5 մլն բնակչություն, 20-ապատկել ՀՆԱ-ն, նվաճել 25 օլիմպիական ոսկի. մինչև 2050-ը ՀՀ-ի տեսլականը՝ ըստ Փաշինյանի

«Մինչեւ 2050 թվականի ռազմավարության գաղափարը հիմնված է ազգային արժեքների, ազգային նպատակների, հանրային պահանջարկի վրա: Ամենակարեւոր գաղափարը վերջերս ընդունված ազգային անվտանգության ռազմավարությունն է:

Առաջինը հայոց պետականությունն է, որը մեզ հնարավորություն է տալիս մեր ճակատագրի վերաբերյալ կայացնել որոշումներ: Երկրորդ առաջնորդող արժեքը համարում ենք կրթությունը, որովհետեւ կրթությունն է միակ գործիքը, որ հնարավորություն է տալիս ճանաչել մեր խնդիրները եւ գտնել լուծումները: Հաջորդ առանցքային արժեքը անհատն է, քանի որ անհատն է միակ սուբյեկտը, որ ձեւավորում է ընտանիք, ձեւավորում է հանրություն, ժողովուրդ ու պետություն: Եվ վերջապես չորրդ արժեքը աշխատանքն է:

Ազգային նպատակներից առաջինը հայկական պետականության հավիտենականություն է: Հաջորդը ՀՀ քաղաքացու արժեւորումն է: Ի վերջո, ինչի՞ համար է պետականությունը, այն ՀՀ քաղաքացիների բարեկեցության, անվտանգության, ազատության ու երջանկության ապահովումն իրականացնելու համար է:

Հաջորդը հայ ժողովրդի ինքնության պահպանումն ու զարգացումն է, ներառյալ ազգային ինքնության վերականգնումը ազգային գիտակցությունից հեռացած կամ հեռացողների շրջանում, հայության շրջանում հայոց լեզվի իմացության մակարդակի եւ ՀՀ քաղաքացիություն ունեցողների թվի էական մեծացնելու շնորհիվ»,- ներկայացնելով ռազմավարությունը նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը ընդգծեց, որ հանրային պահանջը հետեւյալն է. ՀՀ քաղաքացիներն ուզում են ապրել Հայաստանում եւ ապրել երջանիկ: Այն Հայաստանում, որը կլինի անվտանգ, արդար, ազատ, արժանապատիվ եւ առաջադեմ: Նա դա անվանեց «5 Ա-երի սկզբունք»:

 «Առաջին՝ ՀՀ բնակչությունը հասցնել մինչեւ առնվազն 5 մլն-ի, ստեղծել 1,5 մլն աշխատատեղ, հաղթահարել աղքատությունն աշխատանքով, 20-ապատկել Հայաստանի ՀՆԱ-ն, 7-նապատկենք միջին աշխատավարձը: Այսօր կան բազմաթիվ մարդիկ, որոնք իրենց աշխատանքով ի վիճակի չեն հոգալ իրենց ծախսերը:

Հաջորդը մինչեւ 2050 թվականը ունենանք մեկ շնչի հաշվով աշխարհի ամենամարտունակ բանակը, ունենանք աշխարհի 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը, սովորելը դարձնենք ազգային ապրելակերպ, բուհերի միջազգային վարկանիշի առաջին 200-յակում տեղ գտնի առնվազն 3 հայկական բուհ, Հայաստանը դարձնենք բարձր տեխնոլոգիական արդյունաբերության երկիր: Ունենանք 10 մլրդ դոլար եւ ավելի արժեքով առնվազն 5 տեխնոլոգիական ընկերություն եւ առնվազն 10 հազար աշխատող ստարտափ:

Ունենանք առողջ շրջակա միջավայրով, կլիմայադիմացկուն եւ էներգաարդյունավետ Հայաստան: Նվաճենք 25 օլիմպիական ոսկե մեդալ: Ֆուտբոլի հավաքականը դարձնենք աշխարհի կամ Եվրոպայի մեդալակիր: Նվաճենք շախմատի աշխարհի անհտական չեմպիոնի կոչումը: Հայաստան այցելով զբոսաշրջիկների թիվը հասցնենք 15 մլն-ի»,- asac na:

դիտվել է 195 անգամ
Լրահոս
«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Այն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն Վրթանեսյան Համատեղ պայքարի պլան դեռ չկա Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am