Նրանք կրում են բացառիկ կարևորության ինֆորմացիա, և քննչական մարմինները պետք է ստանան այդ և այլ տեղեկությունները

«Այլընտրանքային նախագծեր» խմբի վերլուծաբան Մարինե Սուքիասյանն անդրադարձել է ապօրինի գույքի բռնագանձման՝ Փաշինյանի ծրագրին։


Հոդվածն ամբողջությամբ ստորև․

«Փաշինյանի մոլեռանդ գաղափարներից մեկը գույքի բռնագանձումն է. 2.5 տարի նա քարոզել է ապօրինի գույքի գաղափարը՝ հին տերերից խլելու և նոր տերերին փոխանցելու։ Նախապատրաստական բոլոր աշխատանքները կատարվել են՝ օրենսդրական բազա, կառույցներ, քարոզչություն և այլն։


Այդ ճանապարհին նա որևէ հակափաստարկ չի լսել, նույնիսկ՝ ամենառացիոնալը, որ դա կբերի տնտեսական փլուզումների, որ Հայաստանում ուղղակի գոյություն չունի այդքան ֆինանսական կապիտալ, որը կարողանա գնել, ձեռք բերել ուրիշներից խլված գույքը։

Եվ ահա, կապիտուլյացիայի թուղթը ստորագրելու հենց հաջորդ օրը նա նորից խոսեց ապօրինի գույքի և դրա համատարած բռնագանձման մասին։ Շատերը սա վերագրեցին նրա անմեղսունակությանը՝ ի՞նչ է կորցրել, ինչի՞ց է խոսում։

Բայց հաջորդ օրերի նրա պահվածքը և խնդրի հետադարձ վերլուծությունը թույլ են տալիս եզրակացնելու, որ ապօրինի գույքի բռնագանձումը ո´չ մտասևեռում էր, ո´չ էլ՝ պոպուլիստական քայլ։ Դա հստակ, լավ մշակված ծրագրի կարևորագույն փուլերից է։

Կա գնորդ և այն միակն է

Ակնհայտ է, որ Հայաստանում չկա անհրաժեշտ ֆինանսական կապիտալ՝ խոշոր ձեռքբերումների համար։ Հայկական բիզնեսն այդ հնարավորությունները չունի։ Դրա լավագույն օրինակը Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցն էր, որը պետականացումից ավելի քան մեկ տարի անց էլ դեռ ոչ մի կերպ չի վաճառվում։ Հիմա պատկերացրեք, եթե վաճառքի հանվեն հարյուրավոր հյուրանոցներ, առանձնատներ, հողեր, բնակարաններ, ձեռնարկություններ և այլն։ Ո՞վ ձեռք կբերի այդ ամենը, եթե անգամ մեկ հյուրանոցի վաճառքն այսքան ժամանակ հնարավոր չեղավ կազմակերպել։ Ահա այստեղ է ամբողջ գաղտնիքը։

Ամենայն հավանականությամբ հենց սկզբից Հայաստանի իշխանությունը գիտակցել է, որ կա ընդամենը մեկ գնորդ, և այս ամենը մեկ գնորդի համար է։ Այդ գնորդի անունն է թուրքական կապիտալ։

Ծրագիրը մեկը մեկին պիտի իրագործվեր Աջարիայի օրինակով։ Բաթումին, ողջ Աջարիան այսօր թուրքական և ադրբեջանական ֆինանսատնտեսական տարածքներ են, որտեղ վրացական իշխանությունը կրում է ֆորմալ բնույթ։

Պատահակա՞ն էր արդյոք, որ նորանշանակ էկոնոմիկայի նախարարը հևիհև խոսեց հենց այս թեմայից։

Ծրագիրը մոտավորապես այսպիսի տեսք ունի. պատերազմի արդյունքում մեր պետության արտաքին սահմանները ջախջախված են, իսկ խաղաղության պայմաններում պետք է ջախջախվեն երկրի ներքին սահմանները՝ թուրքական կապիտալի միջոցով։

Աջարիայի խաղաղ թուրքացումը տեղի է ունեցել շատ սահուն կերպով, կիրառվել է ապօրինի գույքի բռնագանձման նույնատիպ օպերացիա, և վրացիները կարճ ժամանակ անց արձանագրել են, որ Բաթումին, Աջարիան արդեն խիստ պայմանական կարող են վրացական համարվել։ Գրեթե նույնությամբ փորձ է արվում այս սցենարը կիրառել Հայաստանում։ Սա նաև պետությունը Ռուսաստանից կտրելու ամենագործուն քայլերից է։

Ըստ այդմ՝ մինչև Հայաստանում չկատարվի պատերազմի հետաքննություն, մինչև անկախ հանձնաժողովը չպարզի բոլոր մութ կետերը՝ հնարավոր ստվերային պայմանավորվածությունների, հնարավոր գործակալական ցանցի և 5-րդ շարասյան վերաբերյալ, Հայաստանում պետք է կասեցնել «Ապօրինի գույքի բռնագանձման» մեխանիզմը։ Իհարկե, այստեղ Ն. Փաշինյանը կարող է սկսել նորից իր սիրելի ճղճղան բառապաշարով հարձակվել և ասել իր սիրելի տեքստերը, սակայն գոնե այսօրվա իրավիճակում քաղաքացիները պիտի սկսեն վերջապես բաց աչքերով նայել նրա գործունեությանը։

Ի դեպ, մի խումբ անձանց ելքը Հայաստանի Հանրապետության սահմաններից պետք է բացառվի՝ Դավիթ Տոնոյան, Զոհրաբ Մնացականյան, Արայիկ Հարությունյան, Արգիշտի Քյարամյան և այլք։ Սա պետության անվտանգության խնդիրն է։ Նրանք կրում են բացառիկ կարևորության ինֆորմացիա, և քննչական մարմինները պետք է ստանան այդ և այլ տեղեկությունները։ Սա երկրի հետագա գոյության հարցն է»։

դիտվել է 4302 անգամ
Լրահոս
Համատեղ պայքարի պլան դեռ չկա Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am