Սյունիքի Դավիթ Բեկ համայնքի բնակիչներն այսուհետ չեն կարող մշակել իրենց վարելահողերը, թշնամին սահմանից 100 մետր հեռավորության վրա է. Գյուղապետ

Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքի բնակիչներն այսուհետ չեն կարողանալու իրենց վարելահողերը մշակել։ Պատճառը՝ սահմանային փոփոխություններն են։

«Սահմանին գտնվող 300 հեկտար վարելահողն էլ չենք կարող մշակել, որովհետև վտանգավոր է։ Մեր հողերը մեր ձեռքին են, ուղղակի՝ վտանգավոր։ Ի՞նչ երաշխիք պետք է ունենանք, որ գնանք, մշակենք», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Բեկ համայնքի ղեկավար Բենիամին Պողոսյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի, ՌԴ նախագահի և Ադրբեջանի նախագահի կողմից ստորագրված եռակողմ համաձայնագրի համաձայն Արցախի մի շարք շրջաններ հայտնվեցին Ադրբեջանի կազմում, իսկ Սյունիքի մարզում Ադրբեջանը ճանապարհ ստացավ դեպի Նախիջևան։

«Տարածքների հետ կապված խնդիր չունենք, մենք մեր սահմանագծում ենք։ Խնդիրն այն է, որ այս պահին չենք կարող մեր վարելահողում մեխանիզմ գցել, կխփեն», - ասաց Բենիամին Պողոսյանը։

Նրա խոսքով՝ կրակոցներ չկան, վիճակը հանգիստ է։ Պայմանագրից հետո էլ կրակոց չի եղել։

«Խրամատները այդ սահմանագծով են անցնում։ Թուրքերի հին տների տեղը մեր սահմանից 100 մետր հեռավորության վրա է։ Իրենց տների կողքը մեր վարելահողերն են։ Մինչ այս տարի հանգիստ վարել ենք հողերը, զբաղվել գյուղատնտեսությամբ, հիմա թուրքը մոտեցել է սահմանագծին», - ասաց Պողոսյանը։


Հարցին, թե այդ մասին կառավարությանը տեղյակ պահե՞լ են, Պողոսյանը պատասխանեց.

«Տեղյակ չե՞ն, չգիտեն՝ ինչ է կատարվում։ Պատգամավորներ են եկել, տեսել են՝ ինչ է կատարվում»։

դիտվել է 395 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am