Հայաստանում գործակալներ կան, որը մտահոգիչ է. դա ԱԱԾ-ի խնդիրն է. Սասուն Միքայելյան (video)
«Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում, ԵԿՄ ղեկավար, ԱԺ պատագամավոր Սասուն Միքայելյանը, անդրադառնալով Ռուսական դոսյե կենտրոնի կողմից հրապարակված փաստաթղթին՝ նշեց, որ դա մեր երկրի ներքին անվտանգության խնդիրն է. «ԱԱԽ-ն պարտավոր է, որ նման բան չլինի, իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանին, կարող եմ ասել նույն հաջողությամբ արեւմուտք, եվրոպա, դա մեր ներքին խնդիրն է, որը պետք է կարգավորենք։ Այս խոշոր պետությունների վերադասավորման մեջ մենք պիտի խելոք լինենք եւ ճիշտ քաղաքականություն վարենք, որ չընկնենք նույն օրին, երբ ռուսները զենքը տվեցին թուրքերին ու 1,5 ժողովուրդ ցեղասպանվեցին»։
Միքայելյանը նշեց, որ 90-ականներից մինչեւ այսօր պատերազմը շարունակվում է. «Եկեք չտարանջատենք քառօրյա դեպքերը, տավուշյան դեպքերը, դիվերսիոն հարձակումները։ Մենք պատերազմի մեջ ենք, որը չի ավարտվել դեռ»։