«Մոնթեն քեզ դիմավորելու է էնտեղ ու հարցնի՝ «այ էշ, դո՞ւ էիր, որ թերթեցիր Հայոց պատմության վերջին էջը»». Իգոր Խաչատուրովը՝ Փաշինյանին. 168 ժամ

Վաղը՝ նոյեմբերի 25-ին, Քարվաճառը կհանձնվի թուրքերին: Թուրքերը, թերևս, օրը պատահական չեն ընտրել. նոյեմբերի 25-ին լեգենդար հրամանատար Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է, ով 1993 թվականի մարտ-ապրիլ ամիսներին իրականացված Քարվաճառի ազատագրման օպերացիայի ղեկավարներից է (Մոնթե Մելքոնյան (Ավո)-Մարտակերտի ճակատ):

 Օպերացիայի հրամանատարներից գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի (Յուրի Խաչատուրով-Լաչինի միջանցքի ուղղություն) որդուն՝ Իգոր Խաչատուրովին, ով մասնակցել է վերջին պատերազմին, Նիկոլ Փաշինյանի «ձեռամբ» Քարվաճառի հանձնման փաստը չափազանց վրդովվեցրել է:

«Լսի, վիժվածք, Մոնթեն քեզ դիմավորելու է էնտեղ, նայելու է հիվանդոտ ռեխիդ ու հարցնի՝ «այ էշ, դո՞ւ էիր, որ թերթեցիր Հայոց պատմության վերջին էջը»։ Ու գուցե առաջին անգամ նաև հայհոյի: Իրականում մենք բոլորս ունենք մեղքի մեր բաժինը։ Բայց նպատակը պետք է տանի մեզ առաջ։ Իմ նպատակը՝ պարզ ճակատով, առանց ամոթի նայելն է հորս աչքերին՝ իմանալով, որ Քարվաճառը մերն է՝ ՀԱՅԿԱԿԱՆ է»,- 168.am-ի հետ զրույցում դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ ասաց Իգոր Խաչատուրովը:

Արցախյան առաջին պատերազմի ժամանակ Քարվաճառը կարևոր ռազմավարական կետ էր հայկական կողմի համար, որի ազատագրման արդյունքում կայուն կապ հաստատվեց Հայաստանի և Արցախի միջև, զգալի կրճատվեց ճակատային գիծը, ապահով դարձավ Մարտակերտի թիկունքը. Մարտակերտի ազատագրումը հնարավոր չէր լինի՝ առանց Քարվաճառի վրա վերահսկողություն հաստատելու:

Քարվաճառի ազատագրումը վերացրեց ոչ միայն Մարտակերտի անվտանգությանը սպառնացող վտանգը, այլև Վարդենիսի, որտեղ մինչ այդ բնակչությունը սկսել էր հավաքել առաջին անհրաժեշտության իրերը և պատրաստվում էր տեղափոխվել Սևան: Սա մի քայլ էր, որի նախապատրաստական գործողությունները սկսվել էին դեռևս ձմռանը, և որը փոխեց նաև ընդհանուր ռազմաքաղաքական իրավիճակը` շահեկան դիրքում պահելով Արցախին:

Ըստ այդմ՝ կարելի է պատկերացնել, թե Քարվաճառի՝ մեր հսկողության տակ չլինելուց ինչ ենք ունենալու: Եվ սա դեռ 90-ականների, այսպես ասած, հաշվարկով:

դիտվել է 895 անգամ
Լրահոս
Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան Պետական դավաճանության հոդվածով քրեական հետապնդում է հարուցված Ադրբեջան անցած լրտես Վահան Մարտիրոսյանի ու Սյուզան Ջաղինյանի նկատմամբ Երևան-Սևան մայրուղու հատվածում լարված իրավիճակ է Վազգեն Սարգսյանն ամենասարսափելի վիճակում 500 մահապարտ հավաքեց ու հաղթեց․ Միհրանյան (video) Նիկոլի Հայաստանում Անժելա Թովմասյանի ու Զոհրաբյանի նկատմամբ գիտե՞ք՝ ինչ են անում․ Գագիկ Համբարյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am