Եթե Փաշինյանը լիներ պրոռուսական իշխանություն, հիմա արեւմտյան դեսպանները բարձրաձայնել էին կոռուպցիայի մասին

Հրապարակի հարցազրույցը նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հետ

Սկիզբը՝ նախորդ համարում

- Անկախության 29-ամյակին Նիկոլ Փաշինյանը մինչեւ 2050 թվականի ռազմավարության ծրագիր ներկայացրեց, ծանո՞թ եք՝ ծրագրում է մինչեւ 2050-ը մնա՞լ, առհասարակ՝ այսքան երկար ծրագիր գրո՞ւմ են։

- Չգիտեմ՝ մնալու մտադրություն ունի, թե ոչ, բայց ինքը մի տարվա ծրագիր չի կարողանում գրել, հանկարծ 30 տարվա ծրագիր է գրում։ Սա՝ մեկ։ Երկրորդ․ իր ներկայացրածը ծրագիր չէ, ծրագիր է այն, որը դու նշում ես որպես նպատակ, ապա նշում ես նաեւ նպատակիդ հասնելու միջոցները։ Օրինակ, երբ դու ասում ես՝ շախմատի աշխարհի չեմպիոն կտանք, միջոցներն ասա․․․։ Կառավարության տնտեսական ծրագիրը, բացի վերը նշված սկզբունքից, պարունակում է եւս երկու կետ՝ կա մակրոտնտեսական կառուցվածքային քաղաքականություն, օրինակ, հարկային համակարգ, տեղական ինքնակառավարում, պետական կառավարման համակարգ եւ այլն։ Սա է ծրագիրը, պլյուս պետության ինվեստիցիոն քաղաքականությունը՝ ինչ ճանապարհ է կառուցելու, կամուրջ, երկաթգիծ, հիդրոկայան, ինչպես է նպաստելու էներգետիկայի զարգացմանը, պետություն-մասնավոր հատված գործընկերային հարաբերություններն ինչպես է պատկերացնում եւ այլն։ Այսպիսի ծրագիր գրելը բարդ է՝ թեկուզ 3-4 տարվա համար։


- Բայց Փաշինյանն ասում է՝ պիտի ամբիցիոզ ծրագրեր կազմենք, որ ձգտենք հասնել, հետո կքննարկենք դրանց հասնելու ճանապարհը։

- Ամբիցիոզ ծրագրերի հետ շախմատ-մախմատը կապ չունի։ Երկրորդը․ մեր առջեւ մենք կարող ենք դնել 10 տարվա ծրագիր, ինչպես ես առաջարկել էի 2 տարի առաջ, որ 9 միլիարդի ներդրում անենք, այսքան ճանապարհ սարքենք, Թբիլիսի հասնենք մի ժամում, օդանավակայանի հետ կապված ծրագիր, ատոմակայան կառուցենք եւ այլն՝ 10 տարի, բայց 30 տարի հետո գուցե ընդհանրապես ատոմակայան կառուցել պետք չէ։ Ոչ ոք նման խելահեղ բան չի անում՝ 30 տարվա հանդգնություն։ Հետո․ ինչքան երկիրը մեծ է, հեշտ է ծրագրավորելը, որքան փոքր է՝ իր վրա արտաքին ազդեցության էֆեկտն այնքան էական է։ Ինչո՞ւ է ԱՄՆ-ն 4 տարին մեկ նախագահ փոխում․ որովհետեւ 4 տարուց ավելի ծրագիր կազմել հնարավոր չէ։
Ֆրանսիան 7 տարով է նախագահ ընտրում, Գերմանիան 5 տարով՝ կանցլեր, որովհետեւ տեսադաշտը 4-5 տարուց ավելի չի երեւում։ Եվ ահա՝ գալիս է մեկը, 30 տարվա «ծրագիր» է ասում` պարզագույն մտքեր։ Թույլ տվեք մնացածը չմեկնաբանել, որովհետեւ դրանք մեկնաբանելու համար լավ կլինի հոգեբույժի, մարզական մեկնաբանի կամ գինեկոլոգի դիմեք։
Հիշեք՝ 30 տարի առաջ ինչ էր։ Ես կարո՞ղ էի 90-ականներին ծրագրավորել WhatsApp-ը, ուրեմն ինչո՞ւ է պետության առաջնորդը զբաղվում նման թեթեւամիտ գործունեությամբ։ Հավաքել է մի քանի երեխա ու ինչ-որ հեքիաթներ է պատմում։ Պատահական չէ, որ իր ասածների մեծ մասը ծրագրային չէ, դու ֆուտբոլի հետ ի՞նչ գործ ունես։

- Կամ՝ 25 օլիմպիական չեմպիոն ենք տալու։

- Առաջին 30 տարում օլիմպիական 2 չեմպիոն ենք տվել, մեկն իմ ժամանակ է եղել՝ Արմենը Նազարյան, մյուսը՝ վերջին խաղերում․ Արթուր Ալեքսանյանը։ 25 չեմպիոնը բոլոր մեդալների 2-3 տոկոսն է կազմում․ մտածիր, նոր խոսիր, էլի։

- Բայց, մյուս կողմից, ընդդիմությունն էլ ակտիվ չէ, քաղաքական դաշտն աղճատված է, չկա այլընտրանք․․․

- Ես ակտի՞վ չեմ։ Ես հույս ունեմ, որ առաջիկայում կմիավորվեն, ուժ կդառնան։

- Օրինակ, կա՞ն մարդիկ, որոնց կմիանաք, կա՞ գործընթաց։

- Ես գրեթե ցանկացած առողջ ուժի կմիանամ։

- Կմիանաք պայմանով, որ լիդերը Դուք եք լինելու, չէ՞։

- Ոչ, ոչ, այդտեղ լիդերության հարց չի լինի, ես համաձայն եմ, որ լիդեր չլինեմ, կոլեկտիվ որոշումներ ընդունվեն։

- Հիմա «Հայրենիք»-ԲՀԿ-ՀՅԴ եռյակը հանրահավաք է անում, համագործակցության առաջարկ ստացե՞լ եք, հանդիպե՞լ եք նրանց հետ։

- Վանեցյանի հետ եմ մեկ անգամ հանդիպել, մի քանի անգամ՝ Դաշնակցության հետ՝ իրենց տնտեսական ծրագրերի մասով ժողովների ժամանակ։

- Իսկ նախկին նախագահների հե՞տ։

- Այո, առաջին եւ երկրորդ նախագահների հետ կապվել եմ։

- Դուք տեսնո՞ւմ եք կոնսոլիդացիայի հնարավորություն։

- Ես չեմ կարող բոլորի տեղը խոսել կամ ասել՝ այնտեղ ով ում կխանգարի։ Չեմ կարող։ Բոլորը հասկանում են մի բան, որ ռեգիոնալ միությունների ձեւավորումը մոտ ապագայում անխուսափելի է լինելու։ Հայերի եւ հայոց պետականության առջեւ վաղ թե ուշ հարց է ծագելու՝ ուր գնալ, որ ուղղությամբ։ Սա հասկանում են բոլորը։ Գործող իշխանությունն ուզում է՝ Սորոս, Արեւմուտք եւ այլն։ Իհարկե, այս երկուսը չի կարելի նույնացնել, բայց, ընդհանուր առմամբ, դրանք միեւնույն աղբյուրն են։ Փաշինյանը խոսում է դեմոկրատիայից եւ այլնից։ Կաշառակերությունն իրենք այլ տեսանկյունից են նայում։ Օրինակ, այսօր ճանապարհաշինության ոչ մի տենդեր չի կայանում, եթե Նիկոլ Փաշինյանը լիներ պրոռուսական իշխանություն, հիմա արեւմտյան դեսպաններն այստեղ բարձրաձայնել էին կոռուպցիայի եւ կաշառակերության մասին։ Մի հատ ապօրինի բուդկա քանդեցին եւ վերջ, մենք պետք է ասենք, որ կոռուպցիայի դեմ ակտիվ պայքար տեսանք՝ ի՞նչ փոխվեց։ Կամ՝ «Սանիթեքին» հանեցին, փոխեցին իրենց կազմակերպությունով, «Սանիթեքը» միլիարդներով պարտք էր բանկերին, այդ պարտքը փակեցին պետբյուջեի հաշվին, բանկերն էլ ուրախությունից ցատկոտեցին, բայց չէ՞ որ այդ մի քանի միլիարդով կարելի էր թոշակ բարձրացնել։ Կամ որ ասում եք՝ իշխանության մոտ այսքան ազնվություն․․․ ես չեմ տեսնում։ Բյուջեից մենակ փող են դուրս գրում, ինչքա՞ն կարելի է, դա գողություն է, չէ՞։ Ո՞նց կարելի է մարդու աշխատավարձը լինի 1000 դոլար, բայց ամեն ամիս պրեմիա ստանա՝ 3000-4000 դոլար։

- Ասում են՝ նախկինում հարկերը թաքցնում էին, հիմա հավաքում ենք, կարող ենք մեզ նաեւ պարգեւատրել։

- Չկա այդպիսի բան, բյուջեի ավելացում չկա։ Այս տարվա բյուջեն 24 տոկոսով պակաս է պլանից, իսկ անցյալ եւ նախանցյալ տարի բյուջեն 100 միլիարդով ավելացել է, որովհետեւ ղազախների գնած ավտոմեքենաների գումարներն են։ Հիմա էդ փողը Ղազախստանն ասում է՝ հետ տվեք՝ մեկ միլիարդ, մեր դեմ արբիտրաժային դատարան է մտել, որովհետեւ ապօրինի ենք վաճառել այդ մեքենաները։ Այս տարի եկամուտների գծով մեր պետբյուջեն կլինի 1.450-1.470 տրիլիոն դրամ՝ Սերժ Սարգսյանի 1.250 տրիլիոն դրամի դիմաց, այսինքն՝ երրորդ, չորրորդ տարին է՝ 100-200 միլիարդով ավելացել է, նախկինում էլ էր ամեն տարի 50-100 միլիարդով ավելանում, ոչինչ որ չանես, մենակ գնաճը 50 միլիարդով ավելացնում է բյուջեն, ամբողջը փչոց է․․․ Փաշինյանն էլ գիտի, որ սուտ է ասում։ Հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը նույնն է՝ 22%։

- Բայց ինչքան էլ քննադատեք, ժողովուրդն այլընտրանք չի տեսնում, հարցնում է՝ Փաշինյանը չլինի, ո՞վ գա։

- Ինչի՝ իմ տեղը, իմ ազգանունը չգիտե՞ն։

- Մարդիկ չեն զգում, որ Դուք հավակնում եք իշխանության, որ պատրաստ եք փոխարինել գործող իշխանություններին։

- Ո՞վ ասաց։ Հավակնում եմ, գրեք, որ հավակնում եմ, ինչի՝ ինքը պիտի հավակնի, ես չհավակնե՞մ։ Մենք պակա՞ս գործեր ենք արել։ Մի անգամ լսե՞լ եք, որ ես բուդկա եմ սեփականաշնորհել։ Իմ արած կոռուպցիոն միակ «գործարքը» եղել է «Մալբորո» ծխելը։

- Խնդիրը Դուք չեք, այլ այն, որ Ձեր ղեկավարած քաղաքական ուժը, թիմը չկա։

- «Ազատություն» կուսակցությունը ձեր պես ջահելների կուսակցություն է, «Ազատություն» կուսակցությունը գտնում է, որ կան շատ կուսակցություններ, որոնց հետ ինքը կհամագործակցի։

- Հնարավո՞ր է Դուք էլ փողոց դուրս գաք, ճանապարհ փակեք, որ Ձեզ որպես ընդդիմություն ընդունեն։

- Ոչ, ես չեմ պատրաստվում փողոց փակել, բայց փակողներին էլ լոյալ եմ վերաբերվում։

- Այսինքն՝ մտածում եք, որ քաղաքական պրոցեսները կգնան հերթական ընտրությունների ճանապարհո՞վ։

- Ոչ։ Ես հույս ունեի, որ Փաշինյանը կձգի հերթական ընտրությունները, բայց հիմա մեծ տոկոս կա, որ բանը հերթական ընտրություններին չի հասնի։

- Ինչպե՞ս, ո՞րն է ճանապարհը։

- Բացատրեմ․ ԵԱՏՄ-ում Փաշինյանի հետ բացարձակապես չեն ուզում աշխատել։

- Թող չաշխատեն, ինքն էլ չի ուզում նրանց հետ աշխատել, հետո՞։

- Երկիրը չի զարգանում, Լարսը կիսափակ է, արտահանում-ներկրում չունենք։

- Այսինքն՝ կարծում եք, որ տնտեսությունը չզարգանա, Փաշինյանը կթողնի-կգնա՞ կամովին։

- Չէ, մարդիկ ոտքի կկանգնեն։ Հիմա, տեսեք, կոնսոլիդացիա է նկատվում ընդդիմության շրջանում, իշխանությունը հետեւյալ խնդիրն է լուծում, որ ցույց տա, թե՝ ժողովուրդ, եթե ընդդիմություն կա, ապա դա «Լուսավորի» Էդմոն Մարուքյանն է, Արման Բաբաջանյանը, Տիգրան Ավինյանն է, ուրիշ տեղ ման մի եկեք ընդդիմություն։

- Բայց ցույց տալով չէ, մարդիկ պետք է գնան նրանց հետեւից, որպես ընդդիմություն ընկալեն։

- Ես Ձեզ ասեմ՝ առաջիկայում մարզային այցելություններ ենք սկսելու, ես այդ հետաքրքրությունը տեսնում եմ։ Նման հետաքրքրություն չեմ տեսել նույնիսկ 2008-ին, երբ շուրջօրյա միտինգների մեջ էինք։

Միգուցե ինքը ֆռռացնի, բայց կռուտիտով չի, մենք պետք է ի վիճակի լինենք պատասխանել ոչ միայն Ադրբեջանին, այլեւ՝ Թուրքիային։ Մենք չենք կարողանում աշխատել, Մոսկվա թույլ են տալիս գնալ միայն պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին։ Բայց դա քիչ է։ Ինչո՞ւ Հայաստանը չունի «Ս 400»։ Լավ, «Իսկանդերը» բերեցինք, բայց ինչպե՞ս ենք մեր օդը պաշտպանում։ Երբ ես ասում էի՝ «Սու 30»-ն ինչու ես առել, այսօր «Սու 35 պլյուս» են առնում, «Սու-57» են առնում, Բելառուսը 43 հատ «Սու 57» ստացավ, ձայնները կտրեցին՝ Լիտվան էլ, Լեհաստանն էլ, ոչ մի ինքնաթիռ չի կարող պտտվել Բելառուսի վրա, որովհետեւ ՆԱՏՕ-ի «F 35»-ից լավն է։ Իհարկե, ռուսները դրան չէին գնա, բայց ես կասեի, որ մենք միջուկային ռումբ էլ պիտի ունենանք։ Արդեն մի 20 երկիր ունի։ Ինչի՞ ենք մեր հարաբերությունները վատացրել Իրանի հետ։

- ԱՄՆ-ին հաճոյանալու համար։

- Բա ասում եք՝ անկախ ենք, ինչո՞ւ ենք կորցրել անկախությունը։

- Նման դեպքերում ասում են՝ պետք է հավասարակշռությունը պահել բոլորի հետ։

- Դա կռուտիտ է, գեղական կռուտիտ։

- Բայց մեր երկիրը, որ ղարաբաղյան կոնֆլիկտ ունի, կարո՞ղ է ավելի կոշտ ու համարձակ լինել։

- Իհարկե, պետք է դնել եւ ասել՝ սա միակ ճանապարհն է, բա որ պատերա՞զմ եղավ։
Այսպես կոչված՝ «մութ ու ցուրտ» տարիներին 3 թունել է կառուցվել։ Սեւանի թունելն ո՞վ կառուցեց, որ գնում ենք Դիլիջան, ո՞վ կառուցեց Որոտան-Արփա թունելը, ո՞վ սարքեց Աշտարակի կամուրջը, Դավիթաշենը, ատոմակայանը վերագործարկեցինք։ Դրանք սկսել էին մեզանից առաջ։ Բարեբախտաբար, այդ բոլոր օբյեկտները 2-րդ նախագահի օրոք շահագործման հանձնվեցին։ Այսօր նման կառույց չկա։ Ժամանակին դրանք թույլ տվեցին ժողովրդական տնտեսության ծախսերը 8-10 տոկոսով իջեցնել։ Մենք հիմա Գյումրի գնում ենք 1-1.5 ժամում, առաջ 3 ժամ էր, հաշվեք՝ որքան բենզին է խնայվում։ Դե հիմա թող մի բան էլ այսօր կառուցեն։ Ինչո՞ւ են ճանապարհ վերանորոգում՝ ասֆալտ անում, որովհետեւ այնտեղ շատ փող կա։ Թող մի նոր ճանապարհ կառուցեն։ Փողոց վերանորոգելը ստրատեգիական չէ։ Այս մարդը երրորդ տարին է պաշտոնավարում՝ ոչ մի բան չի սարքել, ոնց որ ասի՝ ափսոս է, որ ինձնից հետո եկողը վայելի։

դիտվել է 3388 անգամ
Լրահոս
«Թյուրքական բանակ». Էրդողանի կայսերական ֆանատիզմը Իրանը փաթեթ է բերել. Լուծում՝ առանց ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի՞ Ռուսաստանն ու Թուրքիան կարող են ներքաշվել պատերազմի մեջ. Միջազգային մամուլի անդրադարձը Եթե երեկ կեսգիշերին Ֆեյսբուքում Կուբաթլուն չգրավեիք, այսօր Շուշիի մասին լուրը լսելուց հետո կեսգիշերին ֆեյսբուքում չէիք ընկճվի Մարդ եղեք Փաշինյանի հրաժարականի հանրային պահանջ է ձեւավորվում Պուտինն Ալիևին ու Էրդողանին ճնշելու այլ լծակներ է գործի դրել Ստեփանակերտի ռմբակոծումը եղել է Էրդողանի հրամանով, որպես պատասխան Իդլիբի. Տեսանյութ Պուտին-Էրդողան լարվածության հիմքեր նշմարվեցին Թե ինչու Էրդողանը որոշեց «մտնել Ղարաբաղ» և հակամարտության մեջ մտնել Մակրոնի հետ. Տեսանյութ Իրավիճակի տերը Էրդողանն է. Արցախում պատերազմում է Թուրքիան․ Սեմյոն Բաղդասարով . Տեսանյութ Էրդողանի «կարմիր գծերը» Ղարաբաղում հայտնի են. Տեսանյութ Ռուսաստանը չի բացառում ԼՂ-ի դեմ կռվող սիրիական վարձկանների դեպի ՌԴ «արտահոսքի» վտանգը Ուրեմն կվերադարձնեք մեր որդիներին կենդանի։ Խաղաղություն մի մուրացեք... Կարին Տոնոյան «Արգելեք բոլոր լայվերը, ու էն լակոտներին ետ բերեք Արցախից, որ հյուրանոցներից անդադար գրում են ստատուսներ, թող սահմանադրական փոփոխությունների նախագծի վրա աշխատեն» «Մի՛ փորձեք մտնել մի դաշտ, որտեղ պատերազմական այս ծանր ժամանակահատվածում կարող եք միայն խանգարել»․ Վահրամ Պողոսյան Կանանց առաջին վաշտը անցնում է պատրաստություն. Արծրուն Հովհաննիսյան Այն մարդկանց համար, ովքեր ամեն ինչում փնտրում են պառակտում. Արկադի Կարապետյան (Ագո) (video) Թաթարստանում ոստիկանները ձերբակալելիս գնդակահարել են դանակով իրենց վրա հարձակված տղամարդուն «Պատերազմը մտել է բոլորի ընտանիքներ». BBC-ի ֆիլմը ռազմաճակատի հայ զինվորի ու նրանց մայրերի մասին Խնդրում եմ ինձ բարեգործություն անելու դասեր տալուց առաջ մտածել․ Զարուհի Բաթոյան Տեսանյութ. ինչպես է դերասանուհու որդին փրկվել սարից մի քանի կիլոմետր սողալով Ալիևի առաջարկում խարդավանք կա. Լաչինի միջանցքը վերահսկելով՝ Արցախը կգցի շրջափակման մեջ Թուրքիան պիտի իմանա՝ մեր համբերությունն այստեղ արդեն վերջացել է. Բունդեսթագի պատգամավոր Միամտություն, թե «Տրոյական ձի»` Արցախի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ ֆինանաների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի ասուլիսը: Թեմա-Հարկային օրենսգրքում վերջերս կատարված փոփոխությունները։ Մասնավորապես, բանկերին ու վարկային կազմակերպություններին պետությունը հնարավորություն է տալիս ներել մարտական գործողությունների հետևանքով զոհված, անհետ կորած կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց վարկային պարտավորությունները, ինչպես նաև «Ռազմական դրության ժամանակահատվածում հ... Մամուլի ասուլիս «Ինչպե՞ս Հայաստանի տնտեսության վրա կանդրադառնա Թուրքիայից ապրանքների արգելքը» Հոկտեմբերի 28-ին, ժամը 12: 00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա տնտեսագետ, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանի առցանց մամուլի ասուլիսը: Որքա՞ն ժամանակ կպահանջվի հարևան երկրից ներմուծվող ապրանքների ցուցակին այլընտրանք գտնելու համար: Ի՞նչ պետք է արվի, որպեսզի ընդհանուր առմամբ երկրի տնտեսությունը և, մասնավորապես, ձեռնարկատերերը, արտադրողները, սպառողները չտուժեն: Վահագ... Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպում է առցանց քննարկում «Ի՞նչ նպատակով են թիրախավորվում իրավապաշտպանները պատերազմի ժամանակ» թեմայով։ Վաղը՝ հոկտեմբերի 26-ին, ժամը 16.00 Բեկնազարյան 5/31 (Աջանյակ վարչական շրջան, Արմենիա ԲԿ-ի մոտ) հասցեում տեղի կունենա Paracelsus ՀԿ-ի մտահաղացմամբ մեկնարկած ՀԱԴՐՈՒԹԻ ՀԱՄԸ նախաձեռնության շնորհանդեսը Այս օրհասական օրերին արցախցի տղամարդիկ գտնվում են առաջնագծում, իսկ նրանց ընտանիքներն տեղահանվելով իրենց բնակավայրերից՝ առանց կացարանի, առանց ապրելու միջոցների Հայաստանում են: Եվ այդ ընտանիքներին աջակցելու նպատակով հադրութցի կանանց հետ կպատրաստենք ժինգյալով հաց, կորկոտ, փախլավա, գաթա, որոնք այսուհետ հն... Հոկտեմբերի 26–ին, ժամը 11–ին Արցախի կանայք և երեխաները բողոքի ցույցով իրենց ձայնը կբարձրացնեն ՀՀ–ում ԵՄ ներկայացուցչության դիմաց (Հասցե` Ֆրիկի 21): Ժամանակն է, որպեսզի ԵՄ սկսի իրենց անունով կոչել Արցախում տեղի ունեցող ահաբեկչությունը և պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի և Թուրքիայի դեմ: հոկտեմբերի 25-ին,ժամը 19:00-ին Ազատության հրապարակում տեղի է ունենալու մոմավառություն` ի հիշատակ զոհված Հերոս տղաների։ Զոհված զինվորների լուսանկարների դիմաց տեղադրվելու են ծաղիկներ,որոնք օրվա վերջում տարվելու են Եռաբլուր։ Հնչելու է Կոմիտասի շարական և եկեղեցական երաժշտություն։ Քահանայի հետ համատեղ աղոթք` հերոսների հոգիների հանգստության համար։ Հարգելի գործընկերներ, հոկտեմբերի 26-ին` ժամը 12.30-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբի հյուրն է տնտեսագետ Կարեն Սարգսյանը: Թեման՝ Պատերազմի տնտեսական ազդեցություններն ու հետևանքները: Տնտեսագետը կխոսի նաև Թուրքիայից ապրանքների ներկրման արգելքի, պատերազմում զոհված և հաշմանդամություն ձեռք բերած մարդկանց վարկային պարտավորությունների մարման մասին: Հասցե՝ Արշակունյաց 2, «Տիգրան Մեծ» հրատարակչության շենք, 3-րդ հարկ, 312 սենյակ Հոկտեմբերի 23-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբը Մամուլի շենքի 2-րդ հարկում՝ «Արծիվ մահապարտների» գրասենյակում, կազմակերպում է մամուլի ասուլիս: Բանախոսն է «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ ղեկավար, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը: Թեման՝ «Մեր տեսլականը, հերոսական մաքառումը այս պատերազմում»: Հասցեն՝ Արշակունյաց 4, Մամուլի շենք, 2-րդ հարկ: Հարցերի դեպքում զանգահարել՝ 077 400-955: Հոկտեմբերի 21-ին, ժամը 11:15-ին, Մեդիա կենտրոնի առցանց հյուրը իրանագետ Գարիկ Միսակյանն է: Հարցազրույցի թեման՝ «Իրանի գործոնը՝ Արցախի դեմ ադրբեջանաթուրքական պատերազմում»: Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպում է առցանց քննարկում «Թուրքական ապրանքների ներկրման արգելք. այլընտրանքային ի՞նչ լուծումներ են առաջարկվում» թեմայով։ Բանախոսներ՝ - Արտակ Մանուկյան, ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ, - Արուսյակ Հայրապետյան, Ֆրանսիա-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի տնօրեն, - Ֆելիքս Փայտյան, Հայ-բելգիական, առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն - Դիանա Սարումովա Եվրոպական առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տն...
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub