Քոչարյանի COVID թեստի առեղծվածը
Ինչպես հայտնի է` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին թույլտվություն էր տրվել մեկնել Մոսկվա եւ պատերազմը կանգնեցնելու հարցում զրուցել իր ընկեր Վլադիմիր Պուտինի հետ: Հասկանալի է, որ շուրջ երկու տարվա հետապնդումներից հետո իշխանությունը ինքնակամ նման որոշում չէր կայացնի, եւ այդ հարցում, ըստ ամենայնի, ազդակներ ու ուղերձներ էր ստացել Մոսկվայից: Բայց թեեւ արտաքուստ տվեց համաձայնություն եւ երկրորդ նախագահի անձնագիրն էլ դատարանից իրեն վերադարձրեցին, սակայն անսպասելի խոչընդոտ առաջացավ:
Մոսկվա մեկնելուց առաջ Քոչարյանը հանձնեց COVID թեստ, ինչը պարտադիր է Ռուսաստանի Դաշնություն մուտքի համար։
Թեստի պատասխանը դրական էր, ինչը լրիվ անսպասելի է եղել Քոչարյանի համար, քանի որ նա չուներ և մինչ այժմ էլ չունի հիվանդության որևէ ախտանիշ, ավելին, իր հետ մշտապես շփվող մարդկանց թեստը բացասական է ցույց տվել: