Հայրենապաշտական դաստիարակություն- ահա մեր փրկության խարիսխը

ՀԱՅՐԵՆԱՊԱՇՏԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈւԹՅՈւՆ - ԱՀԱ ՄԵՐ ՓՐԿՈւԹՅԱՆ ԽԱՐԻՍԽԸ


Այսօր յուրաքանչյուր հայ մարդ, փորձում է դրսևորել իր հայրենասիրական հատկանիշները։ Որոշ հերոսներ, դրդված այդ հատկանիշներով, զենք են վերցնում ու գնում պաշտպանելու հայրենիքը, որոշ մայրեր, լուռ զսպելով իրենց արցունքները ճանապարհում են իրենց որդիներին, եղբայրներին և ամուսիններին հոգու խորքում հույս փայփայելով որ կրկին կտեսնեն նրանց կենդանի և հաղթած, ինչը ցավոք, ոչ միշտ է տեղի ունենում...
Բայց էականը դա չէ։ Էականը այն է, որ ուղիղ 3 ամիս առաջ, «Իմ քայլը» սեկտայի անդամ-սորոսականներ Լիլիթ Մկրտչյանը և Մարիա Կարապետյանը, համոզված եմ որ Նիկոլ Փաշինյանի գիտությամբ և ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի աչալուրջ հսկողության տակ, հիմնովին հանելով դպրոցական ծրագրից և դասագրքերից «հայրենասիրություն» բառը, բարձր ամբիոններից, փրփուրը բերաններին խոսում էին այն մասին, որ «հայրենասիրությունը» չափելի միավոր չէ, և հենց դա է պատճառը, որ մեր երեխաները դպրոցում այդ ոգով չպետք է դաստիարակվեն։
Այս առիթով ուզում եմ մեջբերել Գարեգին Նժդեհի խոսքերը՝ «Հայրենապաշտական դաստիարակություն - ահա մեր փրկության խարիսխը։ Ահա թե ինչու հայրենասիրության, թե հայրենապաշտության - մարդկային առաքինությունների այդ աստվածային մոր համար պետք է ջահ բարձրացնել մեր հոգիների մեջ, մեր դպրոցներում, մեր ընտանեկան հարկի տակ, մեր գաղթականական վրանների տակ, ամեն տեղ, ուր կապրի, կշնչի հայ մարդը:
Ահա թե ինչու պետք է երես դարձնել այն բոլոր վարդապետություններից, որոնք հաշտ չեն հայրենասիրության հետ»։
Իսկ ի՞նչ էիք անում Դուք այդ ժամանակ, Տիկնայք և Պարոնայք։ Քարկոծում էիք իմ նմաններին երբ ասում էինք, որ այս ազգադավները պատրաստում են Հային անհայրենիք մնալու։ Անվանում էիք մեզ «թալանչի հագահեղափոխականներ»... մի խոսքով։ Անցածը հետ չես բերի իսկ Ձեզանից յուրաքանչյուրը, ով ժամանակին իմ այս ասածներին վերաբերվել է մեղմ ասած բասացաբար՝ հուսամ այժմ մտածելու լուրջ առիթ ունի։
Եկեք սրան էլ ավելացնենք Նիկոլ Փաշինյանի հայտնի լայվում հնչած համեմատությունները սփյուռքահայերի և Հայաստանի բնակիչների մասով։ Փաշինյանը ինչ-որ կերպ չափեց, իր իսկ հրահանգով, իր իսկ թիմակիցների հայտարարած անչափելին՝ հայերնասիրությունը, թասիբը... և որոշեց, որ սփյուռքի Հայերն այս պահին ավելի թասիբով են, քան իրենց որդիներին, եղբայրներին և ամուսիններին պատերազմի դաշտ ուղարկող մեր մայրերն ու քույրերը։ Ես համոզված եմ, որ մեր սփյուռքի հայրենակիցները քիչ բան չեն անում ռազմաճակատի համար։ Համոզված եմ, որ մեծ հանգանակություններ են հավաքվում... Սակայն մի՞թե որևե գումար կարող է համեմատվել հերոսի չապրած կյանքի, որդեկորույս մոր վշտի կամ ժամանակից շուտ այրիացած երիտասարդ մոր խորտակված կյանքի հետ։
Նիկոլ Փաշինյանը նույնիսկ այս օրհասական պահին հավատարիմ է մնում իր որդեգրած՝ «Բաժանի´ր, որ տիրես» սկզբունքին։ Հիմա էլ փորձելով բաժանել և կոնֆլիկտ մտցնել Հայաստանի և Սփյուռքի մեր հայրենակիցների միջև։
#ժողովրդից_թաքուն
#դըմփ_դըմփ_հոպպլա
#Արցախը_թուրքին_մի_տուր
#գլուխը_միայն_ուտելու_համար_չի

Գրել է հոգեբան Միհրդատ Մադաթյանը

դիտվել է 1413 անգամ
Լրահոս
Համատեղ պայքարի պլան դեռ չկա Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am