Նիկոլ Փաշինյանը սկանդալային գործարքի է գնում


Հայելի․ամ-ի տեղեկություններով Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է շինարարության թույլտվություն տալ Մանումենտի տարածքում երկու բարձրահարկ բնակելի շենքերի կառուցման համար։ Նորակառույց բարձրահարկերը կառուցվելու են Մոնումենտում՝ Բաբայան փողոցում գտնվող Ազգային անվտանգության ծառայության ընդունելությունների տնից ոչ այնքան հեռու գտնվող հողատարածքում։ Նախագիծը նախնական համաձայնություն արդեն ստացել է, առաջիկայում կտրվի նաև շինթույլտվությունը։ Սա սկանդալային գործարք է, որին գնալով քաղաքապետ Հայկ Մարությանն ըստ էության անտեսում է մի շարք լուրջ խնդիրներ։ Նախ ԱԱԾ ընդունելությունների տան շրջակայքում բարձրահարկ բնակելի շենքի առկայությունը անթույլատրելի է, քանի որ նորակառույց շենքի բարձրադիր դիրքը խոցելի է դարձնում ընդունելությունների տունը։ Հենց այս հանգամանքով է պայմանավորաված այն փաստը, որ տարածքը, որտեղ կառուցվելու են բարձրահարկերը, նախկինում զերծ է մնացել կառուցապատումից։ Եթե ԱԱԾ-ն այժմ աչք է փակում երկու բարձրահարկերի կառուցման նախագծի վրա և չի փորձում իր լծակներով արգելակել նախագծերի ընթացքը, կնշանակի իշխանությունների պլաններն ավելի հեռուն գնացող են և սոսկ բարձրահարկերի կառուցմամբ չեն սահմանափակվում։ Տեղեկություններ կան, որ հաջորդաբար կարող է օտարվել ԱԱԾ ընդունելությունների տունը, որն համարվում է կառվարական լավագույն շինություններից մեկը։ Գնորդը ռուսատանաբնակ մեծահարուստ հայ է, որը, ըստ տեղեկությունների պատրաստ է շատ լուրջ գումար վճարել այդ քառահարկ շքեղ շինության համար։ Իշխանություններն էլ, հաշվի առնելով առաջարկվող գինը, որոշել են գնալ այդ գործարքին։
Վերադառնալով բնակելի բարձրահարկերի նախագծին՝ նկատենք, որ քաղաքապետարանն իրավունք չունի առանց Երևանի քաղաքաշինական խորհրդի համաձայնության և նախագծի հանրային քննարկման նման շինթույլտվություն տալ։ Բացի այդ, տարածքում չկան բավարար ենթակառուցվածքներ․ խմելու ջրի և կոյուղու համակարգի հարցը հարակից սեփական տների համար անգամ լիովին լուծված չէ։ Բարձրահարկերի կառուցումը ենթակառուցվածքների վերջնական կոլապս կառաջացնի՝ դրանից բխող հավելյալ խնդիրներով։
Հատկանշական է, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո, երբ քննարկվում էր ՀՀ երրրոդ նախագահին պետության կողմից առանձնատուն հատկացնելու հարցը, մամուլում տեղեկություններ եղան, թե Սարգսյանը ցանկություն է հայտնել ստանալ Մոնումենտում՝ Բաբայան փողոցում գտնվող Ազգային անվտանգության ծառայության ընդունելությունների քառահարկ տունը : Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան տեղեկացրել էր վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը և ավելացրել, թե կառավարությունը չի պատրաստվում բավարարել Սերժ Սարգսյանի այս ցանկությունը: «Քննարկվում էր ԱԱԾ ընդունելությունների տան տարբերակը, որը չընդունվեց մեր կողմից: Վարչապետը չընդունեց այդ տարբերակը եւ առհասարակ նպատակահարմար չգտանք: Նպատակահարմար չգտանք տալ, քանի որ համեմատած նախորդ երկու նախագահներին տրամադրված գույքի, սա շատ մեծ էր»,- ՀԺ-ին ասել էր Աղաջանյանը։
Նախկին նախագահ Սերժ Սարգդսյանին պետությունն այդպես էլ օրենքով հասանելիք տունը չի հատկացրել։ Փաստորեն դեռ այն ժամանակ էլ, ինչպես երևում է Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի մեկնաբանությունից, կառավարությունը դեմ չի եղել, որ ԱԱԾ ընդունելությունների տունը դառնա բնակելի։Խնդիրն եղել է տան մեծությունը, այդ պատճառով էլ Փաշինյանը այն չի հատկացրել Սերժ Սարգսյանին։ Ուրիշ բան, եթե այդ առանձնատանը լավ գին տվող կա։ Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը դեմ չէ վաճառել։


Նաիրա Բաղդասարյան

դիտվել է 9024 անգամ
Լրահոս
Փակ է նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը Քաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մի հանեեեեե՛ք, մի՛ հանեք․ էդ միներն ադրբեջանցիների համար են դրել․ Կիրանցում իրավիճակը լարված է (video) ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում Լարված իրավիճակ՝ Հակակոռուպցիոն դատարանում ՄԻՊ-ն անհասկանալի համառությամբ այդպես էլ չհիշեց Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին․ Մնացականյան Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից․ Տավուշում սահմանային փոփոխությունների հեռանկարները Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Տիգրան Աբրահամյան Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ «Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Այն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն Վրթանեսյան Համատեղ պայքարի պլան դեռ չկա Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am