«ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովն իր վերջին հարցազրույցում ասաց, որ երբ 2018-ին իշխանությունը ՀՀ-ում փոխվեց, սեղանին դրված էր հետեւյալ փաստաթուղթը. Մենք վերադարձնում ենք 5 տարածքները, Արցախը առայժմ չի ճանաչվում, բայց Արցախը, Լաչինն ու Քելբաջարը մնում են այն վիճակում, ինչը կար, բացվում են բոլոր ճանապարհները, եւ ինչ-որ անորոշ տարիներից հետո քվեարկության միջոցով, հանրաքվեով որոշվում է Արցախի կարգավիճակը՝ կլինի անկա՞խ, թե կորոշի մտնել Ադրբեջանի կազմի մեջ. այդ ամենից հետո նոր քննարկվում է Լաչինի ու Քելբաջարի հարցը»,- Գյումրիի «Արագած» մարզամշակութային կենտրոնում գյումրեցիների հետ հանդիպման ժամանակ նշեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ հավելելով, որ դեռ պատերազմի ժամանակ մտածել են, որ այդ տարածքները կտանք Արցախի անկախության ճանաչման դիմաց:
«Սա էլ բավականին նորմալ տարբերակ է, մենք մաքսիմումն էինք ուզում: Ալիեւի համար անկախություն ճանաչելը մահացու էր, եթե նա ճանաչեր, նույն օրը իշխանությունը կկորցներ: Նրմալ ղեկավարը պետք է դիմեր ժողովրդին ասեր՝ ունենք երկու տարբերակ, կամ ստորագրում ենք այս տարբերակը, կամ պատրաստվում ենք պատերազմի: Դա նորմալ մարդը կասեր: Ինչ արեց Փաշինյանը. նա բանակցային ամբողջ գործընթացը տապալեց: Մեկ ասաց, որ Արցախը թող որոշի ինչ անի, Արցախն ինձ չի ընտրել: Հետո ասաց՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ» եւ Բաքուն միանգամից օգտվեց այդ նախադասությունից»,-ասաց նա:
«Այս 2,5 տարիների ընթացքում առաջին իսկ օրվանից սկսվեց բանակի վարկաբեկում, այս կամ այն գեներալի դեմ քրեական գործ հարուցել. Բանակը վարկաբեկված, վախեցած էր: Հայաստանը ցանկանում էր գնել այն զենքերը, որոնք օգնում են պայքարել դրոնների դեմ պատերազմում: Դրանք ինքը հանեց, դրա փոխարեն գնվեցին «ՍՈՒ» ինքնաթիռներ՝ առանց զինամթերքի: Պատերազմի ժամանակ էլ չօգտագործվեցին»,-ասաց նա:
Մարտի 8-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը
Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատման դիմումի տակ չստորագրելը, որքանով է այն հակասահմանադրական և դրանից բխող քայլերը, իրավիճակը Սյունիքում, Ի. Ալիևի վերջին սպառնալիքներն ու հայտարարությունները
Մարտի 8-ին` ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Պարացելսուս» ՀԿ-ի հիմնադիր-նախագահ Նունե Ներսիսյանը:
Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատման դիմումի տակ չստորագրելը, որքանով է այն հակասահմանադրական և դրանից բխող քայլերը, իրավիճակը Սյունիքում, Ի. Ալիևի վերջին սպառնալիքներն ու հայտարարությունները
Մարտի 8-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը:
Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատման դիմումի տակ չստորագրելը, որքանով է այն հակասահմանադրական և դրանից բխող քայլերը, իրավիճակը Սյունիքում, Ի. Ալիևի վերջին սպառնալիքներն ու հայտարարությունները
Մարտի 5-ին` ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Թեմա` երկրում տեղի ունեցող վերջին զարգացումները, Ռ. Քոչարյանի հարցազրույցը ռուսական լրատվամիջոցներին
Մարտի 5-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:
Թեմա` երկրում տեղի ունեցող վերջին զարգացումները, Ռ. Քոչարյանի հարցազրույցը ռուսական լրատվամիջոցներին
Մարտի 4-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:
Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատման դիմումի տակ չստորագրելը, որքանով է այն հակասահմանադրական և դրանից բխող քայլերը
Մարտի 4-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է մոսկվայաբնակ Բադալ Պարյանը, որը հանդիսանում է հայեր միացեք նախաձեռնության անդամ:
Թեմա` ՌԴ հայության կողմից ուղարկված օգնության հետքերով. Ինչպես է այն անհետացել, ում ջանքերով և ում կողմից, ինչ դեր ունի անհետացման գործում ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը: Վերջինիս արձագանքը և քայլերը:
Մարտի 3-ին` ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երկիր Ծիրանի կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը:
Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, նախագահ Արմեն Սարգսյանի Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու դիմումի չստորագրելը, դրանից բխող հետևանքները, սահմանադրական կարգի կիրառում
Մարտի 3-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ոստիկանություն իրավաբանական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Թաթուլ Պետրոսյանը:
Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում, մարտի մեկի հանրահավաք, շարունակվող բողոքի ակցիաներ
Մարտի 3-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը:
Թեմա` մարտի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի անցկացրած հանրահավաքը, որոշումները, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում, ինչպիսի հոգեբանական ազդեցություն ունեցավ հանրության վրա, ինչպիսի մեթոդներ է կիրառում և բառախաղի դիմում: