Երբ մեծ աջակցությամբ ընտրվածներին սկսում են մեղադրել ակնկալիքները չարդարացնելու համար, համոզիչ արդյունքներով չամրապնդված լեգիտիմությունը կարող է ավելի ծանր բեռ դառնալ
Լեգիտիմությունը իշխանության համար եւ անգնահատելի առավելություն է, եւ հսկայական պատասխանատվություն: Կեղծիքով ընտրված ղեկավարներին ի սկզբանե վրդովմունքով են ընդունում, չեն սիրում, բայց, եթե մեծ մեղքեր չեն գործում (ասենք, չեն փորձում լկտիաբար հավերժացնել իրենց իշխանությունը), հանդուրժում եւ ընդամենը հոգնած սպասում են, երբ են հեռանալու: Մեկ է, մարդիկ առանձնապես ոչ մի հույսեր չունեին, որ հիասթափվեն: Մեծ հանրային աջակցությամբ ընտրվածների դեպքում հակառակն է` նրանց, երկար սպասված երեխայի նման, որոշ ժամանակ սիրում֊գուրգուրում են, ամեն ինչը ներում, նույնիսկ երես են տալիս: Սակայն գալիս է պահը, երբ աճակիցները սկսում են խիստ պահանջներ ներկայացնել, իրենց ակնկալիքները չարդարացնելու համար մեղադրանքներ հնչեցնել: Եւ այս պահից համոզիչ պրակտիկ արդյունքներով չամրապնդված էլեկտոռալ լեգիտիմությունը կարող է ավելի ծանր բեռ դառնալ, քան անարդարորեն զբաղեցրած գահը: Եւ որքան ուշ հասկացվի տվյալ օրինաչափությունը, այդքան վատ...
Երևանի մամուլի ակումբի նախագահ
Բորիս Նավասարդյանի ֆեյսբուքյան էջից