Թուրքիան ավելի քան 300 զինծառայող է կորցրել Արցախի դեմ պատերազմում
Թուրքիայի զինուժը ավելի քան 300 մարդ է կորցրել Ղարաբաղյան հակամարտության մեջ ուղիղ ռազմական միջամտության արդյունքում: Այս մասին հաղորդում է realtribune.ru-ի աղբյուրը:
Ըստ աղբյուրի, «թուրքերը կռվում են ադրբեջանական բանակի համազգեստով, բայց նրանց հնարավոր եղավ տարբերակել փաստաթղթերով և բջջային հեռախոսներով»:
«Պատերազմի ողջ ընթացքում Թուրքիան Բաքու է ուղղել 4 ռազմա-տրանսպորտային ինքնաթիռ զոհված թուրք զինծառայողների մարմիններով: Ամենահամեստ հաշվարկներով, թուրքական բանակը ավելի քան 300 զինծառայող է կորցրել: Խոսքը գնում է էլիտար հատուկ նշանակության ջոկատների սպաների մասին», -գրում է գործակալությունը: