Ինչո՞ւ է Ջալալ Հարությունյանը մերժել Նիկոլ Փաշինյանին

168.am-ի տեղեկություններով` վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչ ռազմական և անվտանգային հարցերով իր գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյանին Պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակելը այցելել է զինվորական հոսպիտալում գտնվող Արցախի ՊԲ արդեն նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին։

Հիշեցնենք, հոկտեմբերի 27-ին Արցախի նախագահի հրամանագրով գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանն ազատվել էր Արցախի հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից։ «Ջալալ Հարությունյանի ազատման որոշումը պահի հրամայական է՝ պայմանավորված օրերս մարտական դիրքում նրա ստացած վիրավորումով և տարամեկնաբանությունների առիթ չպետք է հանդիսանա»,-այդ օրերին հայտարարել էր Արայիկ Հարությունյանը։

Թեև դրանից հետո նրան շնորհվել էր «Արցախի հերոս» կոչումը, սակայն շատերի մոտ տարակուսանք էր առաջացրել այն հանգամանքը, որ ծանր վիրավորում ստացած Ջալալ Հարությունյանին անմիջապես ազատում են պաշտոնից։ Կարող էին, չէ՞, օրինակ, Արցախի ներկայիս պաշտպանության նախարար – պաշտպանության բանակի հրամանատար Միքայել Արզումանյանին ժամանակավոր պաշտոնակատար նշանակել, մինչև Ջալալ Հարությունյանը կապաքինվեր։ Շտապեցին ազատել պաշտոնից և նոր նշանակում անել, ինչը զինվորականության շարքերում այնքան էլ լավ չընդունվեց։

Փաշինյանի՝ զինվորական հոսպիտալում Ջալալ Հարությունյանին այցը կոնկրետ նպատակ է ունեցել։ Նա ծանր վիրավորումով հիվանդանոցում գտնվող Ջալալ Հարությունյանին առաջարկել է զբաղեցնել ՀՀ Պաշտպանության նախարարի պաշտոնը՝ Դավիթ Տոնոյանի փոխարեն։ Ընդ որում, որքան հասկանում ենք՝ Տոնոյանը Փաշինյանի այդ մտադրության մասին չի իմացել։ Ջալալ Հարությունյանը, սակայն, կտրականապես մերժել է Փաշինյանի առաջարկը։

Միգուցե հասկանալով Փաշինյանի հետին նպատակները՝ քարոզչական իմաստով, միգուցե՝ առողջական վիճակով պայմանավորված, քանի որ ով՝ ով, բայց Ջալալ Հարությունյանը շատ լավ է հասկանում՝ ինչ է տեղի ունեցել իրականում, Արցախի և Հայաստանի շուրջ ինչ գործընթացներ են դեռ սպասվում մեզ՝ տարածքների հանձնման և անվտանգային մարտահրավերների առումով։

դիտվել է 2878 անգամ
Լրահոս
Համատեղ պայքարի պլան դեռ չկա Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am