Տերմինատորն ավելի վստահելի էր. Սպառիչ պատասխան Մոսկվայից

Եվրամիությունը ևս կես տարով երկարաձգեց պատժամիջոցներն այն անձանց և կազմակերպությունների նկատմամբ, որոնք «շարունակում են խախտել կամ սպառնալ Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանն ու անկախությանը»:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս մասին ասվում է ԵՄ խորհրդի հայտարարության մեջ: Պատժամիջոցների գործունեության ժամկետը լրանում է սեպտեմբերի 15-ին: Այժմ դրանք երկարաձգվել են մինչև 2021 թվականի մարտի 15-ը և նախատեսում են ուղևորությունների սահմանափակում և ակտիվների սառեցում ԵՄ-ում:
«Սև ցուցակում», ընդհանուր առմամբ, ընդգրկված է 175 մարդ և 44 կազմակերպություն: Որոշումն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 11-ին ԵՄ պաշտոնական ամսագրում հրապարակվելուց հետո:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն ևս երկարաձգել է պատժամիջոցները, որոնք սահմանվել էին ՌԴ երեք և Ուկրաինայի մեկ քաղաքացու դեմ ամերիկյան ընտրություններին «միջամտելու» համար: Այս մասին հայտնել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը:
Միևնույն ժամանակ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը խստորեն քննադատության է ենթարկել արևմուտքին:

«Արևմտյան մի շարք պետությունների ներկայացուցիչների հայտարարությունները Ալեքսեյ Նավալնու շուրջ ստեղծված իրավիճակում Մոսկվայի հետ համագործակցության մասին վստահություն չեն ներշնչում», հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ հավելելով. «Երբ Առնոլդ Շվարցենեգերը Տերմինատորի դերում ասում էր՝ «Վստահիր ինձ», ապա նրան վստահելու շատ ավելի լուրջ հիմքեր կային, քան այն մարդկանց, որոնք այսօր փորձում են Շվարցենեգերի դերը խաղալ միջազգային ասպարեզում»:

Իրականում, ընդդեմ ռուսական քաղաքականության արևմտյան երկրների քայլերն, իսկապես հակասական են, հիմնված երկակի ստանդարտների վրա: Բոլորի համար պարզ է, որ հիմքում Ռուսաստանին ցավեցնելու, ծնկի բերելու քաղաքականությունն է՝ անկախ հանգամանքներից ու փաստերից:

Իրենց ներսում արևմտյան պետությունները շատ հաճախ ի վիճակի չեն անգամ ընդհանուր հայտարարի գալ, միասնական կարծիք ձևավորվել վիճելի խնդիրների շուրջ:
Օրինակ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը օրերս թվիթերյան գրառման միջոցով խորը մտահոգություն հայտնեց ԵՄ-ից դուրս գալու մասին պայմանագիրը խախտող օրինագիծ ընդունելու Մեծ Բրիտանիայի փորձի մասին` նշելով, որ դա կվերացնի վստահությունը կողմերի միջև և կխափանի առևտրային բանակցությունները:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիան հայտարարել էր մի օրինագծի ընդունման մասին, որը բացահայտորեն խախտում է միջազգային իրավունքի որոշ դրույթներ: Բրիտանական կառավարությունը գտնում է, որ օրենքի դրույթները «շատ յուրահատուկ և սահմանափակ ձևով» են խախտում միջազգային իրավունքը, սակայն աճում է մտավախությունը, որ այս օրենքի ընդունումը կվնասի առևտրային նոր համաձայնագրի կնքմանը Մեծ Բրիտանիայի ու Եվրամիության միջև:

Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարոս Սեֆչովիչը կոչ է արել արագ հանդիպում կազմակերպել բրիտանական կողմից Brexit- ի իրականացման պատասխանատու Մայքլ Գովի հետ: Սեֆչովիչը հավելել է, որ Գովի հետ հեռախոսազրույցի ընթացքում նա ընդգծել է, որ եթե ապագա առևտրային գործարքի շուրջ բանակցությունները շարունակվեն, ԵՄ-ն պետք է վստահություն ունենա Լոնդոնի նկատմամբ:

«Մեզ համար սա, իհարկե, սկզբունքային է», - ասել է Սեֆչովիչը մամլո ասուլիսի ընթացքում:

Եվրախորհրդի նախագահ Չարլզ Միշելը, ով նախագահում է ԵՄ առաջնորդների գագաթնաժողովները, նույնպես Twitter- ում արձագանքել է Լոնդոնի օրենսդրական նախաձեռնությանը, որը վտանգում է ԵՄ-Միացյալ Թագավորություն Brexit-ի պայմանագիրը ՝ նշելով, որ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանագիրը «պետք է ամբողջությամբ իրականացվի»:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2134 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am