Չենք դադարելու գահավիժել, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը երկրի ղեկին է. Միքայել Մինասյան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրում է.

«Ակնհայտ է, որ հասարակությունը՝ իրական, թե ցանցային, ուղղորդվում է և ընկնում նիկոլական «թակարդներ», իսկ երբ սթափ արձագանքում է իրադարձություններին, ապա կա՛մ ոչ համարժեք, կա՛մ ուշացած։ Հերթական անգամ ընկնելով նիկոլիզմի թակարդը` մարդիկ որոշեցին, որ երկիրը կապիտուլյացիայից հետո պետք է շարունակեն ղեկավարել «կիսամարդիկ»։

Հիմա արդեն ձևավորվում է կոնսեսուս, որը պետք է լիներ նոյեմբերին 10-ին (իսկ ռացիոնալ հասարակություն լինելու դեպքում շատ ավելի շուտ)։

Կոնսենսուսն այն մասին է, որ Նիկոլն ու իր ոհմակն այլևս չեն կարող լինել երկրի ղեկին։ Բայց քանի որ կապիտուլյացիայից հետո ու մինչև այսօր նրանք դեռ շարունակում են հանձնել տարածքներ (նույնիսկ այնպիսիք, որոնք նախատեսված չէին հայտնի հայտարարությամբ) ու ապականել ամեն ինչ՝ դնելով ականներ մեր ապագայի տակ, արձանագրում եմ երեք կետ։ Այս երեք կետերը ճակատագրական են, ու քանի դեռ Նիկոլն է իշխանության ղեկին (ձեր իսկ որոշմամբ), ապա հիմա նրանից պետք է պահանջել դրանց ապահովումը։

1. Գորիս-Կապան միջպետական ճանապարհ
Վիժվածքի ստորագրած կապիտուլյացիայի հայտարարությունը ենթադրում էր ինտենսիվ բանակցություններ այն կյանքի կոչելու համար։ Ու եթե հայկական կողմը ներկայացներ քիչ թե շատ քարտեզ իմացող ու սրտացավ բանագնաց, այլ ոչ թե պարտված ու խեղճացած անգրագետ, ապա հնարավոր կլիներ, օրինակ, խուսափել Սոթքի խայտառակությունից։ Բայց սրանք տեղից չշարժվեցին։ Սոթքը կորցրինք։ Բայց սա դեռ սկիզբն է միայն։

Հայտարարությունում ասված է, որ երկու կողմից զորքը մնում է այնտեղ, որտեղ կար նոյեմբերի 9-ին։ Մյուս կետով տրվում է ցանկն այն շրջանների, որոնք պետք է հանձնվեին։ Այդ ցանկում չկային Կուբաթլուի և Զանգելանի շրջաններն, այն պարզ պատճառով, որ դրանք արդեն համարվում էին ադրբեջանական զորքի վերահսկողության տակ: Այդքանով հանդերձ, ադրբեջանական զորքը չէր մոտեցել Հայաստանի սահմանին և Սյունիքից բավական հեռու է։ Հետևաբար հենց հիմա մեր զորքը պետք է տանել ու տեղադրել նրանց զորքի դիմաց՝ ոչ մի կերպ չհրահրելով նոր կոնֆլիկտ պահել դիրքերը և ապահովել Գորիս-Կապան միջպետական ճանապարհի ու հարակից բնակավայրերի գոյությունը, անվտանգությունը։

Նույնը վերաբերում է Կապան քաղաքի շրջակայքին, մասնավորապես օդակայանի հարակից տարածքներին։ Եթե Հայաստանում, բացի անկարողներից, դավաճաններից և ստրուկներից, դեռ կա իշխանություն, ապա ԱԳՆ-ն ու ՊՆ-ն պետք է շտապ այս հարցով զբաղվեն։

2. Լաչինի միջանցք
Պայմանագրում գրված է, որ Լաչինի ճանապարհի երկայնքով 5 կմ լայնությամբ միջանցք է, և որևէ խոսք չկա այդ միջանցքում հայ բնակչության և բնակավայրերի տեղահանության մասին:


Մինչդեռ անհասկանալի հետևողականությամբ վիժվածք Նիկոլն ու ֆեյսբուքյան խեղկատակ ու բամբասչի Արայիկը դատարկել է տալիս հենց ճանապարհի երկայնքով եղած գյուղերը։ Ավելին, ստիպում է տարհանել Բերձոր քաղաքը, որով անցնում է այդ ճանապարհը։ Մի օր ասում են տեղահանվում եք, հաջորդ օրը՝ թե բա չէ։ Լրջացեք ու դադարեցրեք հայաթափման այս անտրամաբանական գործողությունները։

3. Տավուշի մարզի գյուղեր
Ադրբեջանական մեկ լրագրողի պատճառով այսօր Հայաստանում քննարկում են, թե Տավուշի մարզի 7 գյուղ կարող է անցնել Ադրբեջանին։ Պետք է սա ո՛չ հերքել, ո՛չ հաստատել։ Խելագարներ, դադարե՛ք այս թեմայով նույնիսկ մտածել։ Ուժեղացրեք հյուսիսային սահմանը։

Եվ վերջում։ Բոլորին թվում է, թե ամենավատն արդեն եղել է։ Նրանք, ովքեր մտածում էին՝ թող Նիկոլը մնա ու մի բան դզի՝ բարևներ Սոթքից կամ հանձնված, հանձնվող ու հանձնվելիք հայրենիքից։

Բոլոր նրանք, ովքեր հույս ունեին, որ պատերազմն ավարտվեց՝ տեսեք ինչ է կատարվում Լաչինում։ Ամեն օր լինելու է ավելի վատ, քան նախորդ օրը։

Չենք դադարելու գահավիժել, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը երկրի ղեկին է։

Մնացածը՝ հաջորդիվ»։

դիտվել է 1218 անգամ
Լրահոս
Թուրքիայում ավերում են հերթական հայկական եկեղեցին. Լուսանկար Իլհամ Ալիևն իր երկրի զոհերին թաղում է ճահճի մեջ Մտածում էի՝ չափազանցնում է, ասաց՝ կապրենք, կտեսնենք, փաստորեն, գեներալը ճիշտ էր․ փաստաբանը չակերտներ է բացում Հայկական կողմին է փոխանցել ևս 31 զոհված զինծառայողի աճյուն Ինչ էիք սպասում «թավիշներ», որ Զարիֆը դատապարտե՞ր Նիկոլի կապիտուլյացիան Ոչ մի բանակցություն թուրքի հետ՝ առանց հայ գերիներին ազատ արձակելու Մահվան ելքով վրաերթ Ի՞նչ են նախատեսել Փաշինյանի համար Արևմուտքում ու Ռուսաստանում․ Հայաստանին սպառնացող վտանգները Մառնեուլի թուրք-ադրբեջանցիները ջրեցին Փաշինյանի ու նրա ձայնակիցների «կոմունիկացիոն» կտերը Երեւանում հետախուզվող տղամարդը իր 3-ամյա որդուն պահել է մոտն ու սպառնացել. Նա նաեւ կրակել է. մանրամասներ Ժողովուրդը օր օրի կերտվող հաղթանակներին ու կայացող պետության ընթացքին. Հասրաթյանը՝ Քոչարյանի մասին Նոր որոշում. Հայաստանը ժամանակավորապես կարգելի ցեմենտի ներմուծումը Որքան գումար կստանան պատերազմում վիրավորվածները Լրագրողին հետապնդում են՝ խոչընդոտելով մասնագիտական աշխատանքը Ձեռս չի գնում իմ էջ բերել. Կատարյալ ապուշություն է Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ է դավաճանների նոր կազմ Արտակարգ դեպք Երեւանում․ հետախուզվող քաղաքացին երեխայի է պատանդ վերցրել Մեծամորի դիահերձարանի մոտ կայանված են «Սպայկայի» տարբերանշանով սառնարանային կցորդներ, որոնցում պահվում են զինծառայողների աճյուններ Ինչպե՛ս Նիկոլը հիշեց իր գողացած օծանելիքի, բայց «մոռացավ» դիվանագիտական անձնագրի մասին. Գագիկ Համբարյան Աննա Հակոբյանին Մոսկվա ուղեկցած «ախրանիկներին» դիվանագիտական անձնագրեր են տրվել Պետական դավաճանությունը գնալով կատարելագործվում է. Քաղաքագետը պարզաբանում է Նոր հավելված սմարթֆոնների համար. ինչպես կարող են հայերը ճամփորդել և ստանալ կորոնավիրուսի պատասխանը Ադրբեջանի բանակն արդեն Կարսում է. Տեսանյութ Իշխանությունը նոր ՀԸ է բացում. գործելու է Հ1-ի կողքին Արագածոտնի փոխմարզպետը պատերազմի դաշտից երկու մեքենա է «թռցրել», մեկը՝ ամենագնաց
Ամենաընթերցվածները
Շուտով
ՀՈՒՆՎԱՐԻ27-ին` ժամը 13:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի ասուլիսը: Թեմա- 2020 թվականի աշխատանքների ամփոփում, 2021 թվականի անելիքներ՝ զարգացման և երիտասարդական ծրագրեր, սփյուռքի կրթական նախագծեր, միջազգային երկկողմ ու բազմակողմ համագործակցություն: Հունվարի 27-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովիկ Աղազարյանը, «Ապավեն» բեռնափոխադրող ընկերության ղեկավար Գագիկ Աղաջանյանը, ՀԽ Ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ, Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը և ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը: Թեման՝ «Տնտեսական նոր հնարավորություններ Հայաստանի համար: Ապաշրջափակում.... Հունվարի 27-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Արևելագիտության ինստիտուտի գիտական ղեկավարի պաշտոնակատար Ռուբեն Սաֆրաստյանը: ԹԵՄԱ՝ դիտարկումներ Թուրքիայի ռազմա-քաղաքական առաջնահերթությունների և տարածաշրջանային հնարավոր զարգացումների շուրջ: Հունվարի 26-ին`այսօր, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը: Թեմա` Հայրենիքի փրկության շարժման հերթական իրականացվելիք հանրահավաքը, ինչ քայլեր են սպասվում, ինչ է պետք ձեռնարկել և ինչ անել այս վիճակից դուրս գալու համար Հունվարի 26-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը: Թեմա՝ թուրքական գյուղատնտեսական ապրանքների ներկրումը Հայաստան, ինչ աղետի կհանգեցնի Մեղրիի երկաթգծի շահագործումը, գործող իշխանության կադրային տգետ քաղաքականությունը շարունակվում է Հունվարի 26-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է նախկին ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։ Թեմա՝ Հունվարի 28-ին մեծ հայահավաք, վարչապետ Փաշինյանին հեռացնելու վերջին «հարվածը», Լիլիթ Մակունցի՝ ԱՄՆ դեսպանի պաշտոնում հնարավոր նշանակում, Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հարցազրույցը, ինչ բացահայտումներ արվեցին Հունվարի 26-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են «Այլընտրանք» ՀԿ նախագահ Նարեկ Մանթաշյանը «Երիտասարդի ձայնը» ՀԿ նախագահ Հովհաննես Հարությունյանը։ Թեմա՝ Հունվարի 28-ին մեծ հայահավաք, վարչապետ Փաշինյանին հեռացնելու վերջին «հարվածը», Լիլիթ Մակունցի՝ ԱՄՆ դեսպանի պաշտոնում հնարավոր նշանակում Հունվարի 26-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եղիազարյանը։ Թեմա՝ Հունվարի 28-ին մեծ հայահավաք, վարչապետ Փաշինյանին հեռացնելու վերջին «հարվածը» Հունվարի 26-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է բժիշկ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը։ Թեմա՝ Հունվարի 28-ին մեծ հայահավաք, վարչապետ Փաշինյանին հեռացնելու վերջին «հարվածը» ՀՈՒՆՎԱՐԻ 26-ին, ժամը 12:00-ին «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի ասուլիսը։ Թեմա- ԽԱՊԿ 2020թ. տարեկան զեկույցը` Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub