Պայթյուն՝ Սյունիքի մարզում. 2 փրկարար վնասվածքներ են ստացել
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Մեղրիի տարածաշրջանում պատերազմի օրերին անհետ կորածների և դիերի որոնողական աշխատանքեր կատարելու ժամանակ պայթյուն է տեղի ունեցել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայթյունի հետևանքով Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության 2 հրշեջ փրկարարներ վնասվածքներ են ստացել։ Այս պահին նրանք տեղափոխվում են հիվանդանոց։ Մանրամասները՝ քիչ ուշ: