Մոսկվան դեմ է ռուս-թուրքական կենտրոնի տեղակայմանը ԼՂ տարածքում

Թուրքիայի նախագահ Էրդողանը դեկտեմբերի 10-ին Բաքու է մեկնելու, որպեսզի մասնակցի ղարաբաղյան վերջին պատերազմի ավարտին նվիրված զորահանդեսին։

Ղարաբաղյան հարցով ռուս-թուրքական մոնիթորինգի կենտրոնը ամենայն հավանականությամբ աշխատանքները կսկսի հաջորդ շաբաթ, երբ Բաքու կայցելի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, ըստ «Ազատության», հաղորդում է BBC-ն՝ հղում անելով Ադրբեջանի նախագահական վարչակազմի իր աղբյուրներին։

Պաշտոնական աղբյուրները՝ թե՛ Ռուսաստանում, թե՛ Թուրքիայում, համատեղ կենտրոնի մասին որևէ մանրամասն առայժմ չեն հաղորդում, թեև համապատասխան համաձայնագիրը ստորագրել էին դեռ անցած շաբաթ։ Այս պահի դրությամբ հայտնի է միայն, որ կենտրոնում աշխատելու են ռուս և թուրք զինվորականներ, որոնք պետք է միասնաբար վերահսկեն Ղարաբաղում հաստատված հրադադարը, խախտման դեպքում՝ հետաքննեն միջադեպերը, ինչպես նաև հետևեն նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ձեռք բերված մյուս պայմանավորվածությունների կատարմանը։

Թե քանի զինվորական է այս առաքելությամբ զբաղվելու, հստակ չէ։ Պաշտոնապես առայժմ չի հաղորդվել նաև՝ որտեղ է կենտրոնը տեղակայվելու։ BBC-ի տեղեկություններով, քննարկվում է հնարավոր երկու տարբերակ՝ Բարդա և Գյանջա։ «Թուրքական կողմը, սակայն, դեմ է Գյանջային՝ պատճառաբանելով, թե այդ քաղաքը շատ հեռու է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող տարածքներից», - ասել են ադրբեջանցի երկու պաշտոնյաներ՝ անանուն մնալու պայմանով։

Ադրբեջանը, ըստ BBC-ի աղբյուրների, առավել նպատակահարմար է համարել, որ կենտրոնը տեղակայվի Մատաղիսում, որը վերջին պատերազմից հետո հայտնվել է Բաքվի վերահսկողության ներքո և վերանվանվել Սուգովուշան։ «Մարտավարական տեսանկյունից դա առավել հարմար վայր է», - ասել է ադրբեջանցի ռազմական մեկնաբան Ազադ Իսազադեն։ Այս տարբերակին էլ, սակայն, Մոսկվան չի համաձայնել․ - «Ռուսաստանը սկզբունքորեն դեմ է համատեղ կենտրոնի տեղակայմանը Լեռնային Ղարաբաղի տարածքում», - փոխանցում է BBC-ն, հավելելով՝ այս պայմաններում ամենահավանական տարբերակը մնում է Բարդան։ Պաշտոնյաները, այնուհանդերձ, այս վարկածը չեն հերքում, բայց և չեն հաստատում։

Ավելի անորոշ է նաև, թե կենտրոնում տեղակայված զինվորականները ինչպես են գործելու և ինչ լիազորություններ են ունենալու։ «Կողմերը ոչ մի կերպ չեն կարողանում համաձայնության գալ մի շարք տարրերի շուրջ», - ասել է Թուրքիայի հատուկ ծառայություններում BBC-ի աղբյուրը, չհստակեցնելով՝ հատկապես որ հարցերն են վիճահարույց։

Ադրբեջանի նախագահի վարչակազմի պաշտոնյաներից մեկը BBC-ի թուրքական ծառայությանն ասել է՝ այս պահին ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, թուրք զինվորականները չեն կարող դաշտային դիտորդություն իրականացնել, կամ՝ համատեղ պարեկություն։ Ըստ այդմ, հրադադարի մոնիտորինգը իրականացվելու է տեխնիկական միջոցների ու անօդաչու թռչող սարքերի օգնությամբ։ «Ձևաչափի շուրջ քննարկումները, սակայն, դեռ շարունակվում են», - ասել է BBC-ի աղբյուրը։

Ավելի վաղ, խոսելով կենտրոնի մասին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պնդել էր՝ Մոսկվային հաջողվել է համոզել թուրքերին ու ադրբեջանցիներին՝ չառաջադրել պայմաններ կամ չստեղծել նախադրյալներ, որոնք կարող են հարվածի տակ դնել եռակողմ համաձայնությունն ու կողմերից որևէ մեկին դրդել ծայրահեղ քայլերի։
«Ես նկատի ունեմ վերջին տարիների շատ ծանր ժառանգությունը՝ կապված Առաջին համաշխարհայինի ժամանակ տեղի ունեցած արյունալի իրադարձությունների՝ Ցեղասպանության հետ։ Այդ գործոնը կարելի է ճանաչել, չճանաչել, բայց ինչո՞ւ սադրել հայկական կողմին՝ շփման գծում թուրք զինվորականների ներկայությամբ։ Կարծում եմ՝ նախագահ Էրդողանը դա շատ լավ հասկանում է», - ասել էր Պուտինը։

Ռուսաստանի նախագահը, միաժամանակ, խնդրահարույց չէր համարել, որ հակամարտության գոտում խաղաղության պահպանման պատասխանատվություն է ստանձնում մի երկիր, որը վերջին պատերազմում, դեմ գնալով միջազգային համայնքի հորդորներին, բացահայտ պաշտպանում էր խնդրի ռազմական լուծումն ու այդ հարցում անվերապահ աջակցություն հայտնում Ադրբեջանին։ «Թուրքիան միջազգային որևէ նորմ չի խախտել», - պնդել էր Վլադիմիր Պուտինը։

«Որևէ երկիր, անգամ՝ Հայաստանը, Ղարաբաղի անկախությունը չի ճանաչել, իսկ դա միջազգային իրավունքի տեսանկյունից նշանակում է, որ Ադրբեջանը վերադարձնում էր այն տարածքները, որոնք իր սեփականն էր համարում, և ողջ միջազգային հանրությունն էր դրանք ադրբեջանական համարում։ Եվ այդ առումով Ադրբեջանն իրավասու էր ընտրել ցանկացած դաշնակցի, որը կարող էր նրան այդ հարցում աջակցել», - շաբաթներ առաջ ասել էր Պուտինը։ Իսկ շաբաթներ առաջ Թուրքիայի խորհրդարանը հավանություն էր տվել Ադրբեջան զորախումբ ուղարկելու՝ երկրի նախագահի առաջարկին։ Ըստ օրենքի, զինվորականները տեղակայվելու են մեկ տարի ժամկետով, նրանց թվաքանակն ու կազմն էլ Ռեջեփ Էրդողանն է որոշելու։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2946 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am