Ադրբեջանում հակաիշխանական գործունեություն ծավալող լրագրողի ազատազրկումը` բողոքի առիթ
Ադրբեջանում «Azel» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Աֆգան Սադըգովը դատապարտվել է 7 տարի ազատազրկման:
Նա մեղադրվում է բռնաբարության հոդվածով, սակայն Սադըգովը, նրան աջակցողները դա համարում են շինծու մեղադրանք և նշում են, որ ձերբակալման պատճառը լրագրողի հակաիշխանական գործունեությունն է:
Ադրբեջանի տարբեր շրջաններում հասարակությունը մեծ աղմուկ է բարձրացրել՝ պահանջելով Սադըգովի ազատությունը: