Վերջին րոպեներին Ստեփանակերտը նախնական տվյալներով 5 անգամ հրթիռակոծվեց. Արցախի տեղեկատվական շտաբ
Արցախի Տեղեկատվական շտաբը հայտնում է, որ ժամը 02:21-ի սահմանում Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում հնչել են մի քանի պայթյուններ:
Տեղեկատվական շտաբը, հրապարակելով «Հանուն հայ զինվորի» ՀԿ նախագահ Դավիթ Թորոսյանի հաղորդագրությունները, նշում է, որ 02:18-ին Ստեփանակերտում հնչել է մեկ պայթյուն, միացել է օդային տագնապ ազդանշան, ինչին հաջորդել է ևս մի քանի պայթյուն:
«02:18-ին Ստեփանակերտում հնչեց մեկ պայթյուն, միացել է օդային տագնապ ազդանշան։
Ստեփանակերտում ժամը 2:21-ին հնչեցին երկրորդ և երրորդ պայթյունները»:
Րոպեներ անց Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել է Ստեփանակերտի՝ նախնական տվյալներով 5 անգամ հրթիռակոծվելու մասին:
«Նախնական տվյալներով՝ վերջին րոպեներին Ստեփանակերտը 5 անգամ հրթիռակոծվեց»,- նշվում է հաղորդագրությունում: