Այս կառավարությունը պիտի գոյություն ունենա՞ մինչև 2050 թվականը․ Փաշինյան
«Այսօրվա իրականությանը նայեք 30 տարի առաջվա աչքերով: Արդյոք մենք այն ժամանակ մեր մտապատկերում, մեր օրակարում ձևավորվել ենք միտք, թե ինչպիսին ենք մենք պատկերացնում ՀՀ-ն 2020 թվականին: Ցավոք պետք է արձանագրեմ, որ մեր իրականության մեջ՝ առնվազն պետական մակարդակում, առնվազն 30 տարվա կտրվածքով այդպիսի ռազմավարություն չի եղել:
Սա, գուցե, նաև պայմանավորում է այսօրվա բազմաթիվ խնդիրները: Հայաստանի վերափոխման 30 տարվա ռազմավարությունը շատ կարևոր է մեզ համար, հասկանալու համար, թե մենք ինչ ենք ուզում, ուր ենք գնում և ինչպիսին ենք պատկերացնում մեր ՀՀ-ն՝ 2050 թվականին։ Որպեսզի քաղաքական շահարկումներից զերծ մնանք, կարող է հարց ծագել, թե ինչու է այս կառավարությունը ներկայացնում 2050 թվականի ռազմավարություն։ Միթե սա նշանակում է, որ կառավարությունը համարում է, որ այս մեծամասնությունը․․․ այս կառավարությունը անխուսափելիորեն պիտի գոյություն ունենա մինչև 2050 թվականը։ Իհարկե ոչ, որովհետև մենք այդ ռազմավարությունն ընկալում ենք որպես համազգային շարժում»,- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր ներկայացրեց Հայաստանի վերափոխման ռազմավարությունը՝ մինչև 2050 թվականը Հայաստանի զարգացմանն ուղղված համահայկական օրակարգը:
Վարչապետը կարևոր համարեց արձանագրել, որ ռազմավարությունը պետք է ունենա գործնական նշանակություն: