Բողոքավոր Ալիևի «պատերազմ» օպերացիան

Արձագանքելով Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, թե «ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով բանակցությունների տապալման մեղավորը Հայաստանի ղեկավարությունն է»` Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը երեկ ասել է, որ Իլհամ Ալիևը բանակցությունները տապալելու գործում ինքն իրեն մեղադրելու փոխարեն մեղադրել է հայկական կողմին. – «Երևի թե ինքն իր մասին է խոսում տապալման առումով»:

«Հայաստանի Հանրապետության նկատմամբ ուժի տեսանկյունից և իրենց համար անհաղթահարելի պահանջներ դնելը բանակցային գործընթացից առաջ, անընդունելի է», - հավելել է Տոնոյանը:

Հիշեցնենք, որ շաբաթ օրը տեղական հեռուստաընկերությունների տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահը նաև բացասական էր գնահատել Ղարաբաղի հարցով բանակցությունների ներկայիս վիճակը. – «Ես ասել եմ, որ մենք չենք մասնակցի բանակցություններին հանուն տեսանելիության: Դա չի նշանակում, որ մենք հրաժարվում ենք բանակցություններից, դա նշանակում է, որ մենք չենք ցանկանում դառնալ Հայաստանի խորամանկ քաղաքականության մասնակիցը»: «Եթե Հայաստանի վարչապետը կարծում է, որ Ղարաբաղը Հայաստան է, այդ դեպքում ի՞նչ խաղաղ համաձայնագրի մասին կարելի է խոսել», - նաև հայտարարել է Ալիևը:
Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը երեկ չի ցանկացել մեկնաբանել Ալիևի հայտարարությունները` ասելով. – «Չեմ ուզում որևէ կերպ մեկնաբանել այդ հայտարարությունը, որը շատ հուզական էր»:

Մյուս կողմից, նա լրագրողների հետ ճեպազրույցում վերահաստատել է, որ հայկական կողմը պատրաստ է շատ արագ վերադառնալ բանակցային սեղան. – «Հիմա մենք խորհրդակցում ենք խոսում ենք համանախագահների հետ, մենք կապի մեջ ենք, աշխատում ենք և կկարողանանք պայմանավորվել: Մենք առավել քան հստակ ընդգծել ենք, որ խաղաղ գործընթացը այլընտրանք չունի, որ կարգավորումը միայն հնարավոր է խաղաղ ճանապարհով, որ այդ ամենը մենք ասում ենք բացարձակ այն ինքնավստահության հիման վրա, որ Հայաստանը և Արցախը ամբողջովին հզոր են պաշտպանելու իրենց»:

Նկատենք, որ վերջին օրերին իրավիճակը հանդարտ չէ հայ-ադրբեջանական սահմանին։ Սեպտեմբերի 16-ին Պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ Ադրբեջանի սադրանքի հետևանքով պայմանագրային զինծառայող է զոհվել` կրտսեր սերժանտ Հովիկ Թամազյանը։

Երեկ էլ ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդեցին, թե Տավուշի ուղղությամբ հայ-ադրբեջանական սահմանին զոհվել է ադրբեջանցի զինծառայող, ինչպես նաև խոցվել է հայկական անօդաչու թռչող սարք։

Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը լրատվամիջոցներին երեկ հայտնել է, որ ադրբեջանցի զինվորի զոհվելու մասին տեղեկություն չունեն, իսկ հայկական որևէ անօդաչու չի խոցվել։

Բացի այդ, ըստ ՀՀ ՊՆ մամլո խոսնակի՝ հայկական կողմը նորից վստահեցնում է, որ «ռիսկերի նվազեցման մեխանիզմների բացակայությունը չի նպաստում սահմանային լարվածության նվազեցմանը»։

Անկախության տոնի կապակցությամբ Հայաստանի վարչապետին ու նախագահին ուղղված շնորհավորական ուղերձներում երեկ անդրադարձել են նաև ղարաբաղյան բանակցություններին։

Մասնավորապես, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը նշել է. - «Ֆրանսիան, որպես Մինսկի խմբի համանախագահ, ոչ մի ջանք չի խնայի՝ հասնելու կողմերի միջև բանակցությունների արագ վերսկսմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և տևական կարգավորման հույսով»: Իսկ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն իր հերթին նշել է. «Մենք կշարունակենք նպաստել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը և կողմերին հորդորում ենք հնարավորինս շուտ վերսկսել առարկայական բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»:

Երեկ, սակայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի բարձր մակարդակի նիստում իր ելույթի ժամանակ դարձյալ բողոքել է Հայաստանից...

Այս անգամ էլ Ալիևի բողոքի թեման աշխարհազոր ստեղծելու Հայաստանի մտադրությունն է: ՄԱԿ-ին ու միջազգային հանրությանը Ալիևը կոչ է արել զսպել Հայաստանին։ «Հայաստանի վարչապետը դիտավորյալ խախտում է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ բանակցային գործընթացի ձևաչափն ու էությունը։ «Ղարաբաղը Հայաստան է» հայտարարությունը լուրջ հարված է բանակցային գործընթացին։ Նրա առաջ քաշած 7 պայմաններն Ադրբեջանը մերժել է։ Մենք միայն մեկ պայման ունենք խաղաղության հասնելու համար։ Հայկական զինված ուժերը պետք է դուրս գան Ադրբեջանի օկուպացված տարածքներից։ Հայաստանի վարչապետը հայտարարել է, թե զինված աշխարհազոր է ստեղծելու, որը կազմված կլինի տասնյակ հազարավոր քաղաքացիական անձանցից»,- հայտարարել է Ալիևը ու հավելել, թե աշխարհազորն օգտագործվելու է Ադրբեջանի դեմ ռազմական գործողությունների ժամանակ, իսկ Հայաստանի պաշտպանության նախարարն էլ սպառնացել է «նոր պատերազմով և նոր գրավվելիք տարածքներով»։ Այնուհետև Ալիևը բողոքել է, թե Հայաստանը որդեգրել է ագրեսիվ ռազմական դոկտրին և հարձակվողական բնույթի ազգային անվտանգության ռազմավարություն, ինչից էլ Ադրբեջանի նախագահը ենթադրություններ է արել, թե Հայաստանը պատրաստվում է Ադրբեջանի դեմ նոր ագրեսիայի. «Մենք կոչ ենք անում ՄԱԿ-ին և միջազգային հանրությանը զսպել Հայաստանին»։

Ադրբեջանի նախագահն, այսպիսով, բավական կոշտ հակաքարոզչություն է իրականացնում ընդդեմ Հայաստանի, ու վստահաբար դրա տակ թաքնված է նենգ ծրագիր: Ալիևի բողոքները միջազգային անտյանների ամբիոններից նշանակում է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պատերազմի հող է նախապատրաստում:

Իր բողոքավոր կերպարով նա հետևողական ձգտում է «արդարացնել» իր ռազմատենչ քաղաքականությունը:

Ակնհայտ է, որ Ադրբեջանն օր-օրի կոշտացնում է դիրքորոշումը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1987 անգամ
Լրահոս
Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Ալիևը Բեռլինում է․ բանակցություններ կվարի Շոլցի հետ Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկո՛լ, աղջկադ՝ Արփիի հայացքը հիշի․ ինքը գիտի, որ դու ես այդքան երեխեքի սպանել․ Դավիթ Մկրտչյան (video) Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը, մինչև չասեն... Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի մասնիկ խլում են ինձնից Տղես. Ալբերտ Հովհաննիսյանի հայր Ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի Ալե՛ն, 44-օրյայի ժամանակ դու պախկված էիր, այսօրվա փողոց փակողներն Արցախում էին․ կիրանցի (video) Շուտով կլսենք և Երասխի, և միջանցքի հանձման մասին Ժամը 13.00-ի դրությամբ` Երևանի ճանապարհները «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Նիկո՛լ, Արմենուհի Կյուրեղյանն ասել է՝ ձեր նմանների հետ փողոցում ինչ են անում․ Դավիթ Մկրտչյան (video) Թուրքի հետ խաղաղ ապրել չի լինի, պիտի խափանենք հող տալու գործընթացը (video) Լա՛վ լսեք՝ ոստիկանների մեջ «մլիցեք» կան, բայց էդ հարցը լուծվելու է․ ժողովու՛րդ, պետք է գործենք․ Դավիթ Մկրտչյան (video) Պարգևատրման արարողություն Կիրանցում (video) Հլը թո՛ղ ձեռքս․ ոստիկանը քաշում է պատգամավորի ձեռքից (video) Որտեղ էլ հայտնվի Փաշինյանը, պետք է վանկարկել՝ «Ցեղասպան Փաշինյան»․ Անդրանիկ Միհրանյան (video) Աղդամի ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը դադարեցրել է գործունեությունը «6 տարի առաջ այս օրը Հրապարակում հայտարարեց, որ՝ եթե չընտրվի վարչապետ, Հայաստանը վարչապետ չի ունենա…». Ռոբերտ Հայրապետյան Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Հողը խաբար չտա
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am