Երբ կսկսվի ձմեռային զորակոչը

Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։ Որոշման նախագծի մեջ նշվում է․

Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ և 25-րդ հոդվածի 1-ին մասերով ու «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով' Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայտարարել 2020 թվականի հոկտեմբերի 20-ից մինչև 2021 թվականի հունվարի 31-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը (այսուհետ' 2020 թվականի ձմեռային զորակոչ), որոնց 18 տարին լրանում է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

2. 2020 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում մինչև 2021 թվականի փետրվարի 14-ը ներառյալ զորացրել օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:

3. Այլընտրանքային աշխատանքային ծառայությունից արձակել սահմանված ժամկետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած ծառայողներին:

4. 2020 թվականի ձմեռային զորակոչի կազմակերպման նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով՝ համաձայն N 1 հավելվածի, և մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ՝ համաձայն N 2 հավելվածի:

5. Հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի անհատական կազմը' համաձայն N 3 հավելվածի: 6. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին'

1) «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո յոթնօրյա ժամկետում ընդունել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ձմեռային զորակոչի անցկացման և օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին զինվորական ծառայությունից արձակելու մասին հրաման' դրանում նախատեսելով, որ զինված ուժերի համալրումը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության կամ այլընտրանքային զինվորական ծառայության ենթակա քաղաքացիներով իրականացվում է 2020 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2021 թվականի հունվարի 31-ը ներառյալ, իսկ օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացվում է 2021 թվականի հունվարի 7-ից մինչև 2021 թվականի փետրվարի 14-ը ներառյալ.

2) 2020 թվականի ձմեռային զորակոչից խուսափող' Հայաստանի Հանրապետության քաղաքացիների տվյալներն ուղարկել ոստիկանության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներ, իսկ զորակոչի ավարտից հետո' նրանց վերաբերյալ կազմված նյութերը Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի համապատասխան կայազորային քննչական բաժիններ.

3) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ ապահովել 2020 թվականի ձմեռային զորակոչի նախապատրաստական, քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության, ինչպես նաև զինված ուժերի համալրման աշխատանքների կազմակերպման ընթացքում նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածման և զինված ուժեր ներթափանցման դեպքերի կանխարգելման անհրաժեշտ միջոցառումների իրականացումը։

7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին շարունակել զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ օրենքով սահմանված կարգով քրեական հետապնդում հարուցելու, ինչպես նաև այդ բնույթի գործերով մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու ուղղությամբ աշխատանքների կազմակերպումը:


8. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման համակարգի այլ մարմինների և կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևերից) ղեկավարներին, մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին

' 1) հայտարարված զորակոչին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայություն և (կամ) նրա տարածքային ստորաբաժանումներ չներկայացած կամ քրեական պատասխանատվության կանչված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների վերաբերյալ տվյալներ ստանալուց հետո նրանց նկատմամբ կիրառել աշխատանքային, տնտեսական ու այլ ոլորտներում' Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված սահմանափակումներ և գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկել իրավասու պետական մարմիններին.

2) իրավասության սահմաններում ապահովել Հայաստանի Հանրապետության զորակոչի ենթակա քաղաքացիների ներկայանալը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայություն և (կամ) նրա ստորաբաժանումներ:

9. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին' Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված հետազոտությունների և պատվաստումների իրականացումն ապահովելու նպատակով հանձնարարել իրավասու ծառայություններին՝ համապատասխան բժշկական հաստատություններին ապահովելու անհրաժեշտ քանակով պատվաստանյութերով, ֆլյուորո (ռենտգեն) և ԷՍԳ ժապավեններով, երևակման նյութերով:

10. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին'

1) Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների միջոցով հյուպատոսական հաշվառման կանգնած պարտադիր զինվորական ծառայության զորակոչման ենթակա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ծանուցել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի պահանջներին համապատասխան Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայություն և (կամ) նրա ստորաբաժանումներ ներկայանալու համար.

2) աջակցել օտարերկրյա պետություններում գտնվող' պարտադիր զինվորական ծառայության զորակոչման ենթակա քաղաքացիների' Հայաստանի Հանրապետություն վերադարձին և ապահովել դրա մասին իրազեկումը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետին:

11. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին'

1) ապահովել' ա. հասարակական կարգի պահպանությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներ և հանրապետական հավաքակայանի տարածքներում, բ. զորակոչից խուսափող զորակոչիկների որոնումը Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ու նրանց ներկայանալը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներ.

2) զորակոչի ընթացքում զորակոչիկների խմբերը' Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Երևան քաղաքի և մարզերի տարածքային ստորաբաժանումներից մինչև հանրապետական հավաքակայան, իսկ հանրապետական հավաքակայանից մինչև Երևանի սահմաններից դուրս փոխադրող ավտոբուսների ուղեկցումն անվտանգ իրականացնելու համար կցել ճանապարհային ոստիկանության անձնակազմեր:

12. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին' սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքում ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը' «Գնումների մասին» օրենքով սահմանված կարգով զորակոչիկների փոխադրումներն իրականացնելու համար:

13. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին' զորակոչի ենթակա քաղաքացիների կողմից զորակոչից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցության ուղիներում:

14. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումների բժշկական և ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունների զորակոչային բժշկական հանձնաժողովներում նոր նշանակված բժիշկ-մասնագետների համար, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում պետպատվերի շրջանակներում, կազմակերպել «Զորակոչիկների ռազմաբժշկական փորձաքննության 35-ժամյա ծրագրով» կատարելագործման դասընթացներ:

15. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին' ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 4-ի N 1132-Ն որոշմամբ սահմանված ժամկետներում օրենքով նախատեսված եզրակացությունների և առաջարկությունների ներկայացման համար մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովի նիստերի անցկացումը:

16. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»։

դիտվել է 202 անգամ
Լրահոս
Մահացել է հոկտեմբերի 1-ին ադրբեջանական կողմի հրետակոծության հետևանքով վիրավորում ստացած Մեծ Մասրիկի 52-ամյա բնակիչը. Գեղարքունիքի մարզպետ Նույն դատավորը կալանավորեց իսկ հետո ազատ արձակեց Ինչ սպասել արտգործնախարարների՝ ԱՄՆ այցից. Պոմպեոյի ուղերձները ԱՄՆ-ն հուլիսի՞ց է տեղյակ եղել Ինչու Հայաստանի կողմից Արցախի ճանաչման հարցը պաշտոնական տեսք չի ստանում Գագիկ Ծառուկյանը երեկ հավաքել է թիմի՞ն «Մենք պետք է համապատասխան եզրահանգումներ անենք» Պատգամավորներ են գործուղվում Վրաստան Արցախը՝ Պուտինի մեծ քաղաքականության նուրբ դետալների կիզակետում Թուրքական ապրանքի արգելանքի լույսն ու ստվերը Ինչ են ուզում ապահովել Ալիևի համար Արցախում. Ամերիկացի դեսպանի սենսացիոն բացահայտումը Մոսկվայից արդեն բաց են խոսում Արցախում ռուս դեսանտների ներգրավման հարցով «Արցախը անկախ պետություն է, և վե՛րջ»․ ճանաչել Արցախի անկախությունը Էրդողանը և Ռոհանին հեռախոսազրույց են ունեցել Պատերազմը հասավ իմ խրամատ «Գուցե պետք է փոքր-ինչ փոփոխել Մինսկի խմբի ձևաչափը, բայց ընդունելի կոմպրոմիս պետք է լինի բոլորի համար»․ Վ․ Պուտին. video Ղարաբաղի հարցում մեր ու Թուրքիայի դիրքորոշումները չեն համընկնում․ Պուտին. video Արցախի հյուսիսային ուղղությամբ Banak.info-ն ենթարկվել է ականանետային հարձակման Ըստ թուրք նախարարի՝ Թուրքիան բացի ռուսական S-400-ներից, կարող է ունենալ նաև ամերիկյան Patriot-ներ Պուտին. Լեռնային Ղարաբաղում ներկայիս հակամարտությունում զոհերի ընդհանուր թիվը մոտենում է 5 հազարի. video Պուտին. Եթե Ղարաբաղում 30 տարի բանակցություններ են ընթանում, բայց օգուտ չկա, դա դեռ չի նշանակում, որ պետք է կրակել ՀՀ վարչապետն անդրադարձել է ԼՂ հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայման հնարավորությանը Հույս ունեմ, որ ԱՄՆ-ն կօգնի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում. Պուտին «Շուշին հրթռիակոծել են շատ ավելի հզոր զենքով, քան «Սմերչն» է». ռուսական տելեգրամյան ալիք Սարգսի երազանքները շատ էին. ուզում էր՝ աղջիկը բժիշկ դառնար, որպեսզի միասին լինեին զինծառայողների կողքին. մտերիմը՝ ջավախքցի զոհված զինծառայողի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբը Մամուլի շենքի 2-րդ հարկում՝ «Արծիվ մահապարտների» գրասենյակում, կազմակերպում է մամուլի ասուլիս: Բանախոսն է «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ ղեկավար, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը: Թեման՝ «Մեր տեսլականը, հերոսական մաքառումը այս պատերազմում»: Հասցեն՝ Արշակունյաց 4, Մամուլի շենք, 2-րդ հարկ: Հարցերի դեպքում զանգահարել՝ 077 400-955: Հոկտեմբերի 21-ին, ժամը 11:15-ին, Մեդիա կենտրոնի առցանց հյուրը իրանագետ Գարիկ Միսակյանն է: Հարցազրույցի թեման՝ «Իրանի գործոնը՝ Արցախի դեմ ադրբեջանաթուրքական պատերազմում»: Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպում է առցանց քննարկում «Թուրքական ապրանքների ներկրման արգելք. այլընտրանքային ի՞նչ լուծումներ են առաջարկվում» թեմայով։ Բանախոսներ՝ - Արտակ Մանուկյան, ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ, - Արուսյակ Հայրապետյան, Ֆրանսիա-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի տնօրեն, - Ֆելիքս Փայտյան, Հայ-բելգիական, առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն - Դիանա Սարումովա Եվրոպական առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տն... Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Ղարաբաղ կոմիտեի հիմնադիր անդամ Գագիկ Սաֆարյանը: ԹԵՄԱ՝ Արցախյան պատերազմ. մարտունակ բանակ. Արցախի անվտանգությունը. ազատամարտիկները բանակի կողքին. արցախցու ոգին: ԱՌՑԱՆՑ ԱՍՈՒԼԻՍ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՐԳԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ, Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ին «Արմենպրես»-ի մամուլի սրահում տեղի կունենա Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի և ՀՀ զինվորական կենտրոնական դատախախազության Զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի ավագ դատախազ Արշակ Մարտիրոսյանի մամուլի ԱՌՑԱՆՑ ասուլիսը: ԹԵՄԱ- Արցախում ընթացող պատերազմի շուրջ տեղի ունեցող իրավական գործընթացնե... Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհուրընկալվի նախիջևանագետ, հայագետ Արգամ Այվազյանը: ԹԵՄԱ՝ թշնամու ձեռագիրը 100 տարի անց. Ցեղասպանություն. էթնիկ զտում. ունեցվածքի յուրացում. Թուրքիայի ներգրավածությունը Արցախի պատերազմում՝ պատճառներն ու հիմքերը: Հոկտեմբերի 17-ին, ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնն առցանց հարցազրույց կվարի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Հայկ Ենգիբարյանի հետ: Թեման՝ «Երբ արևմտյան և եվրոպական նավերը հայկական լեռներ չեն բարձրանում. Հայկական Սփյուռքի ներուժը»: Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ցեղասպանագետ Հայկ Դեմոյանը: ԹԵՄԱ՝ Արցախյան պատերազմ. հայերի Ցեղասպանություն. թշնամու ձեռագիրը 100 տարի անց. հայրենազրկում. ունեցվածքի յուրացում: Հարգելի գործընկերներ, վաղը՝ հոկտեմբերի 12֊ին, ժամը 13։00֊ին '' Պոստ Սկրիպտում" մամուլի ակումբի հյուրերն են «ՀԱՅ արտադրողը ՀԱՅ զինվորի կողքին» նախաձեռնության կազմակերպիչներ Ֆլորա Վարդանյանը և Գոհար Մկոյանը։ Թեման՝ միասին օգնենք հայոց բանակին։ Այս նախաձեռնության լուսաբանումը խիստ ԿԱՐԵՎՈՐ և խրախուսելի է։ Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը: ԹԵՄԱ՝ Արցախյան պատերազմ. հայերի Ցեղասպանություն. թշնամու ձեռագիրը 100 տարի անց. հայրենազրկում. ունեցվածքի յուրացում:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub