Փաշինյանի կարճ հիշողությունը. ինչպես են իր քթի տակ «քցել» իրանցի ներդրողին

Ազգային ժողվում կառավարության վերջին հարցուպատասխանից հետո բացահայտված իրականությունը ճշգրտորեն ցույց է տալիս մեր երկրում տնտեսության վիճակը,ավելի ճիշտ տնտեսական թշվառությունը: Հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին վերջինիս մասնակցությամբ բացված, այնուհետև փակված գործարանների վերաբերյալ։
Ըստ Եղիազարյանի՝ Փաշինյանը մասնակցել էր նաև Վանաձորում մեքենաների արտադրությամբ զբաղվող գործարանի բացմանը, որը ևս փակվել է։ Փաշինյանին զարմացրեց Եղիազարյանի այս պնդումը։
«Ես Վանաձորում մեքենաների արտադրության գործարան եմ բացե՞լ։ Բացե՞լ եմ։ Հա՞, բացե՞լ եմ։ Փաստորեն Վանաձորում մեքենաների արտադրության էն գործարանը, որը ես չեմ բացել, իմ բացելուց հետո փակվել է։ Շատ լավ է» — արձագանքեց Փաշինյանը։
Ապա նաեւ սկսեց ոչ ադեկվատ մեղադրանքներ ներկայացնել, թե այդ առաջ էր, որ եթե բացմանը գնում էին, ապա 5 կամ ավելի տոկոս այդ գործարանում փայ ունեին, իսկ հիմա, որ ինքը գնում է, ուզում է ասել, որ տնտեսական գործունեության համար հավասար հնարավորություններ են ապահովում:
Նախ,հետաքրքիր է՝ այդ ո՞ւմ «փայ ունենալն» ՝ իշխանությունն ապացուցել, երկրորդ, իսկ ո՞վ ասաց, որ նախկինները, եթե գնում էին մի որևէ ձեռնարկության բացման, դա չէին անում նույն այդ՝ տնտեսական գործունեության հավասար հնարավորություններ տալու կամ ցուցադրելու համար:
Եւ ամենագլխավորը, ի վերջո՝ հարցն այն է, որ գործարանը բացվել է, բայց որոշ ժամանակ անց չի աշխատում, ի՞նչ կարևոր է, թե ով ինչ փայ ունի կամ չունի այդ ձեռնարկությունում:
Ի դեպ, մինչ գործադիրի ղեկավարն ԱԺ ամբիոնից նման «կրուտիտներ» էր անում, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները՝ Էդմոն Մարուքյանը և Արմեն Եղիազարյանը, սկսեցին տարածել Փաշինյանի մասնակցությամբ Վանաձորում դեռևս 2018 թ. դեկտեմբերին գազաբալոնների արտադրությամբ զբաղվող գործարանի բացման վերաբերյալ լուրը՝ պնդելով, որ տեսանյութում Փաշինյանը մասնակցել է նաև մեքենաների արտադրությամբ զբաղվող գործարանի բացմանը, ինչպես նաև փորձարկել է արտադրվող մեքենան։
Այո, միգուցե, Փաշինյանն իսկապես մոռացել էր, որ մասնակցել է նման գործարանի բացմանը, քանզի իշխանության՝ ի դեմս Փաշինյանի համար կյանքը ցույց է տվել, որ մեկ է , թե ինչ կաշխատի, ինչ չի աշխատի, նրանք իրենց փիառի տերն են, մասնակցել, փիառվել են, ու շուտ մոռացել այդ գործարանի, դրա ճակատագրի մասին: Դա է պատճառը, որ այսօր, ինչպես բացահայտվեց, գործարանն իրականում չի աշխատում:

Ավելին, ինչպես հին Հայաստանում էր, հիմա էլ հայ գործարարը քել է իրանցի իր գործընկերոջը եւ դա է պատճառը, որ համատեղ բիզնեսը կյանքի չի կոչվել:

դիտվել է 1876 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am