Մենք այսօր կանգնած ենք ոչ թե մտահոգություններ լսելու, այլ որոշակի գործառույթներ իրականացնող մարմիններին պահանջ ներկայացնելու. ակցիա ԵՄ դեսպանատան առջև

Այսօր մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա իրականացրին ՀՀ-ում ԵՄ դեսպանատան առջև՝ պահանջելով ճանաչել Արցախի անկախությունը:

«Եթե երեկ ԱՄՆ դեսպանատան մոտ իրենց ընդունելությունը մեզ ոչ մի ձև չգոհացրեց, այսօր ԵՄ դեսպանի ընդունելությունը բավականին բարձր մակարդակի էր, պատասխանները հստակ էին, չնայած որոշ բախումներ եղան՝ կապված ոչ ճիշտ ձևակերպումների հետ։ Մենք խոսեցինք այն մասին, որ եվրոպական բոլոր կառույցներն այսօր նույն լռության քաղաքականությունն են վարում, ինչ որ 2016-ի Ապրիլյան պատերազմի ժամանակ։ Դեսպանին տեսանյութեր, նկար ցույց տվեցինք, ասաց, որ իրենք տեսել են, ծանոթ են ամեն ինչին, բոլորը ներկայացված է ՄԻԵԴ, և հույս հայտնեց, որ կհնչի գնահատական»,- լրագրողների հետ զրույցում ԵՄ դեսպանի հետ հանդիպումից մանրամասներ ներկայացրեց Արմինե Մելքոնյանը։

Ակցիայի մեկ այլ մասնակից ընդգծեց՝ միջազգային կառույցները թող այլևս չհորդորեն ու մտահոգություն չհայտնեն Արցախում ստեղծված իրավիճակի համար, քանի որ հստակ գործողություններ են պետք:

«Մենք այսօր կանգնած ենք ոչ թե մտահոգություններ լսելու, այլ որոշակի գործառույթներ իրականացնող մարմիններին պահանջ ներկայացնելու, թե ինչ է կատարվում, և ինչ են նրանք պարտավոր անել: Եթե ՀՀ-ում գտնվող միջազգային կառույցները սահմանափակվում են միայն երկու կողմերին ուղղված կոչերով կամ մտահոգություններ հայտնելով, թող գնան, այլ երկրում մտահոգվեն: Այլևս չենք հանդուրժում նման վարքագիծը և պահանջում ենք պարզ գործողությունների շարք, որ բխում է այդ կառույցների պարտականություններից: Վերջացրեք ձեր կոչերը, անցեք հաջորդ փուլին, կատարեք վերլուծություններ, կոչեք իրերն իրենց անուններով և կատարեք կոնկրետ գործողություններ»,-ասաց

դիտվել է 311 անգամ
Լրահոս
Համատեղ պայքարի պլան դեռ չկա Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am