Ով է հոգեկան խնդիրներ ունեցող պաշտոնյան. հայտնում է Ծառուկյանը
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Երեւանի Աջափնյակ համայնքում հանդիպում է քաղաքացիների հետ:
Լրագրողների հետ զրույցում Գագիկ Ծառուկյանը, պատասխանելով հարցին, թե ում էր վերաբերում իր հայտարարությունը՝ կապված հոգեկան խնդիրներ ունեցող պաշտոնյաների հետ, ասաց «Ում վերաբերում էր, ինքը դա տեսել ու հասկացել է»:
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը Facebook-ի իր էջում գրել էր. «Կարծում եմ ժամանակն է Սահմանադրությամբ հստակ ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ՝ վտանգելով երկրի և ՀՀ քաղաքացիների անվտանգությունը»:
Դրանից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել էր, որ դժվար է չհամաձայնել ԿԳՄՍ նախարարի հետ. «Սկզբից օտարերկրացի կանանց հրավիրում ես եկեղեցի ցույց տալու: Հետո, լինելով ոստիկանության սերժանտ, եկեղեցու տարածքում խմբով բռնաբարում ես հյուրերին ու կողոպտում նրանց: Հետո զբաղվում ես ազգային արժեքների եւ ազգային ինքնության պաշտպանությամբ: Հիրավի «ազգանպաստ» գործունեություն: Աջակցել, միանշանակ աջակցել»: