Վարչապետը դեռևս ոչ մի անգամ Սահմանադրական դատարան չի այցելել, իսկ նրա կոչով մի քանի մարդ 2019 թվականի մայիսի 20-ին արգելափակել են Սահմանադրական դատարանի մուտքը
Պարզապես փաստեր, որոնք մտորելու հիմք են տալիս, թե ինչու էր այսօր Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն արժանացել միաժամանակ վարչապետի և ԱԺ նախագահի ընդունելությանը
2020 թվականի դեկտեմբերի 3-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր աշխատավայրում ընդունել է ՍԴ նախագահ Արման Դիլանյանին (պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է ՍԴ նորընտիր նախագահ։ Հավանաբար, վարչապետը տեղյակ չի, որ նա ընտրվել է 2020 թվականի հոկտեմբերի 12-ին)
Ըստ պաշտոնական տեղեկատվության Արման Դիլանյանը վարչապետի հետ հանդիպմանը գնացել է մենակ, այլ ոչ թե Վահե Գրիգորյանի ձեռքը բռնած (սա առաջընթաց է)
2020 թվականի դեկտեմբերի 3-ին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն իր աշխատավայրում ընդունել է ՍԴ նախագահ Արման Դիլանյանին
Օրեր առաջ Սահմանադրական դատարանն աշխատակարգային նիստում, ժամկետները խախտելով, մերժել է վարույթ ընդունել Ռոբերտ Քոչարյանի դիմումները։ Հավանաբար, Արման Դիլանյանը վարչապետին ներկայացել էր այդ մասին հանգամանալից տեղեկացնելու
ՍԴ վարույթ է գտնվում ԱԺ ընդդիմադիր 30 պատգամավորների դիմումը Սահմանադրական փոփոխությունների սահմանադրականության հարցերով
ՍԴ վարույթում է գտնվում ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու իշխանության նախաձեռնության դիմումը
Արցախը հանձնելու վերաբերյալ ստորացուցիչ հայտարարությունը միջազգային պայմանագրի տեսք ստանալուց հետո, դրա սահմանադրականության հարցով կառավարությունը պետք է դիմի Սահմանադրական դատարան
Սահմանադրական դատարանի նախագահ անկախ Բարձր դատարանի ղեկավարն է, որը չի կարող մասնակից լինել կառավարության կողմից իրականացվող դատաիրավական բարեփոխումներին (պաշտոնական հաղորդագրությամբ քննարկման թեման դա է եղել)
Վարչապետը կառավարության ղեկավարն է, որ Սահմանադրական դատարան դիմող սուբյեկտ է
Վարչապետը դեռևս ոչ մի անգամ Սահմանադրական դատարան չի այցելել, իսկ նրա կոչով մի քանի մարդ 2019 թվականի մայիսի 20-ին արգելափակել են Սահմանադրական դատարանի մուտքը և խոչընդոտել Սահմանադրական դատարանի բնականոն գործունեությունը (այդ ժամանակ Արման Դիլանյանը ՍԴ դատավոր էր, կանգնած էր դատարանի մուտքի մոտ և չէր կարողանում մուտք գործել ՍԴ շենք)
Էդգար Ղազարյանի գրառումը