ԱՄՆ և Հյուսիս-Ատլանտյան դաշինքի ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացրել Սև ծովում։ Մինչ այդ համատեղ զորախաղեր էին տեղի ունեցել նաև Ադրիատիկ ծովում։ Մանևրներին մասնակցել են ամերիկյան «Ռուզվելտ» մեծ ռազմանավը, P-8 ամերիկյան հետախույզ ինքնաթիռը, ինչպես նաև գերմանական E-3A ՆԱՏՕ-ական ինքնաթիռը, որը ունի վերահսկման և վաղ արձագանքման AWACS համակարգ։
Ռուսական Սու -27 կործանիչը Բալթիկ ծովի վրա «որսացել» է ամերիկյան ռազմածովային ուժերի P-8A «Պոսեյդոն» հականավային հետախուզական ինքնաթիռը: Տեսանյութը հրապարակել է RIA Novosti-ի Telagram-ի ալիքը:
Կադրերը նկարահանվել էին ռուս օդաչուի խցիկից: 30 վայրկյան տևողությամբ տեսանյութում երևում է, թե ինչպես է ամերիկյան հետախուզական ինքնաթիռը թռիչք կատարում ամպերի միջով, իսկ ռուսական կործանիչը՝ հետապնդում աջից:
Ավելի վաղ ռուսական Սու -27 կործանիչը Սև ծովի չեզոք ջրերի տարածքում «որսացել» էր ՆԱՏՕ-ի երկու ռազմական ինքնաթիռ, որից մեկը պատկանել է ԱՄՆ-ին, մյուսը՝ Մեծ Բրիտանիային։
Ռուսական գերազանցությունը արևմուտքի նկատմամբ՝ անշուշտ կարևոր է այս օրերին: Ուկրաինայում օրեր առաջ սկսվեցին ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժությունները Մոտ 4000 ռազմական անձնակազմ, ինչպես նաև ծանր ռազմական տեխնիկա և ինքնաթիռներ կմասնակցեն «Rapid Trident-2020» զորավարժություններին Լվովի մարզում`Յավորովի մարզադաշտում։ Վարժանքները կավարտվեն սեպտեմբերի 25-ին: Բացման արարողության ժամանակ Ուկրաինայի նախագահ Զելենսկին ՆԱՏՕ-ին անդամակցությունն անվանել է ռազմավարական դասընթաց երկրի համար և ավելացրել, որ զորավարժություններն անհրաժեշտ են նաև ուկրաինական բանակը Հյուսիսատլանտյան դաշինքի կառույցներին հարմարեցնելու համար:
ՆԱՏՕ-ի հետ համատեղ ուկրաինական զորավարժությունները տեղի են ունենում Ռուսաստանի և Բելառուսի «Սլավոնական եղբայրների» զորավարժությունների հետ միաժամանակ, որին մասնակցում է շուրջ 800 մարդ, և դրանք նույնպես կտևեն մինչև սեպտեմբերի 25-ը: Այս շաբաթ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարեց զորավարժությունների երկրորդ փուլի մասին:
Զորավարժությունների շքերթ է կարծես Ռուսաստան-Արևմուտք՝ հնարավոր ավելի հզոր առճակատումից առաջ: Մոսկվան ցույց է տալիս, որ ցանկացած զորավարժությանն արևմուտքի կողմից՝ համարժեք կարձագանքի, եթե հարկ լինի:
Հունվարի 20-ին` ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի ղեկավար և գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանը
Թեմա` ներքաղաքական իրավիճակը հայստանում:
Հունվարի 20-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հակոբ Ավետիքյանը:
Թեմա` վերջին սկանդալային բացահայտումները, գերիների հարցը, ՀՀ կազմաքանդում, ինչ դավաճանական և դավադիր ծրագիր է մշակված ընդդեմ երկրի վերջին սկանդալային բացահայտումների հետքերով, ինչպես է հանձնվում Արցախը, ինչպես են դատում Արցախն ազատագրողին:
Հունվարի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երկիր Ծիրանի կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը
Թեմա` Մ. Մինասյանի բացահայտումները, Փաշինյան ընտանիքի վոյաժները Ռուսատանում, վերջին սկանդալային բացահայտումները, գերիների հարցը, ՀՀ կազմաքանդում, ինչ դավաճանական և դավադիր ծրագիր է մշակված ընդդեմ երկրի:
Հունվարի 20-ին` ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյան
Թեմա` Մ. Մինասյանի բացահայտումները Արարատ Միրզոյանի մասին, գերիների հարցը, ՀՀ կազմաքանդում, ինչ դավաճանական և դավադիր ծրագիր է մշակված ընդդեմ երկրի, ինչպես է հանձնվում Արցախը, Ինչպես են դատում Արցախն ազատագրողին:
Հունվարի 20-ին՝ ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնը կանցկացնի քննարկում «Ի՞նչ հետևանքներ կունենա ԱԱՀ արտոնության վերացումն առողջապահության ոլորտում» թեմայով:
Ուշադրություն։ Քննարկումը անցկացվելու Մեդիա կենտրոնի սրահում (Սարյան 12, 3-րդ հարկ)
ՀՈՒՆՎԱՐԻ 20-ին` ժամը 11:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՊԵԿ-ի Հետբացթողումային հսկողույթան վարչության պետ Արմեն Սաֆարյանի ասուլիսը:
Թեմա- Հետբացթողումային հսկողության ուղղությամբ 2020 թվականի կատարված աշխատանքները, առաջիկա անելիքները:
Հունվարի 20-ին՝ 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը:
ԹԵՄԱ՝ Ադրբեջանի անվտանգության խորհուրդը քննարկել է Հայաստանի նկատմամբ տեղեկատվական-հոգեբանական եւ ռազմական առաջիկա պլանները. փորձագետը տեղեկություններ ունի Ադրբեջանի կառավարությունում քննարկվող ծրագրերի մասին:
Հունվարի 19-ին ժամը 13:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է իրանագետ Վարդան Ոսկանյանը: ԹԵՄԱ՝ դիտարկումներ Իրանի շուրջ հնարավոր զարգացումների և տարածաշրջանային գործընթացների մասին:
«Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս «Բաքվում Հայոց ցեղասպանության 31–րդ տարելիցը և Արցախյան 3–րդ պատերազմը. պատճառահետևանքային կապ» թեմայով
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Երեքշաբթի` հունվարի 19–ին, ժամը 13։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա ասուլիս «Բաքվում Հայոց ցեղասպանության 31–րդ տարելիցը և Արցախյան 3–րդ պատերազմը. պատճառահետևանքային կապ» թեմայով։
Հունվարի 19-ին ժամը 12:00-ին, տեղի կունենա «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանի մամլո ասուլիսը:
Ասուլիսը տեղի կունենա Gallup International Association-ի գրասենյակում` Բաղրամյան 2, բն. 28 հասցեում: