Անիմաստ մի տառապեք, քայլ արեք, մերժեք գժին․ Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում դիմում է այն մարդկանց, որոնք ինչ-ինչ պատճառներով դեռ ստիպված են պաշտպանել Նիկոլ Փաշինյանին։ Գրառման մեջ ասվում է․

«Դիմում եմ այն մարդկանց, որոնք ինչ-ինչ պատճառներով դեռ ստիպված են Նիկոլ պաշտպանել, Նիկոլի հիստերիկաներն ու կապրիզները տանել...

Հայտնի հոլիվուդյան ֆիլմում Սատանան ասում է. «Սնափառությունն իմ սիրելի մեղքն է»։

Այնքան մարդու փչացրեց՝ սնափառության վրա խաղալով, որ սիրտս ցավում է... Նամանավանդ շատ պայծառ երիտասարդների համար է սիրտս ցավում։

Իհարկե, միայն սնափառությունը չէր... Անփորձությունը, միամտությունը, շատ բան չհասկանալը... Ատելությամբ էլ լցրեց ու խաբելով՝ հանցակից դարձրեց բազում հանցագործություններում։

Հիմա ձեզանից շատերն են իրենց փակուղու մեջ զգում։

Չեն հասկանում, թե ոնց եղավ, որ հանկարծ դարձան դավաճան։ Չեն հասկանում, թե ոնց եղավ, որ պետությունը սկսեց փլվել։ Ախր այդ մասին չէին երազում, լրիվ այլ բաների էին հավատում, երբ 2018-ին փողոց էին դուրս եկել ու ոչ մի բանից չէին վախենում... Դուք վստահ էիք ձեր ուժերի վրա, ուժեղ էիք, ազատ ...

Հիշե՛ք դա ու համեմատեք, թե հիմա ինչպես եք ձեզ զգում։

Հիշե՛ք այն զգացմունքը, որ դուք մի շատ լավ գաղափար եք առաջարկում, բայց ձեզ ոչ ոք չի լսում, կամ էլ ձեր շեֆերն ասում են՝ «էս հեչ, բանի պետք չի», բայց հետո նույն ձեր առաջարկը լսում եք Նիկոլի կամ Ավինյանի ասուլիսից... Բայց մե՛կ է, որևէ ռեալ գործ չի արվում և ձեր գաղափարներն ուղղակի մսխվում են Նիկոլի պիառի համար։

Ովքեր էլ ավելի մոտիկից են շփվել Նիկոլի հետ, արդեն հասկացել են, որ գժի հետ գործ ունեն։ Հասկացել են, որ մինչև վերջ տանելու է իրենց կործանման, բայց չգիտեն, թե գժական գնացքից ինչպես թռնեն…

Արդարացումներ ու մեղավորներ են փնտրում, բայց նաև գիտակցում են, որ գալիս է այն պահը, երբ արդարացումներն արդեն ոչ ոքի չեն հետաքրքրելու։

Տղե՛րք, աղջկե՛ք, Նիկոլով կյանքը չի վերջանում։

Դուք էլ հո գիժ չե՞ք։ Տոտալիտար աղանդի գերի հո չե՞ք, որ խելագար առաջնորդի հետ մնացածներն էլ ինքնասպան լինեն...

Դուք դեռ պետք է Հայաստանին ծառայեք։

Պոկվեք այդ գժից, մի կողմ անցեք, որ անիմաստ էշ-նահատակ չդառնաք սրա պատճառով։ Դրանով դուք և՛ ձեզ կօգնեք, և՛ Հայաստանին։

Հասկանում եմ. ձեզ վախեցնում են, խաբում են, հաթաթա են տալիս, ասում են. «Պուտինն ասել ա՝ Նիկոլը պիտի մնա»...

Էն «Չարի վերջը» հեքիաթը հիշեք ու կկվի դերից դուրս եկեք։ Սրանք ոչ մի բան չեն կարող ձեզ անել։

2018-ի ձեր դուխն ո՞ւր կորավ։ Ինչպե՞ս կարողացավ խելագարը ձեր ոգին ճնշել։

Նիկոլը ձեզ էլ է խաբել, ձեր երազանքներին էլ է դավաճանել։

Գիտեմ, զզվում եք այս վիճակից, անորոշությունից...

Վաղը երկուշաբթի է։

Առավոտյան գնացեք գործի, ազատման դիմումը գրե՛ք ու վերջ. դուրս եկեք այն կառույցներից, որոնք պիտի իբր պետական շահ պաշտպանեին, բայց հիմա միայն ու միայն Նիկոլի ու Աննայի հետույքներն են պահում։

Անիմաստ մի տառապեք, ինքներդ ձեզ մի կերեք, Նիկոլն ու իր մերձավոր ժուլիկներն այդքան չկան, որ դուք իր աթոռը պահելու համար ձեզ կործանեք։

Կյանքում լինում են իրավիճակներ, երբ ուղղակի պետք է վեր կենալ ու դուրս գալ սենյակից։ Առանց բացատրությունների։

Եթե փորձեն ճնշել, սպառնան, գրե՛ք այդ մասին, եթե վտանգ զգաք, գրե՛ք, դժվար չի լինի իրավաբանական օգնություն կազմակերպել։

Քայլ արե՛ք, մերժեք գժին»։

դիտվել է 1097 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am