«Քաղաքացու հետ զրույցներ» վարող վարչապետը հիմա էլ սկսել է քաղաքացիներին նամակներ գրել

Ժամանակին «լայվերով» «Քաղաքացու հետ զրույցներ» վարող վարչապետը հիմա էլ սկսել է քաղաքացիներին նամակներ գրել, ինչ-որ բացատրություններ տալ։ Լավ է, իհարկե, որ երկրի ղեկավարը հաշվետու է հասարակությանը, սակայն երբ խորանում ես գրառումների բովանդակության մեջ, հաշվետվության տպավորությունը հիմնովին փոխվում է։ Այդ գրառումների հիմնական մասը մեղադրանքներ են, մուննաթ, հոխորտանք, սեփական անսխալականության մեջ համոզվածության արտահայտություններ, անգամ եթե խոսում է սխալներից, ու արտաքուստ թվում է, թե անգամ ընդունում է իր սխալները։ Երեկվա գրառումը, օրինակ, այն մասին էր, որ «իմ սխալն ավելի ճիշտ է, քան ձեր ճշմարտությունը», որովհետեւ ես, իմ բոլոր սխալներով հանդերձ, հաջողության եմ հասել, իսկ դուք՝ ոչ։

Հերթական անգամ 2018-ի իրադարձությունները սեփականաշնորհելու, այն գերագնահատելու, կատարվածի ազդեցությունից ու տիրույթից դուրս չգալու մասին էր խոսում այդ գրառումը։ Այն մասին, որ երկրի վարչապետն ավելի կարեւոր մտահոգություն ունի, քան մեր երկրի սոցիալ-տնտեսական վիճակն ու բյուր խնդիրները։ Այն մասին, որ նա շարունակ հետ է նայում եւ վերլուծում իր անցած ուղին՝ առաջ նայելու փոխարեն։ Նաեւ այն մասին, որ ինչ-որ մարդկանց մեղադրանքներն ու կարծիքները մի կողմից այնքան կարեւոր են, որ խանգարում են կենտրոնանալ վարչապետի աշխատանքի վրա, մյուս կողմից՝ անընդհատ այդ մարդկանց արձագանքելու, շշպռելու պահանջ ունի մարդը։

Եվ վերջապես այն մասին, որ նա չի դադարում գլխավոր խմբագիր եւ ընդդիմադիր գործիչ լինելուց, որը կենսական պահանջ ունի մշտապես մեկին թիրախավորելու եւ իր նեգատիվ հույզերը նրա վրա տեղափոխելու։ Այդ թիրախը մե՛կ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են, մե՛կ Հրայր Թովմասյանը, մե՛կ Գագիկ Ծառուկյանը, մե՛կ Արթուր Վանեցյանը։

Արմինե Օհանյան

Հրապարակ

դիտվել է 198 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am