Փաշինյանի և նրա թիմի՝ պետության ղեկին մնալը ոչ միայն հիմնավորված չէ, այլև նրանց մնալու յուրաքանչյուր օրը նորանոր աղետալի հետևանքների պատճառ է դառնում. Հայ գիտնականների հայտարարությունը

Հայ գիտնականների հայտարարությունը
Մենք՝ արտերկրում և Հայաստանում բնակվող հայ գիտնականներս, մտահոգ ենք Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությամբ ու պահանջում ենք Փաշինյանի և նրանց կառավարության հրաժարականը։
Մեզնից շատերը 2018-ին աջակցել են հեղափոխությանը և հանդես եկել Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջող հայտարարությամբ, սակայն իշխանության երկուսուկես տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ոչ միայն ոչինչ չի ձեռնարկել Հայաստանում գիտության վիճակը բարելավելու և արտերկրի հայ գիտնականների հետ համագործակցությունն ամրապնդելու համար, այլև վարկաբեկել է գիտնականներին և, ինչպես գիտության, այնպես էլ այլ ոլորտներում, հաշվի չի նստել մասնագիտական մոտեցումների հետ և ցուցաբերել է խիստ ոչ կոմպետենտ վարքագիծ։
Արդյունքում երկուսուկես տարի անց, ի թիվս այլ ձախողումների, ունենք նոյեմբերի 9-ին ստորագրված պարտվողական հայտարարությունը, որով կորցնում ենք Արցախի մեծ մասը։ Այդ հայտարարության հետ կապված բազմաթիվ անորոշություններ կան (Արցախի կարգավիճակ, ռազմագերիների վերադարձ, սահմանների ճշգրտում և այլն), սակայն դրանց պարզաբանմանը Նիկոլ Փաշինյանի կառավարությունը չի մասնակցում։ Նիկոլ Փաշինյանը պատասխանատու է ոչ միայն պատերազմի սանձազերծման և դրա աղետալի հետևանքների համար, այլև ընդհանրապես ունակ չէ կառավարել պետությունը։
Երկուսուկես տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը բազմաթիվ սխալներ են թույլ տվել, բայց Արցախի մեծ մասի կորուստն այն սահմանագիծն է, որն անցնելուց հետո Փաշինյանի և նրա թիմի՝ պետության ղեկին մնալը ոչ միայն հիմնավորված չէ, այլև նրանց մնալու յուրաքանչյուր օրը նորանոր աղետալի հետևանքների պատճառ է դառնում։
Մենք պատրաստ ենք մեր գիտելիքներով ու հմտություններով հնարավորինս մասնակցել Հայաստանն այս ճգնաժամային իրավիճակից դուրս բերելուն և նպաստել մեր պետության հզորացմանը, սակայն դա անհնար է, քանի դեռ Նիկոլ Փաշինյանն է Հայաստանի վարչապետը։ Այսպիսով, պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության անհապաղ հրաժարականը, որից հետո պատրաստակամ ենք մեր գիտելիքները և փորձը ներդնել հայրենիքի զարգացման գործում։
Հայտարարությանը միանալու համար սեղմեք  հղմանը և լրացրեք Ձեր տվյալները։

դիտվել է 2453 անգամ
Լրահոս
Համատեղ պայքարի պլան դեռ չկա Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am