ՈՐՏԵ՞Ղ Է ԹԱՔՆՎԱԾ ՇԱՆ ԳԼՈՒԽԸ


Հիմա շատերին հուզում է այն հարցը, թե այսքան զոհերի առկայության դեպքում ինչու՞ հանրային բողոքի արտահայտման մեջ փոքր մասնակցություն ունեն մեր զոհված հերոսների հարազատները։ Նրանք ՎԻՇՏ են ապրում։ Վիշտ... Ամենասարսափելի բաներից մեկը, որը կարող է լինել մարդու հետ։ Ասեմ, որ նշվում է վշտի ապրման 5 փուլ, որոնցով անցնում է մարդը մինչև մահվան ու կորստի լիարժեք ընդունումը.
1. ՄԵՐԺՄԱՆ ՓՈւԼ՝ իրականության ժխտում, չընդունում, որն առաջնային, շոկային հակազդումն է տեղի ունեցածին։
2․ ԲԱՐԿՈւԹՅԱՆ, ԶԱՅՐՈւՅԹԻ ՓՈւԼ, որը կարող է ուղղված լինել կառավարությանը, սեփական անձին, ամբողջ աշխարհին, շրջապատի մարդկանց, մահացածին, Աստծուն։ "Ինչու՞ հենց ես, ինչու՞ հենց մենք, անարդար է..."։
3․ ԲԱՆԱԿՑՈւԹՅՈւՆՆԵՐԻ ՓՈւԼ՝ առևտուր, ելքեր որոնելու (թեկուզև անհավանական), աներևակայելի ուժերի հետ պայմանավորվելու փնտրտուքներ։
4. ՏԽՐՈւԹՅԱՆ ՓՈւԼ՝ դեպրեսիա, որն ուղեկցվում է կորստի գիտակցմամբ։
5․ ԸՆԴՈւՆՄԱՆ ՓՈւԼ, որն ուղեկցվում է վերակառուցմամբ, ուր կարևոր է աստիճանաբար վերագտնել կյանքի իմաստը կամ իմաստները։
Այսօր մեր հերոսների հարազատները գտնվում են դեռ այս դասակարգման առաջին փուլում։ Շատերը դեռ փնտրում են իրենց որդիներին... Բոլորի մոտ դեռևս ՄԵՐԺՄԱՆ ՓՈւԼՆ Է, որը շուտով կփոխակերպվի ԲԱՐԿՈւԹՅԱՆ, ԶԱՅՐՈւՅԹԻ ՓՈւԼՈՎ... Ժամանակը ամեն բան փոխում է։ Մեկի մոտ արագ, մյուսի մոտ դանդաղ, բայց այս էմոցիոնալ էվոլյուցիան անխուսափելի է...
Սա ուղղակի զոհվածների մասով, քանի որ այսօր տեղի է ունենում զոհված հերոսների հիշատակի արարողությունը։
Իսկ հիմա ուզում եմ խոսել մեր հասարակության այն տրամադրվածության մասին, որը միգուցե շատ զարմանալի է գիտակից և ադեկվատ հանրության համար։ Այո, այսօր դեռ կա հանրության մի զանգված, ովքեր սատարում են #Նիկոլ_Փաշինյանին, չնայած ակնհայտ փաստերի, որոնց պատճառով պետք է գոնե դժգոհ լինեին։ Դա ստվար զանգված է, սակայն նրանք կան, ու դեռ լինելու են։ Ովքե՞ր են նրանք՝
1. ՊՐԻՄԻՏԻՎ ԶԱՆԳՎԱԾ կամ ՕԽԼՈՍ, որոնց մասին դեռ 2018 թվականից խոսում եմ։ Սա մարդիկ են, ովքեր ունեն շատ ցածր կրթական ցենզ և #Նիկոլ_Փաշինյանին ընդունում են որպես «ՓՐԿԻՉ»։ Այս մարդկանց մոտեցումը #Փաշինյանին՝ կրոնական է և նրանց մոտեցման մեջ բացառված է քննադատությունը։ Ցավոք, տասնյակ տարիներ կրթության և մշակույթի բացթողումների պատճառով, այս զանգվածը՝ գերիշխող է, քանակային առումով։
2. Մարդիկ, ովքեր ի վիճակի չեն իրենք իրենց խոստովանել, որ սխալվել են, քանի որ վախենում են ունենալ սեփական ինքնագնահատականի մակարդակի կտրուկ անկում։ Պատճառները ամենաբազմազան են՝ սխալ ընտրված մասնագիտությունից մինչև «անհաջող» ընտանիք, մանկությունից եկած խնդիրներ ու ինֆանտիլություն։ Այս զանգվածը նույնպես քիչ չէ։
3. Մարդիկ, ովքեր ի վիճակի չեն իրենք իրենց խոստովանել, որ սխալվել են, քանի որ կստացվի այնպես, որ նրանք նույնպես պատասխանատու են այս դավաճանական գործընթացի համար։ Սրանք նույնպես քիչ չեն...
4. Մարդիկ, ովքեր ունեն սեփական շահ և սոցիալական կարգավիճակ, որը բացառապես կապված է նոր կարգերի հետ։ Մարդիկ, ովքեր ելնելով իրենց կրթական և զարգացման մակարդակից չէին էլ կարող երազել, որ այսօր կարող են սոցիումի մեջ նման դեր և նման ֆինանսական կարգավիճակ ունենալ։ Մի խոսքով մարդիկ, ովքեր ճակատագրի բերումով մոտ կանգնած լափամանին՝ լափում են։
Եթե կան մարդիկ, ովքեր հույսեր ունեն, թե այս խմբերի ներկայացուցիչները, ինչ որ կերպ «դարձի են գալու», ես այդ հույսը չունեմ։ Անկախ նրանից թե ինչքան կխոսենք ու կասենք տեղի ունեցած դավաճանության և այլ բաների մասին։ Կարծում եմ պետք է սթափ գնահատել այսօր հանրության մեջ առկա շերտերը, և հաշվի նստել դրանց հետ, թեկուզև նրա համար, որ ճանաչենք ու իմանանք թե ում հետ գործ ունենք։ Թեկուզև նրա համար, որ հասկանանք թե «որտեղ է թաքնված շան գլուխը» և ինչ գործընթացներ է կարևոր ապագայում իրականացնել, որ չունենանք նման անհայրենիք և դավաճան հանրության մի մեծ զանգված։
#ժողովրդից_թաքուն
#դըմփ_դըմփ_հոպպլա
#Արցախը_թուրքին_մի_տուր
#գլուխը_միայն_ուտելու_համար_չի

Միհրդատ Մադաթյանի գրառումը

դիտվել է 8036 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am