Օսա ԱԿ֊ից հզոր տեխնիկա էլ ունենք, բայց եթե քո վրա մեկ օրում հազարին հասնող ԱԹՍ է գալիս, պրոբլեմ է, դրանք դժվար են հայտնաբերվում, բոլոր երկրներում այդ խնդիրը կա. Արծրուն Հովհաննիսյան

Հսկայական քանակի, տարբեր ուղղություններով, տարբեր էշելոնով, տարբեր չափի ու մինչև 1000֊ի հասնող անօդաչու թռչող սարքերի խոցումը խնդիր է և ոչ միայն հայկական բանակի համար։ Այս մասին այսօր «Թիվ 5» ՀԸ եթերում հարցազրույցի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Հաղորդավար Ագնեսա Խամոյանի հարցին, թե նախորդ տարի վարչապետ Փաշինյանը հայտնում էր, որ Օսա ԱԿ համալիրի ձեռքբերումն անխոցելի է դարձնում ՀՀ սահմանները, այդ դեպքում ինչպես ԱԹՍ֊ները հասան Կոտայքի մարզ, Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ ավելի հզոր տեխնիկա էլ կա, օրինակ Ս300 ավելի հզոր է, և ՀՕՊ համակարգերից ցանկացածը միտված է անխոցելի դարձնել օդային սահմանները:

«Սակայն պարզվոմ է, որ պրոբլեմ է այսքան քանակի ԱԹՍ֊ների դիմաց պայքարելը, մենք չորս֊ հինգ բաղադրիչի հակաօդային պաշտպանության միավոր ունենք, բայց դա խնդիր է շատ երկրների համար։ Օդային հարձակման դոկտրինաներում գրված է, որ առաջին ալիքով պետք է ՀՕՊ֊ը հանել շարքից, հիմա եթե քո վրա մեկ օրում հազարին հասնող ԱԹՍ է գալիս տաբեր ուղղությամբ ու էշելոններով, դժվար է։ Ես դա եմ ասում, ԱԹՍ֊ ները դժվար են հայտնաբերվում, բոլոր երկրներում ունեն դրա խնդիրը»։

ՍՈՒ֊30֊ի մասով Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ իրենց նշանակությամբ դրանք կիրառվում են, բայց չբացեց խաղաքարտերը. «Դա բարդ զինատեսակ է, և դրա յուրացման փուլ գոյություն ունի, և դա հայ մասնագետների մոտ ուսումնասիրման փուլում է, դա ահռելի մարտական պոտենցիալ ունի, բայց դրա փորձը պետք է ունենալ։ Մեր բանակում ավելի բարդ համակարգ, քան Սու֊30֊ը, այսօր չկա»:

Դիտարկմանը, թե փաստացի այս պատերազմին 80-ականների ու 60-ականների զենքերն են օգտագործվել, Արծրուն Հովհաննիսյանն ասաց. «Ես բազմիցս ասել եմ ռուսական, ամերիկյան զինատեսաների մեծամասնությունը ութսունականների զինատեսակներ են, մերը` նույնպես, իդեալում պետք է ունենալ 2000֊ականների զինատեսակ, բայց նախ դա թանկ է, և երկրորդ` իմաստ չունի, Դ30֊ը կրակում է, 60֊ականների է, բայց իր խնդիրը լուծում է»։

Հարցին՝ սպասելի էր, թե ոչ այս հարձակումը, հետախուզությունն ինչպես է աշխատել, Արծրուն Հովհաննիսյանն ասաց` փայլուն է աշխատել. «Բայց պետք չէ կարծել, թե սպասելի լինելը ենթադրում է հակառակորդի բոլոր քայլերն իմանալ։ Լավ պատկերացրեք. մոտ 150 000 զորախումբ է եղել բաժանված հիմնակում երեք հարվածային բռունցքի,և այս մեքենան սկսել է գործի դրվել, ու այդ մեքենան կանգնեցվել է երրորդ֊չորրորդ օրը, հետո կատարել է վերափոխումներ, մենք հանկարծակիի չենք եկել»:

Հարցին, թե կա տարբերակ ռազմական ճանապարհով պատերազմը դադարեցնելու, թե դիվանագիտական տարբերակով է կանգնեցվելու, Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ զինվորականի մտքում առաջին հերթին ռազմական ճանապարհն է։

Հովհաննիսյանը, պատասխանելով հարցին, թե «հաղթելու ենք» գրելով ինչ է պատկերացնում, ասաց, որ իր պատկերացմամբ` առաջին հերթին հակառակորդը չի հասնելու Արցախի լիարժեք գրավմանը:

Նա հավելեց, որ հաղթանակի մասին իր պատկերացումները կարող են չհամընկնել հայկական երկու պետությունների, ամբողջ հայ ժողովրդի պատկերացումների հետ, և որ նա միայն իր տեսակետը կարող է ասել։

Ճշտող հարցին՝ մասամբ կարո՞ղ է հասնել, նա պատասխանեց. «Այն ինչ-որ մենք պատկերացնում ենք, ինչ-որ տարածքներ դա կարող է լինել, բայց այդ տարածքների պահելը իր ձեռքում մինչև պատերազմի վերջին օրը որևէ կերպ իր համար հաղթանակ չի նշանակում. «Երկրորդը, առանց խաղաքարտերը բացելու ասեմ՝ ով ասա՞ց, որ մենք այլ տարածք չենք վերցնելու այդ տարծքի փոխարեն: Սա է իմ պատեկարցրած բանաձևը: Սրա մեջ կարող է տեղավորվել Արցախի՝ որպես պետական սուբյեկտ աշխարհի ճանաչումը, սրա մեջ կարող է տեղավորվել Ադրբեջանի ԶՈւ-երի պոտենցիալի ջարդելը, և բազում այլ բաղադրիչներ»:

Հովհաննիսյանը նշեց, որ հաճախ են իրենց մեղադրում, թե Թալիշը վաղուց նրանց ձեռքում է, ինչու չեն ասում:

«Հիմա ես որպես օրինակ եմ ասում, դա մի ընդունեք որպես վերջնական փաստ, եթե ես ելնեմ, ենթադրենք, ասեմ՝ ժողովուրր ջան, երեկ մեր դիվերսիոն խումբը մտել է Թալիշ ու նրանց 7 տանկ է խոցել, և իրենք վերահսկողությունը 4 ժամով կորցրել են, հետո նպատակահարմարությունից չելնելով մենք նահաջել ենք, դուրս ենք եկել, հիմա իրենք ամբողջական վերհսկողություն ունե՞ն Թալիշում, թե՞ ոչ»,- ասաց նա և հավելեց. «Տեղեր կան, որ գնացել նստել ենք ու չենք աղմկում այդ մասին, որովհետև եթե ամղկեցինք, ժողովրդի ասած, իրենք թասիբից ելնելով այդ վայրի վրա սկսելու են աշխատել»:

Անդրադառնալով Պուտինի այն հայտարարությանը, թե յուրաքանչյուր կողմ ունի 2000-ական զոհ Հովհաննիսյանը նշեց. «Չէ, Պուտինի ասածն ուղիղ իմաստով պետք չէ ընդունել, մեր կորուստները զգալիորեն պակաս են 2000-ից, բայց վերջնական թիվ մենք հիմա չենք կարող ասել, որովհետև ունենք անհայտ կորածներ»:

դիտվել է 15317 անգամ
Լրահոս
2,5 տարում փլուզվեց 25 տարվա սարքածը Արցախում տարհանվող զինամթերքի պայթյունի հետևանքով զինծառայողներ են զոհվել Արթուր Վանեցյանն Արթուր Բաղդասարյանի հետ երբեւէ չի հանդիպել. «Հայրենիք» Ողջերին խնդրում եմ` երբեք տղերքից ոչ մեկի կորուստը անտեղի չհամարեք. Դավիթ Ամալյան Վիտալի Բալասանյանը նշանակվել է Ուրեմն դավադրությունը եղել է ներսից. Նորմալ երկրներում դավաճաններին դատում էին, կախաղան էին հանում, գնդակահարում էին ԱԱԾ, դուք երկրի, ՀՀ քաղաքացու անվտանգություն ապահովող կառո՞ւյց եք, թե՞ Նիկոլի կլոունադան եք ապահովում Սեպտեմբերի 26-ին տեղի ունեցան խիստ տարօրինակ և առայժմ անբացատրելի իրադարձություններ. դավաճանը արեց հետևյալ հայտարարությունը Դավիթ Տոնոյանը Վիեննայում է. Փաշինյանն է կազմակերպել Ուղիղ մեկ տարի առաջ, երբ Ադրբեջանը պատրաստվում էր պատերազմի, մեր «գերագույնը» այ էս տեսակ խեղկատակությամբ էր զբաղված. Տեսանյութ Մտավորականությունը զայրացած է Հազարավոր կյանքեր խժռած Նիկոլին չգիտես ինչու ոչ ոք չի անվանում «Նիկոլ-մարդասպան» Ես սխալվել եմ. Քրիստ Մանարյան Օրվա կադր․ Ստեփանակերտ․․․ մեր օրեր․ Փաշինյանի գիրքը նետել են աղբամանը Թուրքերի հաջորդ քայլը. Ռոբերտ Քոչարյանը զգուշացնում էր (video) Գագիկ Սուրենյանը դեկտեմբեր ամսվա եղանակի մասին Ոստիկանը թուրք է եւ մարդասպան Թուրքերին սիրող-ներողներից մեկը՝ Մարինա Կարապետյան (video) Թուրքերին զայրացրել է, որ ֆրանսիացի գործիչը կիսվել է պատմական Հայաստանի քարտեզով Ալիևը «շռայլ պարգև» է անում մեզ Հաղորդում հանցագործության մասին Երանի, թե Հայրենիքի տարածքի վրա սրտներս նույնքան ցավար, որքան սեփական գառաժի Ուշադիր եղեք այդ արանքում Նախիջևանից եկող կանաչու «դեզերի» տակ չմնաք. Իրանագետ Նիկոլ, դու դաժանորեն խաբեցիր մի ամբողջ ժողովրդի, եթե քո մեջ արժանապատվության մի փոքր նշույլ դեռ մնացել է, պարտավոր ես ինքնակամ հեռանալ. Լալա Մնացականյան Պարզվեց՝ ոչ, խրախճանքը շարունակվում է. Նելլի Խերանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՀՀԿ անդամ Գագիկ Մինասյանը: ԹԵՄԱ՝ արցախյան պատերազմ. գերիներ. Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ: Դեկտեմբերի 2-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է պահեստազորի սպա Վոլոդյա Հովհաննիսյանը: Թեմա` Վոլոդյա Հովհաննիսյանը եղել է Սիսիական ջոկատի խմբում, կներկայացնի ռազմաճակատում տեղի ունեցած գործողություններից մանրամասներ Դեկտեմբերի 2-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանը Թեմա` բողոքի ակցիաներ` վարչապետի հրաժարականի պահանջ, ռազմագերիների և անհետ կորած զինվորների հարազատների բողոքները, ինչ քայլեր է արվում այս հարցով: հայկական հողերի հանձնումը Ադրբեջանին Դեկտեմբերի 2-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը: Թեմա` բողոքի ակցիաներ` վարչապետի հրաժարականի պահանջ, ռազմագերիների և անհետ կորած զինվորների հարազատների բողոքները, ինչ քայլեր է արվում այս հարցով: հայկական հողերի հանձնումը Ադրբեջանին Դեկտեմբերի 2-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը: Թեմա` բողոքի ակցիաներ` վարչապետի հրաժարականի պահանջ, ռազմագերիների և անհետ կորած զինվորների հարազատների բողոքները, ինչ քայլեր է արվում այս հարցով: հայկական հողերի հանձնումը Ադրբեջանին Դեկտեմբերի 2-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանը: Թեմա` բողոքի ակցիաներ` վարչապետի հրաժարականի պահանջ, ռազմագերիների և անհետ կորած զինվորների հարազատների բողոքները, ինչ քայլեր է արվում այս հարցով: հայկական հողերի հանձնումը Ադրբեջանին: Վաղը՝ 10։30֊ից, անհետ կորած զինվորների հարազատները բողոքի ակցիա են նախաձեռնել Էջմիածնի զորամասի դիմաց (ասացին Էջմիածնի ավտոկայանի մոտ է. 34 անհետ կորածներն այդ զորամասից են) Հարգելի գործընկերներ, դեկտեմբերի 1-ին` ժամը 12։00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբի հյուրն է լինելու հոգեբան Միհրդատ Մադաթյանը։ Ասուլիսի թեման՝ «Հետպատերազմյան մարտահրավերները՝ հոգեբանական տեսանկյունից»։ Հասցե՝ Արշակունյաց 2, «Տիգրան Մեծ» հրատարակչության շենք, 3-րդ հարկ, 312 սենյակ Դեկտեմբերի 1-ին, ժամը 13:00-ին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում տեղի կունենա քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, Հայաստանի աշխատանքի և սոցիալական ապահովության նախկին նախարար Աղվան Վարդանյանի մամուլի ասուլիսը: Ասուլիսի թեման. «13 հարց և բացահայտում»: Հարգելի գործընկերներ, դուք կարող եք ներկա գտնվել Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում և հարցերն ուղղել անձամբ: Մուտքը՝ միայն դիմակներով: Ասուլիսը կհեռարձակվի Facebook–ի և Youtube–ի մեր էջերում: ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանի ասուլիսը: Թեմա- Սննդամթերքի, մասնավորապես, մսամթերքի շուկայում իրականացվող վերահսկողական աշխատանքները: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող եք «Արմենպրես» լրատվական գործակալության՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջ...
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub