Այս բախումները 2016-ի իրադարձություններից հետո ամենածանրն են. BBC News-ը՝ Լեռնային Ղարաբաղում սկսված ռազմական բախումների մասին. video

Բրիտանական BBC News լրատվական ծառայությունը՝ անդրադառնալով սեպտեմբերի 27-ից Լեռնային Ղարաբաղում սկսված ռազմական բախումներին հայտնում է, որ  երկուշաբթի Հայաստանի և Ադրբեջանի համար պայքարող զորքերի միջև մարտերում տասնյակ զոհեր կան: Հակամարտության հիմքում Լեռնային Ղարաբաղի լեռնային շրջանի նկատմամբ վերահսկողության շուրջ վեճն է: 

Հոդվածում նշվում է, որ «Լեռնային Ղարաբաղը խորհրդային տարիներին Ադրբեջանի կազմում դարձել է ինքնավար մարզ և միջազգայնորեն ճանաչված է որպես Ադրբեջանի մաս, սակայն 1994-ից՝ պատերազմի ավարտից հետո, այն գտնվում է էթնիկ հայերի հսկողության ներքո»:

«Երկուշաբթի երեկոյան Լեռնային Ղարաբաղի իշխանությունները հաղորդեցին, որ ևս 26 զինծառայող է զոհվել ռազմական գործողություների ժամանակ, ինչի արդյունքում ընդհանուր կորուստների թիվն անցել է 80-ը:

Մյուս երկրներն անհանգստացած են, որ վերջին ռազմական գործողությունները կարող են դուրս գալ տարածաշրջանի սահմաններից և ներգրավել նաև հարևան տերությունները, այդ թվում Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը: Նրանք նաև ձգտում են պահպանել կայունություն, քանի որ այդ տարածաշրջանով են անցնում հիմնական գազա և նավթամուղները:

Մարտերի վերջին սրացումները սկսվել են կիրակի օրվանից և Հայաստանն ու Ադրբեջանը մեղադրում են միմյանց հակամարտության էսկալացիայի համար:

Երկու կողմերն էլ հայտարարել են զորահավաքի մասին և ռազմական դրություն հայտարարել որոշ շրջաններում»,- գրում է ծառայությունը:

BBC News-ը նկատում է, որ այս մարտերն ամենածանրն են 2016-ի իրադարձություններից հետո, երբ բախումների ժամանակ զոհվել էր նվազագույնը 200 մարդ:

«Թուրքիան հայտնել է, որ աջակցում է Ադրբեջանին: Միևնույն ժամանակ, Ռուսաստանը, որը ռազմաբազաներ ունի Հայաստանում, բայց նաև բարեկամական է Ադրբեջանի հետ, կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը»,- նշվում է հոդվածում:

դիտվել է 198 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am