«Արցախի միտումնավոր հանձնման ծրագիրը բացահայտված է». Ո՞վ այն կասեցրեց. ռուսական մամուլի սկանդալային բացահայտումը

Հայ զինվորի արիության շնորհիվ պատերազմը երկարաձգվեց մինչև 44 օր

Ռուսաստանյան zen.yandex.ru-ում օրերս հրապարակվել է հոդված՝ «Արցախի միտումնավոր հանձնման ծրագիրը բացահայտված է» վերնագրով, որն ամբողջությամբ թարգմանել է armlife.am կայքը:

Ահա նշյալ հոդվածում ասվում է, որ Ադրբեջանը պետք է իրականացներ բլիցկրիգ և մի քանի օրում ամբողջությամբ գրավեր Արցախը։ «Ընդ որում, որոշակի ուժեր Հայաստանում պետք է դրան աջակցեին՝ որոշ ժամանակով կասեցնելով դեպի ռազմաճակատ կամավորների, զենք և զինամթերքի ուղարկելու գործընթացը, հրաժարվելով հակամարտության լուծման առաջարկվող տարբերակներից և Ռուսաստանի զինված ուժերի ներգրավումից հակամարտության լուծման մեջ։ Ամբողջական կապիտուլյացիայից հետո Արցախի հարցը ամբողջովին փակված կլիներ։

Այնուհետև ծրագրված էր իրականացնել քարոզչական գրոհ և պարտության մեղքը բարդել Ռուսաստանի վրա, հրահրել հակառուսական տրամադրություններ և դրա արդյունքում Հայաստանից ռուսական ռազմաբազայի դուրսբերելու և ՀԱՊԿ-ում անդամակցությունը դադարեցնելու մասին որոշում կայացնել և անմիջապես փոխել Հայաստանի արտաքին քաղաքական ուղղությունը դեպի ՆԱՏՕ։ Դրանից հետո ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան իրենց ամբողջական վերահսկողության տակ կվերցնեին Հարավային Կովկասը և առանց խոչընդոտի կարող էին սկսել խոշոր նավթային և գազային պրոյեկտների իրականացման և «Մեծ Թուրանի» կառուցման գործընթացները»։

Նման ելքը, ըստ հոդվածագրի, փաստորեն ձախողվում է: Աղբյուրը շարունակում է. «Սակայն հայ սպաների և զինվորների արիության շնորհիվ պատերազմը երկարաձգվեց մինչև մեկ ու կես ամիս։ Այդ ընթացքում բարձրագույն իշխանության կողմից դավաճանական հրամանները, արցախցի սպաների ու գեներալների վիրավորումները տարօրինակ հանգամանքներում դարձան այնքան բացահայտ, որ շատ փորձագետներ և մտածող մարդիկ համոզված են, որ տեղի էր ունեցել համակարգային դավաճանություն։ Այսինքն, ոչ թե 1-2 մարդու դավաճանություն, այլ մի ամբողջ մարդկանց խմբի դավաճանություն նախնական համաձայնությամբ։ Այդ ի՞նչ հայերի խումբ էր, որը հետաքրքրված էր հանձնել Արցախը ու Հայաստանի արտաքին քաղաքական ուղղությունը փոխել դեպի ՆԱՏՕ»։

Ո՞վ էր այն մեծության ֆիգուրը, որին կուղղորդեր ՄԻ-6-ի ղեկավարը

Հոդվածագիրը հիշեցնում է Վլադիմիր Սոլովյովի հաղորդման ժամանակ քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանի պնդումներից մեկը. «Էրդողանին, Ալիևին և Փաշինյանին ուղղորդում է Մեծ Բրիտանիայի արտաքին հետախուզության ղեկավար Ռիչարդ Մուրը։ Սակայն բոլոր նրանք, ովքեր լավ հասկացել են Փաշինյանի ներքին էությունը և նրա անձի միջին մասշտաբը, միանգամից կնկատեն, որ նա դուրս է մնում վերոհիշյալ երեք անձերի ցուցակից։ Փաշինյանը չափազանց փոքր ֆիգուր է, որպեսզի նրան անմիջականորեն ուղղորդեր բրիտանական ՄԻ-6 ղեկավար Ռիչարդ Մուրը։ Նիկոլն այնքան ոչ ինքնուրույն և ոչ կոմպետենտ քաղաքական գործիչ է, որ նրան անընդհատ պետք է հուշել ինչ անել։ Իսկ Մուրը դժվար թե օրական հինգ անգամ կապնվեր իր հետ ասելու համար, թե ինչ նա անի։ Նիկոլին պետք է լուրջ, ինտելեկտուալ և փորձառու կուրատոր։ Եվ եթե այդ կուրատորը անընդհատ ուղղորդի Նիկոլին, ապա ՄԻ-6 ղեկավարը այլևս կարիք չի ունենա ուղիղ կերպով կապ ունենալ Փաշինյանի հետ։ Առավել ևս, որ Նիկոլը կարող էր ճիշտ չհասկանալ Մուրի ասածները և սխալ քայլեր կատարեր։ Առավել տրամաբանական է, որ Մուրը կապ պահեր Փաշինյանի փորձառու ուղղորդողի հետ։ Եվ այդ դեպքում ստացվում է, որ հենց այդ կուրատորը կլիներ այն մարդը, ով իրական ժամանակում կիրականացներ բրիտանական արտաքին հետախուզության պետի կողմից դրված խնդիրները։ Հայաստանում ո՞վ կարող է նման մեծության ֆիգուր հանդիսանալ, որպեսզի նրան ուղղորդեր ՄԻ-6 ղեկավար Ռիչարդ Մուրը։ Նայելով ՀՀ Կառավարության ողջ կազմը կարելի է տեսնել, որ կա այդպիսի ընդամենը մեկ մարդ։ Դա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն է»։

Հոդվածում հիշեցնում են, որ 2013թ․ Արմեն Սարգսյանը «եղել է Lydian International (Ամուլսարի շահագործող) տնօրենների խորհրդի անդամ», ապա ոչ ավել, ոչ պակաս՝ հայտնում են, թե՝ «1984-1985 թթ․-ին Քեմբրիջում գտնվելու ժամանակ (կամ գուցե ավելի շուտ) Արմեն Սարգսյանը սկսեց համագործակցել Մեծ Բրիտանիայի ՄԻ-6 գաղտնի ծառայության հետ։ Այսինքն, Գորբաչովի վերակառուցման ծրագրի մեկնարկից նա ուղարկվեց ԽՍՀՄ, որտեղ նա կատարում էր իր չերևացող աշխատանքը տեսական ֆիզիկայի ֆակուլտետում մինչև 1992 թ․, այսինքն` մինչև ԽՍՀՄ «փլուզումը»»։
Կայքը նկատում է, որ 1992 թ․-ին «սուս ու փուս դասախոսը» հանկարծ նշանակվում է դեսպան՝ «Այն էլ ոչ թե ասենք Զանզիբարում, այլ միանգամից հենց Մեծ Բրիտանիայում։ Պարզ է, որ դա տեղի ունեցավ իր ունեցած որոշակի վաստակի արդյունքում, բայց ոչ Հայաստանի, այլ Մեծ Բրիտանիայի նկատմամբ։ Իսկ ի՞նչ նա կարող է ունենալ Մեծ Բրիտանիայի հանդեպ։ Հավանական է, նա իր ներդրումը ունեցավ ԽՍՀՄ «փլուզման» գործում»։

Բանը հասնում է նրան, որ հոդվածում եզրակացնում են, որ՝ «դրսից ուղարկված ՄԻ-6 բրիտանական հետախուզության աշխատակիցները նպատակաուղղված բախումներ էին հրահրում»։ Հոդվածագիրը եզրակացնում է. «Այսպիսով, ամենայն հավանականությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիսանում է ՄԻ-6 բրիտանական գաղտնի ծառայության աշխատակից դեռևս 1984 թվականից և ունի մեծ աշխատանքային փորձ։ Նա ունի ինտելեկտուալ, վերլուծաբանական հատկություններ, հավատարիմ ծառայում է Մեծ Բրիտանիայի թագուհուն և որի ուսերի ետևում կան շատ իրականացված աշխարհաքաղաքական օպերացիաներ ի շահ Մեծ Բրիտանիայի։ Ոմանք պնդում են, որ նրան բրիտանական թագի շրջանակներում նույնիսկ համարում են մարգարիտ։ Նա բրիտանական մասոնական օթյակի անդամ է, մոտ հարաբերությունների մեջ է գտնվում այնպիսի մարդկանց հետ, ինչպիսիք են Հենրի Քիսինջերը և արքայազն Չարլզը։ Եվ այսպես, Հայաստանը դեպի ՆԱՏՕ տանելու օպերացիան գլխավորում է բրիտանական գաղտնի ծառայության բարձրաստիճան փորձառու աշխատակից, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Հատկանշական է, որ նա դեռևս 1996-1997 թթ․-ին, իր վարչապետ լինելու ժամանակ, փորձում էր Արցախը վերադարձնել Ադրբեջանին, որպեսզի հետո Հայաստանը կարողանար մտնել ՆԱՏՕ»․

Հոդվածագիրը համարում է, որ հենց այդ հարցով է սուր կոնֆլիկտ եղել Վազգեն Սարգսյանի և նրա միջև: Հիշեցնենք, Հայաստանում համառ լուրեր են պտտվում, որ Վազգեն Սարգսյանը Արմեն Սարգսյանին ուժեղ ապտակ էր հասցրել ժամանակին: Այս կոնֆլիկտը բնականաբար հերքել է Արմեն Սարգսյանի կողմից:

Վլադիմիր Պուտինի տաղանդի շնորհիվ Արցախի հանձնումը կասեցվեց

Ինչևէ, հոդվածում շարունակում են, թե Արցախը Ադրբեջանին վերադարձնելու առումով, փաստորեն վերջին պատերազմով Արմեն Սարգսյանն էլ իր երկրորդ փորձն է կատարել։ Այս հոդվածում էլ շեշտում են խոսակցությունները, որ Արմեն Սարգսյանը հանդիսանում է՝ «որոշ ադրբեջանական նավթահանքերի համասեփականատեր», հետևաբար՝ «նա անձնապես է շահագրգռված տարածաշրջանում բրիտանական պրոյեկտների իրագործմամբ»։

Հոդվածում եզրակացնում են. «Առաջին փուլում թուլացվեցին Հայաստանի դիրքերը ՀԱՊԿ-ում, փչացվեցին հարաբերությունները Ռուսաստանի և Իրանի հետ, իսկ Երկրապահ կամավորականների միությունը վերցվեց վերահսկողության տակ։ Երկրորդ փուլում խաղաղ կարգավորման բանակցությունները մտցվեցին փակուղի, իսկ Նիկոլ Փաշինյանը իր հայտարարություններով պատերազմ էր հրահրում։ Երրորդ փուլը իրականացվում էր ռազմական գործողությունների ընթացքում, որի գագաթնակետը դարձավ Շուշիի հանձնումը։ Բայց, քանի որ ռազմական գործողությունները ընթանում էին մի քանի շաբաթ, ապա դա հնարավորություն տվեց Վլադիմիր Պուտինին և ռուսաստանցի փորձագետներին գտնել օպտիմալ լուծում իրավիճակը փրկելու համար, հակամարտող կողմերի վրա ճնշումներ օգտագործելով և պնդել համաձայնագրի ստորագրման և ռուսական խաղաղապահ զորքերի մտնելու վրա։ Արդյունքում Հայաստանը դեպի ՆԱՏՕ տանելու ծրագիրը ձախողվեց։ Եվ դա ի շնորհիվ հայ զինվորների և սպաների և Վլադիմիր Պուտինի տաղանդի»։

Առայժմ մեղադրանքների ողջ տարափը ուղղված է Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ, նկատում են հոդվածում, սակայն ուշադրության են արժանացնում Արմեն Սարգսյանի անձը և համոզմունք հայտնում, որ ճշմարտությունը աստիճանաբար դուրս կգա ջրի երես։

«Ժողովրդական զայրույթը գնալով աճելու է և շուտով պարզ կդառնա, որ այս օպերացիան Արմեն Սարգսյանի կյանքի ամենամեծ ձախողումն էր։ Դավաճանների պիտակը ճակատներին մարդիկ չեն կարողանա երկիր կառավարել և ոչ մի քարոզչական մեքենա այդ խարանը իրենց վրայից չի մաքրի։ Եվ շատ շուտով այդ մարդկանց աշխարհաքաղաքական տերերը կհասկանան, որ այդ մարդիկ իրենց համար բեռի են վերածվել և հսկայական միջոցներ կպահանջվեն այդ մարդկանց «մաքրելու» համար։ Ժողովրդի հետ հակամարտությունը կվերածվի նրան, որ հասարակ մարդիկ կսկսեն ավելի ու ավելի պարզ հասկանալ, որ դավաճանների ոհմակին պաշտպանում են ոչ միայն ուժային կառույցները, այլ նաև հզոր տերությունների հատուկ ծառայությունները։ Եվ երբ որ պարզ կդառնա, որ այդ դավաճանների ետևում կանգնած են ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան, ապա մարդիկ վերջնականապես երես կթեքեն նրանցից»։

Այսպես, հոդվածում շեշտում են, որ Հայաստանի ներկայիս ղեկավարներին չի հաջողվի երկար պահել իշխանությունը:

դիտվել է 30144 անգամ
Լրահոս
Ամեն անգամ Նիկոլին լսելուց հետո նախագահ Տեր-Պետրոսյանի պատասխանն եմ հիշում Կապիտուլյանտն իր ամեն ապրած վայրկյանով ապացուցում է, որ ազգի դավաճան է ու թրքահպատակ գործակալ, ում միակ նպատակը Հայաստանը կործանելն ու Պանթուրքիզմի ծրագիրն իրականացնելն է «Բաղրամյանն այսօր մեր պետության և ազգի արժանապատվության կենտրոնն է». Վարդան Ոսկանյան «Պացիենտը» պարզունակ է ու վտանգավոր Ալիևն ասում է՝ հայկական «բանակ չի լինելու», Երևանից ասում են՝ դեռ կբանակցենք «Մեղրու սար» կոչվող հատվածում, Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան քաղաքներում տեղում է ձյուն Փաշինյանից անհապաղ պահանջում ենք հրապարակել ապացույց․ Խաժակյան Այս հարցը հասնելու է ՍԴ. Վազգեն Մանուկյան Հաջորդ հանրահավաքը՝ մարտի 3-ին, ժամը 16:00-ին. Իշխան Սաղաթելյան «Օնիկը պիտի Նիկոլի ականջից բռնի ու մի հատ սիլլա տա, որ իմանա՝ ինչը-ոնց է»․ Իսրայել Հակոբկոխյան (video) Ադրբեջանը կոպտորեն խախտում է իր ստանձնած պարտավորությունները․ Արցախի ԱԳՆ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները երթով շարժվեցին Բաղրամյան 26 Կապիտուլյանտն անձամբ անցավ թռուցիկների վրայով, որոնց վրա գրված է՝ նիկոլ դավաճան. video Ուժայինները Նիկոլ Փաշինյանին զեկուցել են՝ որքան մարդ է մասնակցում հրաժարականը պահանջող և որքան աջակցող հանրահավաքին Էսօր ժողովուրդն այստեղ է, «Նիկոլի հետ Ալիևն է, Էրդողանը․․․ իրա կնգան էլ տվել է Ադրբեջանին»․ քաղաքացի (video) Փաշինյանի հավաքի համար մոբիլիզացվել է նաև կրիմինալը. video Օնի՛կ ջան, դու մեծ սխալ ես թույլ տվել. Նիկոլ Փաշինյան Առաջարկ գեներալներին․ սաղ Օնիկն ա մեղավոր, դուք լավն եք «Նիկոլ դավաճան». «Նիկոլ վարչապետ». Փաշինյանի երթը անցնում է Բաղրամյանի կողքով Նիկոլ Փաշինյանը գնացել էր «ճնշելու» Արմեն Սարգսյանին․ Արթուր Վանեցյան (video) Փաշինյանի «վիքիպեդիան» թարմացվել է, որտեղ ներառվել է սեպտեմբերի 27-ից հետո տեղի ունեցած պատերազմն ու կապիտուլյացիան Թուրքերը դողում են Փաշինյան նախագծի վրա. Անդրանիկ Թևանյան Օնիկ Գասպարյանի դուստրը գրառում է արել․ Չզարմանաս, եթե մի օր դասալիքը դատավորդ հանդիսանա «Դե եկեք գնանք, տեսնենք՝ ո՞ւմ հրաժարականն է պահանջում ժողովուրդը». Փաշինյան Հանրապետական հիվանդանոցի գլխավոր տնօրեն Գարիկ Գրիգորյանը բաժնի վարիչներին և բուժաշխատողներին հրահանգել է ներկայանալ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հանրահավաքին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ալիևն ասում է՝ հայկական «բանակ չի լինելու», Երևանից ասում են՝ դեռ կբանակցենք Մարտի 2-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի հոգեբան Միհրդատ Մադաթյանը: ԹԵՄԱ՝ մարտի 1-ի զանգվածային միջոցառումների, երթերի ու հանրահավաքների սոցիալ-հոգեբանական ազդեցությունը հասարակության վրա: Մարտի 2-ին, ժամը 11։00-ին Newmag հրատարակչատունը և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հրավիրում են մասնակցելու և լուսաբանելու «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրիգորեանի «Տուն տանող ճանապարհը. Իմ կյանքի պատմությունը» գրքի շնորհանդեսը: Մարտի 2-ին՝ ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպում է առցանց հարցազրույց «ՀՀ-ԵՄ համաձայնագիր. կստացվի՞ երկխոսությունը Եվրոպայի հետ» թեմայով: Մարտի 1-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ վաստակավոր արտիստ, մեցցո-սոպրանո Աննա Մայիլյանը: Թեմա՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում: Բողոքի ակցիաներ, հանրահավաքներ Մարտի 1-ին` ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է գրականագետ Ամալյա Գրիգորյանը: Թեմա՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում: Բողոքի ակցիաներ, հանրահավաքներ Մարտի 1-ին` ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ, ԵԿՄ նախկին անդամ Դավիթ Մկրտչյանը Թեմա` Թեմա՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում: Բողոքի ակցիաներ, հանրահավաքներ Մարտի 1-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Գառնիկ Առաքելյանը: Թեմա` Թեմա՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում: Բողոքի ակցիաներ, հանրահավաքներ Մարտի 1-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Թեմա` Թեմա՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում: Բողոքի ակցիաներ, հանրահավաքներ Մարտի 1-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արա Սահակյանը: Թեմա` Թեմա՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում: Բողոքի ակցիաներ, հանրահավաքներ
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub