Աշոտ Խաչատրյանի թեկնածությունն առաջադրել էր Հրայր Թովմասյանը
ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը լրագորղների հետ զրույցում ասաց, որ ՍԴ նախագահի պաշտոնի համար առաջադրել էր Աշոտ Խաչատրյանի թեկնածությունը։
ՍԴ նախագահի համար կարևոր է տեսնել բաներ, որոնք մյուս դատավորները չեն տեսնի՝ տրամադրության անկումից սկսած մինչև առողջական խնդիրները և այդ առումով մյուսների մասին չէր կարող շատ բան ասել,-ասաց նա:
Թովմասյանը նշեց, որ ոչ միայն առաջադրել է Խաչատրյանին, այլև՝ մյուս դատավորներին հայտնել է, թե ինչու չի առաջադրում մյուսներին։ Աշոտ Խաչատրյանն ամենափորձառուն է և ավագը, գիտությունների դոկտոր է և, ըստ Թովմասյանի, ունի կառավարչական որոշակի հմտություններ։
Բացի դա՝ եթե փոփոխություններ չլինեն, Խաչատրյանի պաշտոնավարմանը մնացել է երկու տարի, ուստի՝ Թովմասյանը գտնում է, որ դա կլիներ կարևոր անցումային ժամանակահատված, որ մյուսներն իրար ավելի լավ ճանաչեն և ընտրություն կատարելիս չապավինեին նախկին փորձին, ունենային շփում և կարողանան ընտրել։
Նա նշեց, որ ՍԴ-ում չորս դատավոր նոր է, ովքեր միմյանց լավ չեն ճանաչում և այդ ամենը հաշվի առնելով էլ առաջադրել է Խաչատրյանի թեկնածությունը։