՝ որպես պայմանական անուն), մեծագույն ֆիասկոներից մեկն է, որ ունեցել է Հայաստանի Հանրապետությունը։
Ինչու՞: Որովհետև ցանկացած «մասնագիտական բարձրակարգություն» գրոշ արժեք չունի, եթե այն չի լրացվում քաղաքացիական ու ազգային գոնե նվազագույն «որակով»։ Ավելին, եթե փայլուն մասնագետը վատ քաղաքացի է իր պետության կամ իր Հայրենիքի համար, ուրեմն նրա մասնագիտական «որակը» ոչ թե բարիք է, այլ չարիք։
Տարիներ շարունակ «Գևորգ Բաղդասարյանը» սպառողն է եղել այն ազգային արժանապատվության, որ կերտել են «Շուշի ազատագրողները»։ Մեր աչքի առաջ այդ ազգային արժանապատվությունը զրոյացվեց և վերածվեց ազգային աղետի, որի կերտողներն էլ եղել են «Շուշի հանձնողները»։
«Գևորգ Բաղդասարյանը» օրենքը չի պաշտպանում, այլ ուղղակիորեն պաշտանում է «Շուշի հանձնողներին», քանի որ իր պաշտպանած մեղադրանքը նշանակում է մեկ պարզ բան - գլխավոր «Շուշի հանձնող» Նիկոլ Փաշինյանը 13 տարի առաջ անմեղ էր։ Այս «սիլլոգիզմից» փախնել հնարավոր չէ։
Եթե «Գևորգ Բաղդասարյանը» Հայաստանի՛ դատախազ է, այլ ոչ թե պարզապես դատախազ, ապա կոպիտ ասած՝ նա պարտք ունի «Շուշի ազատագրողներին», որովհետև նրանց շնորհիվ ազգային արժանապատվություն է վայելել։ Այդ դեպքում գոնե նոյեմբերի 9-ից հետո պետք է այլևս չնստեր մեղադրողի աթոռին։
Իսկ եթե «Գևորգ Բաղդասարյանը» «պարզապես» դատախազ է, ապա ես նրան «պարզապես» մաղթում եմ դատախազ աշխատել Շուշիում։

Ռուբեն Մելիքյանի գրառումը

դիտվել է 1064 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am