Ով է սպանել Բենիկին և Յուրիին. BBC-ն մանրակրկիտ ուսումնասիրել է ԼՂ-ում հայ գերիների գնդակահարության կադրերը

Նախորդ շաբաթ սոցկայքերում հայտնվել են տեսագրություններ, որոնցում, հնարավոր է, Լեռնային Ղարաբաղում կատարված ռազմական հանցագործություններ են ներկայացված: Երկու տեսանյութերը ցույց են տալիս ադրբեջանական զինվորականների կողմից երկու հայի գերեվարման և, ենթադրաբար, նրանց սպանության պահերը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը: Փոխանցում է Tert.am-ը:

Հայկական իշխանությունները պարզել են մահացածների ինքնությունը. նրանցից մեկը 1947թ. ծնված Բենիկ Հակոբյանն է, մյուսը 1995թ. ծնված Յուրա Ադամյանը:

BBC-ն ուսումնասիրել է մի քանի տեսագրություններ, որոնք տարածվում են սոցկայքերում որպես այս պատերազմում գերիների սպանության կադրեր: Սակայն միայն 2 դեպքում հայ գերիների տեսանյութերի մասին կարելի է վստահորեն խոսել տեղի ունեցածի բնույթի մասին:

Տեսանյութերից մեկում, ենթադրաբար, երևում է՝ ինչպես են ադրբեջանցի զինվորականները գերի վերցնում 2 հայի՝ Բենիկ Հակոբյանին և Յուրա Ադամյանին:

Կադրից այն կողմ տղամարդու ձայնը ռուսերեն կարգադրում է բարձրացնել ձեռքերը և գնալ դեպի իրենց: Նա նաև դիմում է զինված ադրբեջանցի զինվորներին իրենց լեզվով և ասում չհարվածել գերիներին: Երկրորդ տեսանյութը ենթադրաբար ցույց է տալիս նրանց գնդակահարման պահը: Կադրերից դատելով՝ գերիների ձեռքերը կապված են: Նրանց ուսերին Հայաստանի և Արցախի դրոշներն են: Կադրի ետևում ձայնը հրամայում է՝ «Նշան բռնեք գլխին»: Հնչում են կրակոցներ, և տղամարդիկ ընկնում են:

BBC-ն հաստատել է, որ կադրի ետևում հրաման տվողն ադրբեջաներեն լեզվի կրող է՝ տարածաշրջանային ակցենտով: Հագուստից դատելով՝ գերեվարված հայերն առաջին տեսանյութում և գնդակահարության զոհերը մյուսում, նույն մարդիկ են:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է իր զինվորականների մասնակցությունը գնդակահարությանը և տեսանյութը սադրանք անվանել: Նույն օրը Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է հետաքննություն սկսելու մասին: Հետագայում այնտեղից հայտնել են, որ հետաքննությունն ավարտվել է, իսկ տեսանյութը կեղծ է: BBC-ն, սակայն, ուսումնասիրել և պարզել է, որ տեսագրություններն արվել են Հադրութ քաղաքում՝ այս պատերազմում թեժ մարտերի վայրում: Հնարավոր է՝ տեսանյութերն արվել են հոկտեմբերի 9-15-ն ընկած ժամանակահատվածում

Ադրբեջանը հայտարարել է Հադրութը գրավելու մասին հոկտեմբերի 9-ին, սակայն հետագայում թողարկված նյութերը վկայում են այն մասին, որ ադրբեջանական բանակը միայն որոշ բարձունքների վերահսկողությունն է վերցրել: Առաջին տեսանյութերը Հադրութի կենտրոնից ադրբեջանցիները հրապարակել են միայն հոկտեմբերի 15-ին: Երկու գերիների մասին տեսանյութերը սոցկայքերում են հայտնվել հոկտեմբերի 15-ին:

Առաջինը ձայնագրվել է քաղաքի հյուսիսում ճանապարհի մոտ թմբի վրա: Այնտեղ երևում են 4 շինություններ, որոնք հեշտությամբ կարելի է տեսնել արբանյակային նկարներում: Իսկ գնդակահարության տեսանյութը, ամենայն հավանականությամբ, արվել է զբոսայգում՝ Մկրտչյան փողոցի վրա քաղաքի հարավում:

Bellingcat պարբերականի հետաքննողներն առաջինն են հրապարակել տեսագրությունների վերլուծությունը և ենթադրել, որ դրանք իրական են: Երկու հայերի գերեվարման և սպանության վայրերը համընկնում են այն վայրերի հետ, որոնք պարզել է BBC-ն:

Bellingcat-ի լրագրողները գտել են նաև հաստատումն այն բանի, որ զինվորների սաղավարտները և հրացանները համապատասխանում են նրանց, որոնք ավելի վաղ օգտագործել են ադրբեջանցի զինվորականները:

Ադրբեջանցի օգտատերերը կասկածի տակ են առել տեսանյութերի իսկությունը՝ նշելով կադրերում արյան բացակայությունը: Սակայն BBC-ի կողմից հարցաքննված ռազմական փորձագետները վստահ են տեսագրությունների իսկության հարցում:

Ձայնագրությունը ցույց են տվել նաև բրիտանական ռազմական հետախուզության նախկի սպայի: Վերջինս համաձայնվել է մեկնաբանել ձայնագրությունը անանունության պայմանով՝ անվտանգության նկատառումներով:

«Դրանք իսկական փամփուշտներ են, և սա իրական սպանություն է: Սա գնդակահարության իրական պահ է, և ես չեմ տեսնում ոչ մի պատճառ այն բեմադրություն համարելու համար»,- ասել է փորձագետը:

BBC-ն հայցումներ է ուղարկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցով գերագույն հանձնակատարին, Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հարցով հանձնակատարի գրասենյակ, ինչպես նաև Կարմիր խաչի միջազգային հանձնաժողով:

 

դիտվել է 2205 անգամ
Լրահոս
Հերթական դավաճանության նախապատրաստումը․ Նիկոլ Փաշինյանը «անկլավների» հարցը ուզում է բարդել նախկինների վրա Ալիևը նորից բռնեց Նիկոլ Փաշինյանի վզակոթից «Ինձ պաշտոնանկ են արել Ռոբերտ Քոչարյանին աջակցելու համար»․ Գյումրու թիվ 1 պոլիկլինիկայի տնօրեն Քոչարյանը մտադիր է կառավարական ամառանոցները վերականգնողական կենտրոնի վերածել Սերգեյ Կոպիրկին. Մեր նպատակը երկարաժամկետ, արդար լուծում մշակելն է Սերժ Սարգսյանը Արաբկիր վարչական շրջանում քարոզարշավի ընթացքում շախմատ է խաղացել քաղաքացիների հետ Փաշինյանը հայտարարեց Ադրբեջանից Հայաստան վերադարձող ռազմագերիների անունները ԱՄՆ-ն գործարքի գին առաջարկեց. Ընդդեմ ռուս խաղաղապահների Փոխհրաձգություն Հայաստանի տարածքում. Ալիևի պատասխանն՝ ամերիկացիներին Բաքուն պահանջում է ֆիքսել, որ ռուս խաղաղապահները գտնվում են Ադրբեջանի տարածքում Շատ ավելի կարևոր է, թե ով և ում հրամանով է նիկոլին տվել պետական գաղտնիք համարվող ականապատման քարտեզը. Ղազինյան Վրաերթի հետևանքով «Սբ. Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 6-ամյա տղան մահացել է նիկոլին իշխանության բերողներն ամեն ինչ ճիշտ էր հաշվարկել, բացառությամբ մեկ բանի Գերիներին վերադարձնելու պայմանավորվածության հարցում վճռորոշ դեր է ունեցել Մուրադովը. Sputnik Արմենիա «Նիկոլը դիտավորյալ գերիներին չէր ազատում, որպեսզի նրանց օգտագործի իր քաղաքական խաղերում…». Գագիկ Համբարյան Այո, եղել է բռնապետություն՝ պատասխանատվության բռնապետություն. Քոչարյան Ավարտվեց Վանաձոր քաղաքի հանրահավաքը/ֆոտո/ «5165» շարժումը Պռոշյան գյուղում էր Ինչու է Սերժ Սարգսյանը հրաժարվել է հարցազրույց տալ Պետրոս Ղազարյանին. Արմեն Աշոտյանը նշեց պատճառը Ես ինքս եմ տեսել, թե ինչպես է դողում Հեյդար Ալիեւի կզակը Ռոբերտ Քոչարյանի առջեւ. Հենրիկ Քոչինյան Հանրայինը հիմա աշխատում է որպես «Գռզո TV». Աշոտյան «Հանրայինի նկատմամբ քաղաքական ճնշումների փորձեր են արվում»․ հեռուստաընկերությունը դիմում է ԿԸՀ, ՀՌՀ, ՄԻՊ Իմ օրոք չի եղել որևէ դեպք, երբ բովանդության հիմքով որևէ կուսակցության տեսահոլովակ մերժվի. Հայկ Ղազազյան Դեսպանության հյուպատոսական բաժինը քաղաքացիներին կընդունի սովորական ռեժիմով․ ՌԴ-ում ՀՀ Դեսպանություն Բաքուն 15 հայ գերի է տվել Աղդամի ականապատ տարածքների քարտեզի դիմաց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է պատգամավոր, Ընտրությունների վերահսկման կոմիտեի անդամ Նաիրա Զոհրաբյանը: Թեմա` նախընտրական քարոզարշավի մեկնարկ, վարչապետի պաշտոնակատար, Իմ քայլի ցուցակը գլխավորող վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի քարոզարշավը, հայտարարությունները, մեղադրանքներ ընդդիմության հասցեին, ծրագիր. ընտրապայքար. ներքաղաքական օրակարգ: Հունիսի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արագած Ախոյանը: Թեմա` նախընտրական քարոզարշավի մեկնարկ, վարչապետի պաշտոնակատար, Իմ քայլի ցուցակը գլխավորող վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի քարոզարշավը, հայտարարությունները, մեղադրանքներ ընդդիմության հասցեին, ծրագիր. ընտրապայքար. ներքաղաքական օրակարգ: ՀՐԱՏԱՊ .Հունիսի 11-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում տեղի կունենա Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի գործով հրատապ մամուլի ասուլիս: Բանախոսներն են փաստաբան Գայանե Պապոյանը եւ «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արսեն Բաբայանը։ Հունիսի 11-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:Թեմա` նախընտրական քարոզարշավի մեկնարկ, վարչապետի պաշտոնակատար, Իմ քայլի ցուցակը գլխավորող վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի քարոզարշավը, հայտարարությունները, մեղադրանքներ ընդդիմության հասցեին, բռնության կոչեր, առաջարկ իր որդուն` Աշոտ Փաշինյանին փոխանակել այլ գերիների հետ, Ալիևի արձագանքը Հունիսի 11-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրերն են «Հուրարտա» ազգային նախաձեռնության անդամները: Թեմա՝ ընտրությունների իրազեկման մասին սոցիալական հոլովակներ են պատրաստում. մանրամասներ կներկայացնեն Հունիսի 11-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության հիմնադիր անդամներ Վրեժ Խաչիկյանը /Արցախյան պատերազմների մասնակից/ և Տաթևիկ Բուջատյանը: ԹԵՄԱ՝ ընտրական քարոզարշավ. «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության մասնակցությունը ընտրություններին. ծրագիր. ընտրապայքար. ներքաղաքական օրակարգ: Հունիսի 10-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը: Թեմա՝ Սահմանային իրավիճակ, Ադրբեջանը ԱԹՍ-ների արտադրություն է ստեղծում Հունիսի 10-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Իրինա Ծատուրյանը: Թեմա` նախընտրական քարոզարշավի մեկնարկ, վարչապետի պաշտոնակատար, Իմ քայլի ցուցակը գլխավորող վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի քարոզարշավը, հայտարարությունները, մեղադրանքներ ընդդիմության հասցեին, բռնության կոչեր, առաջարկ իր որդուն` Աշոտ Փաշինյանին փոխանակել այլ գերիների հետ, Ալիևի արձագանքը Հունիսի 10-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՁԻԱՀ-ի կենտրոնի նախկին տնօրեն Սամվել Գրիգորյանը: Թեմա` Զոհված զինծառայողների դիակների նույնականացման շուրջ բարձրացած աղմուկ, ինչու չեն օգտագործվել կոնտրոնի սարքավորումներն ու հնարավորությունները, բանախոսը նոր բացահայտումներ կանի Հունիսի 10-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը: Թեմա` նախընտրական քարոզարշավի մեկնարկ, վարչապետի պաշտոնակատար, Իմ քայլի ցուցակը գլխավորող վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի քարոզարշավը, հայտարարությունները, մեղադրանքներ ընդդիմության հասցեին, բռնության կոչեր, առաջարկ իր որդուն` Աշոտ Փաշինյանին փոխանակել այլ գերիների հետ, Ալիևի արձագանքը
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub