Ինչ միֆեր են սկսվել կործանվել այս պատերազմի ընթացքում

Միֆերը հատկապես կարեւոր են պետությունների ճակատագրի համար, սակայն դրանք ջարդվում, կամ այլափոխվում են ճգնաժամային իրավիճակներում, մասնավորապես՝ պատերազմի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջու գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Ինչ միֆեր են սկսվել կործանվել այս պատերազմի ընթացքում

Հասարակությունները միֆերով են սնվում ու միֆերով են մտածում: Միֆերը նստած են մեզանից յուրաքանչյուրի գլխում: Դա եւ Անհատական, եւ Հասարակական Անգիտակիցն է (Կարլ Յունգի ականջը կանչի)։

Ինչ միֆերերի են անգիտակից կերպով հավատում անձերը, համապատասխան արդյունք է ունենում անձերի կոլեկտիվը՝ հասարակությունը, պետությունը:

Միֆերը հատկապես կարեւոր են պետությունների ճակատագրի համար, սակայն դրանք ջարդվում, կամ այլափոխվում են ճգնաժամային իրավիճակներում, մասնավորապես՝ պատերազմի: Պատերազմը կեղծ միֆերի սանիտարն է։ Դա սարսափելի գնով վաստակած անկեղծության պահն է։

Կործանվող Միֆերը։

1. Կա "միջազգային հանրություն" (այստեղ արդեն Տեր-Պետրոսյանի ականջը կանչի), որի համար ինչ-որ արժեքային համակարգ եւ կոլեկտիվ որոշումների ընդունված մեխանիզմ գոյություն ունի (հիշենք հրադադարի երեք պայմանավորվածությունները)։ Միջազգային քաղաքականությունը հիմնված է ոչ թե արժեքային համակարգի, այլ որոշակի կանոնների վրա, նման կրիմինալ աշխարհի արժեհամակարգին՝ կա մեծ Գող, կան զոն նայողներ, կան հեղինակություններ, որոնք մշտական մրցակցության մեջ են ու պետք է յուրաքանչյուր պահ պահպանեն կարգավիճակը։ Կամ միջազգային կարգ՝ Պալաժենի, որն անսասան երեւույթ չէ։ Կան մուժիկներ՝ փոքր ու միջին պետություններ, որոնք պետք է հարաբերություններ ստեղծեն հեղինակությունների հետ, իսկ հեղինակություններին քցելու դեպքում (եթե դա չի հաջողվում) պատժվեն։

Սա է միջազգային հարաբերությունների ողջ իմաստը։ Մենք տեսնում ենք "թավշյա, ոչ բռնի հեղափոխության" միֆի փլուզումը, որը ՄԱԿ-ի ամբիոնից փորձում էր աշխարհին ծախել "ժողովրդի առաջնորդը"։ Միֆը փլուզված է։ Կան շահեր, կա դրվածք, որտեղ "արժեքները" կես կոպեկ չարժեն։

2․ "Մարդու իրավունքների" միֆի փլուզումը։ Վերցնենք զուգահեռաբեր ընթացող երկու գործընթաց՝ Արցախի ծննդատան ռմբակոծումը եւ Նավալնու "թունավորումը"։ "Միջազգային հանրությունը" Ռուսաստանին պատժում է Նավալնիի "մարդու իրավունքների" խախտման համար եւ պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի հանդեպ, սակայն կա կոնկրետ մարդանց իրավունքներ, որոնց իրավունքների խախտման ոչ մի ապացույց պետք չէ բերել, ամեն ինչ հստակ է, սակայն հիվանդանոցի ռմբակոծումից տուժած մարդկանց իրավունքի՝ կյանքի իրավունի խախտման համար ոչ մի պատժամիջոց չի կիրառվում։ Կարող ենք Սիրիայից, Իրաքից եւ բազմաթիվ այլ երկրներից նմանատիպ օրինակներ բերել։ Ինչո՞ւ է այդպես։ Որովհետեւ կան մեծ շահեր։

Եզրակացություն։ Մարդու իրավունքները կարեւոր են ցանկացած երկրի կայացման համար, բայց դա ներքին խնդիր է ու յուրաքանչյուր արժանապատիվ հասարակություն պետք է ձգտի այդ իրավուները կատարելագործել: Միջազգային հարաբերություններում "մարդու իրավունքները" խաղաքարտ է, ողջ ցինիկությամբ հանդերձ, թիրախ երկրներին ճնշելու համար։ Պետք չէ թույլ տալ, որ որեւէ երկիր միջամտի քո ներքին գործերին։ Այս միֆն էլ է սկսվել կործանվել, ինչը կարեւոր է հասուն հասարակություն ձեւավորելու համար։

3․ Կան երկրներ, ում հետ անվտանգային գլխավոր շահերը համընկնում են, կան երկրներ ում հետ չեն համընկնում ու այդ երկրներն այնպիսին են, ինչպիսին որ կան ու ժողովրդավարական, իսլամական, քիրստոնեական ու այլ տիպի որակումները երկրորդական դեր են կատարում։ Կան շահեր, կան աշխարքաղաքական բալանսներ, կան դրանց վրա հիմնված կոալիցիաներ ու հակակոալիցիաներ։ Դա մենք ակնհայտորեն տեսնում ենք այս պատերազմի ընթացքում։ "Արժեքները" քաղաքական կատեգորիաներ չեն ու երբեք էլ չեն եղել։ Դա միֆ է։

4․ Տեռորիզմի ու ծայրահեղականների դեմ առաջավոր հանրության պայքարի միֆը։ Համարյա բոլոր տեռորիստական կազմակերպությունները, կրոնական եղբայրությունները (ասենք Թուրքիայում ու Կատարում իշխող Մուսուլման Եղբայրների միությունն եւ այլն) ստեղծվել են հատուկ ծառայությունների կողմից՝ Արեւմտյան ու այդ կապը ակնհայտորեն շարունակում է գործել։ Նույն գործով են զբաղված իրենց հարգող ցանկացած լուրջ պետությությունների հատուկ ծառայությունները։ Այդ կազմակերպություններն ընդամենը գործիքներ են եւ պատահական չի, որ ՆԱՏՈ-ի "արժեքավոր անդամ" (ըստ ՆԱՏՈ-ի քարտուղարի, ԱՄՆ ու բրիտանացի անկյունաքարային պաշտոնյաների բնորոշման) Թուրքիայի կողմից Արցախ գործուղված տեռորիստների փաստը բնականորեն է ընդունվում։ Չծանրաբեռնելու համար չեմ բերում 19-րդ դարից սկսած մինչ այժմ եղած հեղափոխական, կրոնական, ազգայնական ու սոցիալ-դոկտրինալ բազմաթիվ շարժումների ստեղծման պատմությունների աստառները։

Սա ընդամենի մի քանի միֆեր էին (որոնց ցուցակը կարող ենք շարունակել), որոնց կործանումը կարեւոր է սթափ պետական քաղաքականություն ձեւավորելու համար, ինչպես նաեւ ներքաղաքական առողջ հարաբերություններ ունենալու համար»։

դիտվել է 808 անգամ
Լրահոս
Նիկոլ, ո՞ր ես փախչելու. ծնողները փորձում էին շրջափակել վարչապետի ավտոշարասյունը Հակառակորդը մտել է Սոթքի հանքի տարածք, երեք դիրք է տեղադրել. ԳՇ պետի տեղակալ Չենք ճանաչում. Ֆրանսիայի ԱԳՆ-ն դիրքորոշում է հայտնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ Սոթքի ոսկու հանքը կիսով չափ մեր, կիսով չափ հակառակորդի տարածքում է. ԳՇ պետի տեղակալ Վերադարձրու զարդերս ու վճարիր պատվիրածդ հագուստի գումարը. Աննա Հակոբյանի նախկին վարսավիրը` Աննային. Hraparak.am Թուրքը եկել, մտել ա տարածք, Փաշինյանին էլ պրիվետ ա պերեդատ անում. կադրեր Սոթքից. video «Խնդրում եմ բոլորին, ով ունի բեռնատար, բալգարկա, զոդման, կտրման ապարատներ, տարատեսակ գործիքներ… միացեք մեր հայրենակիցների խնդրանքը կատարելուն». Հակոբ Ճաղարյան Նենգության ու ստահակության նոր «լեվլ» Փաշինյանը «դուխ» ունի՞ ԼՂՀ-ն ճանաչելու ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի ասուլիսը.ուղիղ Նոր հանցավոր գործարքի հոտ է զգացվում Արցախի թիկունքում Ահաբեկիչներն Արցախի ու Հայաստանի «քթի տակ» են հաստատվելու. Իշխանությունները միայն «թռնելու» մասի՞ն են մտածում Պաթոլոգիկ դեգեներատները Իշխանությունը երկարացնում է իր հոգեվարքի նոպաները Վերաբնակեցում ահաբեկիչներով օպերացիան փորձարկվում է Նիկոլի բոմժերն ու իրենց դավաճան տերը Փաշինյանն իր բոմժանոցն է կառուցում Հենց այս րոպեներին ու առաջիկա ժամերին, օրերին որոշվում է Հայաստանի Հանրապետության սահմանների նոր տեսքը. վայ մեզ Պատերազմից առաջ ՀՀ դեսպանատներից առնվազն մեկն ուղարկել է սպասվող պատերազմում Արցախի դեմ ուղարկվելիք վարձկանների ամբողջ անվանացանկը՝ ներառյալ անգամ արյան խումբը Չգիտեմ՝ ումից են պաշտպանում «Ժողովրդի վարչապետին». Ռուբեն Մելիքյան Ո՞վ է հաջորդը. Հայաստանի հաջորդ առաջնորդը․ The Armenite Նիկոլ Փաշինյան, Արայիկ Հարությունյան և Սամվել Բաբայան երեք գլխանի հրեշը կործանեց Արցախը և կոտրեց հայ ժողովրդի ողնաշարը Մինչ ճշգրիտ սահմանազատումը, ժամանակավոր տեղադրվել էին դարպասներ՝ դեպի Քարվաճառ երթևեկությունը դադարեցնելու նպատակով. այսօր մեկնարկել են սահմանազատման աշխատանքներ. ՀՀ ՊՆ Մեկ տարի առաջ էլ էին նույն ցուցանակը պոկել-պղծել...сасна црер հայերը ... Թուրքը միանգամայն օրինակա՞ն է մտնում Սոթք
Ամենաընթերցվածները
Շուտով
նոյեմբերի 27-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրերն են ջերմատների տնտեսվարողները: Թեմա` հայ տնտեսվարողները կներկայացնեն իրենց բողոքն ու առաջարկները, թուրքական լոլիկը հայական շուկայում, թուրքական ապրանքների ներկրում նոյեմբերի 27-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը: Թեմա`ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելը, Արցախյան պատերազմ, գերիների հանձնում, ինչ քայլեր են իրականացվում գերիներին հայրենիք վերադարձնելու հարցում, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ: նոյեմբերի 27-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Թեմա`ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելը, Արցախյան պատերազմ, գերիների հանձնում, ինչ քայլեր են իրականացվում գերիներին հայրենիք վերադարձնելու հարցում, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ: Տեսակամուրջ. «Ե՞րբ ԵԱՏՄ անդամ երկրները կհաղթահարեն ճգնաժամը» Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12: 00-ին, Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կանցկացվի Մոսկվա - Երևան - Մինսկ - Բիշքեկ - Նուր-Սուլթան տեսակամուրջ։ Թեման՝ «ԵԱՏՄ երկրների տնտեսությունները 2021 թ. - կանխատեսում Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի համար»: Նոյեմբերի 25-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն հոկտեմբերի 27-ից արցախյան պատերազմում գտնվող մասնակիցներ: ԹԵՄԱ՝ արցախյան պատերազմի կամավորները չեն ընդունում Նիկոլ Փաշինյանի ստորագրած խայտառակ կապիտուլիացիայի փաստաթուղթը. կամավորները պատրաստ են նոր պատերազմի: նոյեմբերի 25-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը: Թեմա` Արցախյան պատերազմ, գերիների հանձնում, ինչ քայլեր են իրականացվում գերիներին հայրենիք վերադարձնելու հարցում նոյեմբերի 25-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Թեմա` գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հայտարարությունները, ՌԴ նախագահ Վ. Պուտինի անդրադարձը Ղարաբաղի հարցի լուծմանը, ՌԴ պաշտոնատար անձանց այցը Հայաստան, իրականացվող քայլերը: Ներքին քաղաքական կյանք: Մովսես Հակոբյանի և վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կոնֆլիկտը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 12.00-ին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում տեղի կունենա Մոսկվա-Երևան տեսակամուրջ. «WarGonzo» նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը կխոսի արցախյան պատերազմի ու մարտական գործողությունների վերաբերյալ իր դիտարկումների և տպավորությունների մասին: Ասուլիսը կհեռարձակվի Facebook–ի և Youtube–ի մեր էջերում: Նոյեմբերի 24-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն Ռեֆորմիստներ կուսակցության նախագահ Վահան Բաբայանը և մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը: ԹԵՄԱ՝ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հայտարարությունները. մամուլում շրջանառվում է Սեյրան Օհանյանին կալանավորելու Բաքվի դատարանի որոշման մասին տեղեկություն. Մայր Աթոռը հաստատում է՝ ԱԱԾ-ն հերքում է, Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի ԱԱԾ հրավիրվելը. ՌԴ նախագահ Վ. Պուտինի անդրադարձը Ղարաբաղի հարցի լուծմանը. ներքաղաքական զարգացումներ: նոյեմբերի 23-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է գնդապետ Սայաթ Շիրինյանը: Թեմա` գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հայտարարությունները, ՌԴ նախագահ Վ. Պուտինի անդրադարձը Ղարաբաղի հարցի լուծմանը, ՌԴ պաշտոնատար անձանց այցը Հայաստան, իրականացվող քայլերը: Ներքին քաղաքական կյանք: Մովսես Հակոբյանի և վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կոնֆլիկտը
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub