«Հ2»-ը զրկվեց եթերից, «TV5»-ը և «Արմնյուզ»-ը կդիտեն միայն Երևանում

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամները փակ եւ գաղտնի ռեժիմով բաշխեցին հանրապետական եւ մայրաքաղաքային սփռման սլոթերի համար դիմած հեռուստաընկերությունների միավորները:

 «Հանրապետական ծածկույթի համար հայտարարվել էր 6 սլոթ, իսկ մայրաքաղաքային ծածկույթի համար՝ 9 սլոթ: Սական դեկտեմբերի 30-ին կնքվեց միջկառավարական պայմանագիրՀայաստանի եւ Ռուսաստանի միջեւ, որի համաձայն ռուսական մեկ հեռուստաալիք ստանում է հանրապետական, եւս երկուսը՝ մայրաքաղաքային ծածկույթի արտոնագիր, առանց լիցենզիայի: Դա նշանակում է, որ հանրապետական լսոթերը դառնում են 5, իսկ մայրաքաղաքային սլոթերը՝ 7»,- ասաց ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը:

«Հանրապետական լսոթերի համար հայտ էին ներկայացրել 12 ընկերություն, որից երեքը դիմել էին միայն հանրապետական սփռման մրցույթի համար, իսկ մնացած 9-ը նաեւ մայրաքաղաքային: Միայն մայրաքաղաքային սփռման մրցույթի համար ներկայացվել էր 4 հայտ: Սակայն հունվարի 8-ին «Սկիզբ մեդիա» հեռուստաընկերությունը, իսկ հունվարի 13-ին «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ ընկերությունները ներկայացրեցին իրենց դիմումները, որով նրանք հետ կանչեցին իրենց հայտերը, ուստի չեն մասնակցում այս մրցույթին»,-ասաց նա:

Հանրապետական սլոթերի համար մրցույթին մասնակցած հեռուստաընկերությունների ստացած միավորները.

«Արմնյուզ» ՓԲԸ – 613 միավոր,

«Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ-ն - 626 միավոր,

«Շարք» ՍՊԸ-ն (5-րդ ալիք) – 657 միավոր,

«Մուլտիմեդիա կենտրոն TV» ՍՊԸ-ն – 663 միավոր,

«Արմենիա TV» ՓԲԸ-ն – 723 միավոր,

ATV ՍՊԸ-ն – 670 միավոր,

Freenews ՍՊԸ-ն – 531 միավոր,

«Մելտեքս» ՍՊԸ-ն (Ա1+) – 545 միավոր,

«Հուսաբեր» ՓԲԸ-ն (Երկիր Մեդիա) – 688 միավոր

«Շանթ» ՍՊԸ-ն – 680 միավոր:

Միայն Մայրաքաղաքային ծածկույթի համար հայտ ներկայացրած ընկերությունները ստացել են հետեւյալ միավորները.

«Դար 21» հեռուստաընկերությունը – 492 միավոր,

«ՄՈ TV մեդիահոլդինգ» ՓԲԸ-ն – 463 միավոր,

«Արփի մեդիա» ՍՊԸ-ն – 542 միավոր,

«Շանթ սպորտ» ՍՊԸ-ն – 216 միավոր:

 «Ամենաբարձր միավորներ ստացած ընկերությունները լրացնում են հանրապետական մուլտիպլեքսը: Այն հեռուստաընկերությունները, որոնք ավելի քիչ թվանշաններ են հավաքել, տեղ են զբաղեցնում մայրաքաղաքային մուլտիպլեքսում, եթե դիմել էին մայրաքաղաքային սլոթերի համար»,-ասաց Տիգրան Հակոբյանը:

Ըստ այդմ, հանրապետական սփռման 5 սլոթերի համար առաջին առավելագույն միավոր հավաքած ընկերություններն են.

«Արմենիա TV»-ն, «Հուսաբեր» ՓԲԸ-ն (Երկիր մեդիա), «Շանթ» ՍՊԸ-ն, ATV-ն, եւ «Մուլիտիմեդիա կենտրոն TV»-ն:

Հետեւաբար, «Արմնյուզ» ՓԲԸ-ն եւ «Շարք» ՍՊԸ-ն (5-րդ ալիք) չեն ստացել հանրապետական սփռման հնարավորություն, նրանք կշարունակեն հեռարձակվել միայն մայրաքաղաքում:   «Հայկական երկրորդ հեռուստաալիքը» չէր դիմել մայրաքաղաքային սլոթի մրցույթի համար, հետեւաբար զրկվեց եթերից:

Մայրաքաղաքային սփռման հնարավորություն ստացավ Freenews ՍՊԸ-ն, իսկ ահա «Մելտեքս» ՍՊԸ-ն (Ա1+), թեեւ բարձր միավորներ էր ստացել, սակայն չէր դիմել մայրաքաղաքային հեռարձակման համար, հետեւաբար եթեր չի ստանա:

Մայրաքաղաքային սփռման եթեր ստացան նաեւ «Դար 21» հեռուստաընկերությունը, «ՄՈ TV մեդիահոլդինգ» ՓԲԸ-ն եւ «Արփի մեդիա» ՍՊԸ-ն: Իսկ «Շանթ սպորտ» ՍՊԸ-ն դուրս մնաց, քանի որ չէր հաղթահարել միավորների նվազագույն շեմը՝ 280:

 

դիտվել է 715 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am