Գողացել են ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ֆինանսների, պայմանագրերի և աուդիտի բաժնի պետի ավտոմեքենայի դիվանագիտական համարանիշները
Oրեր առաջ դեպք է տեղի ունեցել Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Բելգիայի թագավորության քաղաքացին, ով աշխատում է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ֆինանսների, պայմանագրերի և աուդիտի բաժի պետ, նկատել է, որ իրեն ամրակցված Skoda մակնիշի ավտոմեքենայի դիվանագիտական համարանիշները ավտոմեքենայի վրայից գողացել են և փոխարենը ավտոմեքենայի վրա տեղադրել են թղթից պատրաստված նույն համարանիշները:
Փաստի առթիվ «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության գծային բաժնում նյութեր են նախապատրաստվում: