Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբբաս Արաքչին մեկնել է Բաքու
Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբբաս Արաղչին Բաքու է մեկնել որպես հատուկ բանագնաց Իրանի նախաձեռնած ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացն առաջ մղելու համար:
Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ գործակալությունը, այցի ընթացքում նախատեսված են քննարկումներ Ադրբեջանի պաշտոնյաների հետ:
Այցելությունների ժամանակ կներկայացվեն երկարատև խաղաղության հաստատման Իրանի Իսլամական Հանրապետության նախաձեռնության մանրամասները: