Չնայած Սամվել Բաբայանը «հանցավոր» որակեց Հայաստանի եւ Արցախի ղեկավարների կայացրած որոշումը եւ որպես բողոքի նշան՝ նոյեմբերի 10-ին հայտարարեց, որ դադարեցնում է Արցախի ԱԱԽ քարտուղարի լիազորությունները եւ չեղարկում Արայիկ Հարությունյանի հետ իր կուսակցության հետընտրական համաձայնագիրը, որի արդյունքում իր թիմակից պաշտոնյաները՝ նախարար եւ փոխնախարարներ, հրաժարականի դիմումներ գրեցին, սակայն Արցախի ԱԺ-ում նրա թիմը ստվերային աջակցություն է ցուցաբերում «Ազատ հայրենիքին»։ Նրա կուսակիցները չեն հրաժարվել ԱԺ հանձնաժողովների նախագահի, տեղակալի պաշտոններից։
Ավելին, նրանք մերժում են ընդդիմադիրների բոլոր նախաձեռնությունները՝ հրավիրել արտահերթ նիստ եւ լսել կառավարության պարզաբանումները։ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանն ասում է, որ Բաբայանի թիմակիցներն անհասկանալի պահվածք են դրսեւորում, թե ինչու՝ չգիտի, բայց զարմացած է Բաբայանի հրապարակային հայտարարությունների եւ խմբակցության պահվածքի հակասություններից։
«Հայաստանից լսում ենք, որ ցանկանում են մի ծրագիր իրագործել՝ Սամվել Բաբայանին հանձնել իշխանությունը»,- ասաց նա՝ առաջարկելով այս համատեքստում դիտարկել Բաբայանի խմբակցության պահվածքը։
Հունվարի 19-ին՝ ժամը 12:30-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի իրավաբան Գոհար Մելոյանը:
ԹԵՄԱ՝ «Իմ քայլը» դեմ քվեարկեց գերիների վերադարձի նախագիծը. հայ գերիների վերադարձը. մեր գերիների նկատմամբ խոշտանգումներն ու իրավունքների ոտնահարումը:
Հունվարի 18-ին` երկուշաբթի` ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է ԲՀԿ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը:
Թեմա` Մ. Մինասյանի բացահայտումները, գերիների հարցը, ՀՀ կազմաքանդում, ինչ դավաճանական և դավադիր ծրագիր է մշակված ընդդեմ երկրի
Հունվարի 18-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:
Թեմա` Մ. Մինասյանի բացահայտումները, Փաշինյան ընտանիքի վոյաժները Ռուսատանում, վերջին սկանդալային բացահայտումները, գերիների հարցը, ՀՀ կազմաքանդում, ինչ դավաճանական և դավադիր ծրագիր է մշակված ընդդեմ երկրի:
Հունվարի 18-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը և «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը:
Թեմա` Փաշինյան ընտանիքի վոյաժները Ռուսատանում, վերջին սկանդալային բացահայտումները, գերիների հարցը, ՀՀ կազմաքանդում, ինչ դավաճանական և դավադիր ծրագիր է մշակված ընդդեմ երկրի վերջին սկանդալային բացահայտումների հետքերով:
Հունվարի 18-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը:
Թեմա` ՀՀ կազմաքանդում, ինչ դավաճանական և դավադիր ծրագիր է մշակված ընդդեմ երկրի, մարդու իրավունքների խախտում , գերիներ, , վերջին սկանդալային բացահայտումների հետքերով:
Հունվարի 18-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը
Թեմա` ՀՀ կազմաքանդում, ինչ դավաճանական և դավադիր ծրագիր է մշակված ընդդեմ երկրի, վերջին սկանդալային բացահայտումների հետքերով:
Հունվարի 18-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը:
ԹԵՄԱ՝ մամուլի ազատության դեմ ճնշումները . ՀՌՀ անդամների կողմից հ/ը լիցենզավորման մասով կայացված վարչական ակտերի և որոշ հ/ը հանրապետական և մայրաքաղաքային սփռման սլոթերիզ զրկելը:
ՀՈՒՆՎԱՐԻ 18-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա Արցախի Հանրապետության նախագահի գլխավոր խորհրդական, ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքները համակարգող Միքայել Վիրաբյանի ասուլիսը:
Թեմա- Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքների ամփոփում, առաջիկա ծրագրեր:
Հունվարի 15-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են ԱԱԾ պահեստազորի սպաներ, «Հայրենիք» կուսակցության ջոկատում 39 օր Արցախի պատերազմին մասնակցած փոխգնդապետներ Հրահատ Մխեյանը և Զոհրապ Ավետիսյանը, կապիտան Էդգար Ավանեսովը:
Թեմա՝ պատերազմի մասնակիցները կանդրադառնան վերջին շրջանում «Հայրենիք» կուսակցության ջոկատի հետ կապված որոշ տարաբնույթ խոսակցություններին, մասնավորապես ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանի հայտարարությանը:
Այսօր՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա Կովկասի ինստիտուտի հիմնադիր տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի հարցազրույցը Futures Studio-ի և լրագրող, հեղինակ Մարկ Գրիգորյանի համատեղ նախաձեռնած «Խոսենք ապագայից» շարքի շրջանակում:
Կքննարկվեն Հայաստանի, Արցախի և աշխարհի հայերի ապագային և զարգացման հեռանկարին վերաբերող հարցեր: