«Իմ գործին եմ, թուրք եմ սատկացնում»․ Մանախ
Հրապարակը գրում է.
Արթուր Այվազյանը՝ հայտնի Մանախը, որը 14 տարի անցկացրել էր կալանավայրում և այնտեղ ակտիվորեն պայքարում էր դատապարտյալների իրավունքների համար, պատերազմի առաջին իսկ օրվանից որպես կամավորական մեկնել է ճակատ։ Նա անհետացել էր սոցցանցերից, անհասանելի էր, սակայն երեկ կապ հաստատեց, հարցրեցինք՝ ո՞նց է, լա՞վ է։ «Որ սաղ եմ, լավ եմ»։ Ի՞նչ ես անում, որտե՞ղ ես։ «Իմ գործին եմ, թուրք եմ սատկացնում», - ասաց Արթուր Այվազյանը։