Ադրբեջանը «թքում է» միջազգային հանրության վրա. Դավիթ Բաբայանը՝ ադրբեջանական հայտարարությունների մասին

Ադրբեջանի զինված ուժերում վարձկան ահաբեկիչների առկայության մասին հայկական կողմի փաստացի ապացույցների առկայության ֆոնին Ադրբեջանն անհաջող փորձեր է անում անհեթեթ «տվյալներ» հրապարակելու՝ իր այդ պահվածքով «թքելով» միջազգային հանրության վրա: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանն՝ անդրադառնալով Ալիևի ռազմական հարցերով օգնական Ֆուադ Ալասգարովի տարածած ապատեղեկատվությանը, թե իբր Հայաստանի կողմից եվրոպական նեոնացիստների մասնակցության վերաբերյալ վկայություններ կան:

Բաբայանն այն դասեց հերթական հիվանդագին հայտարարությունների շարքին: «Իրենք հիմա սկսելու են այդպիսի անհեթեթ տվյալներ «հրապարակել», երբ մենք ունենք փաստացի վկայություն. սիրիացի գրոհայինը, որին կարողացել ենք գերեվարել: Նեոնացիստն ինքը Էրդողանն է, որը պաշտոնապես հայտարարում է, թե Հիտլերն ամենաարդյունավետ գործիչն է եղել»,-ասաց Արցախի նախագահի խորհրդականը:

Նա շեշտեց, որ եթե Եվրոպան, Իսրայելը, որոշ կառույցներ ճիշտ ձևով արձագանքեին, այսօր այսպիսի վիճակ, միգուցե, չէր լինի, և Իսրայելի կառավարության որոշ անդամներ բիզնեսի մեջ չէին լինի նացիստների հետ:

«Ադրբեջանը թքում է միջազգային հանրության վրա՝ իր քայլերով: Ցավն այն է, որ դա անցնում է: Այսինքն, այդքան ցեղասպան քաղաքականություն անելուց հետո, Սաֆարովին Հունգարիայից միլիարդավոր դոլարներ ծախսելով հետ բերելուց հետո միջազգային հանրությունը, տարբեր կազմակերպություններ պապանձված էին: Ափսոս, դրա համար Ադրբեջանն այդպես է անում, մեզ համար դա նորություն չէ»,-նշեց Բաբայանը:

Ադրբեջանի մեղքերը հայկական կողմի վրա բարդելու մոլուցքով տարված՝ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևն էլ հայտարարել էր, թե իբր հայկական կողմն ինք է ֆոսֆորի կիրառությամբ հրդեհ առաջացրել Շուշիի անտառներում՝ ադրբեջանական ԱԹՍ-ների տեսանելիությանը խանգարելու նպատակով:

Դավիթ Բաբայանն այս ծիծաղելի հայտարարության ֆոնին հիշեց ավելի վաղ Ալիևի արած՝ սրան չզիջող հայտարարությունը, թե իբր հայերն են խփել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն: «Նույն անմակարդակ «բացատրությունն» է: Սա ոչ այլ ինչ է, քան հերթական ապատեղեկատվությունը»,-նշեց նա:

դիտվել է 477 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am