«Թշնամին փորձում է ժամանակ շահել և որքան հնարավոր է` մեզ վնաս հասցնել՝ թե՛ մարդկային, թե՛ տարածքների առումով». Դավիթ Բաբայան

«Բավականին ինտենսիվ մարտեր են ընթանում: Ակտիվորեն հրթիռակոծվում է Ստեփանակերտը, առավոտյան ժամը 07:00-ից մինչև հիմա օդային տագնապի ձայնը չի դադարեցվում, նույնիսկ 10-15 րոպեով: Գուցե ինքնաթիռների կամ այլ հրթիռային համակարգերի վտանգ կա, բայց անընդհատ օդային տագնապի ձայնն ամբողջ քաղաքով լսվում է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը:

Նա ընդգծեց, որ թշնամին իր մոտեցումները չի փոխել և չի փոխելու:

«Այստեղ խնդիրն այն է, որ թշնամին փորձում է ժամանակ շահել և որքան հնարավոր է` մեզ վնաս հասցնել թե՛ մարդկային, թե՛ տարածքների առումով, սա է նրա նպատակը»,- հավելեց Դավիթ Բաբայանը:

Նա կարևորեց, որ այսօր Ժնևում կանցկացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի, Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Սակայն լավ իմանալով Ադրբեջանին ու Թուրքիային՝ հասկանում են, որ նրանք որևէ պայմանավորվածություն չեն պահպանելու, եթե նման պայման ձեռք բերվի հանդիպման ժամանակ:

Անդրադառնալով Ալիևի հայտարարությանը, որ պատրաստ է առանց նախապայմանների Մոսկվայում հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, Դավիթ Բաբյանն ասաց, որ Ալիևը մեկ անգամ ասում է՝ կհանդիպի առանց նախապայամանների, մեկ ուրիշ անգամ ասում է, որ Արցախը պետք է դառնա անկլավ, և այլ հարց չի քննարկելու, և այլն:

«Այսպիսի իրավիճակ է, այստեղ մեկ բան է մեզ մնում՝ դիմադրել մինչև վերջ և հույսը դնել մեր ուժերի վրա՝ անել հնարավորը, որպեսզի հակառակորդն արնաքամ լինի, այլ տարբերակ չկա»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահն «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում հայտարարել էր Ռուսաստանի մայրաքաղաքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին, բայց կասկածում էր Երևանի՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման նպատակով կառուցողական աշխատանքի ունակության վրա:

«Ես նման հրավեր չեմ ստացել (բանակցություններ վարելու Մոսկվայում։ – «Ինտերֆաքս»): Ես բազմիցս մասնակցել եմ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումներին, բայց Հայաստանում Փաշինյանի իշխանության գալուց հետո նման հանդիպումներ չեն եղել: Այդ հանդիպումները Հայաստանի նախորդ նախագահների հետ են եղել, և ես երբեք չեմ խուսափել դրանցից»,- ասել էր Ալիևը:

Հիշեցնենք նաև, որ այսօր Ժնևում տեղի է ունենալու Մինսկի խմբի, Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը:

 

դիտվել է 1465 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am