40 տոկոսը չի ցանկանում միավորվել Բելառուսի հետ, իսկ 17 տոկոսը ուզում է, որ Բելառուսը պետք է դառնա ՌԴ-ի մաս

Ռուսաստանցիների ավելի քան 40 տոկոսը չի ցանկանում միավորվել Բելառուսի հետ, ըստ «Ազատության»՝ նման հարցման արդյունքներ են հրապարակվել օրերս:

Ռուսաստանի բնակիչների ավելի քան 40 տոկոսը չի ցանկանում միավորվել Բելառուսի հետ և նախընտրում է նրա հետ ունենալ բարիդրացիական հարաբերություններ: Սրա մասին են վկայում Հասարակական կարծիքի համառուսաստանյան կենտրոնի հարցման արդյունքները:

Բելառուսում աճող լարվածության և զանգվածային բողոքների ֆոնին ռուսաստանցիները հակված չեն արագացնել երկու երկրների միավորման գործընթացը, նշում են փորձագետները: Հարցվածների 22 տոկոսը սատարում է Միութենական պետությունը, իսկ 17 տոկոսը կարծում, որ Բելառուսը պետք է դառնա Ռուսաստանի մաս մեկ կամ մի քանի շրջանների ձևաչափով: Հարցվածների մեկ տոկոսն էլ ցանկանում է, որ Ռուսաստանը դառնա Բելառուսի մաս:

Հարցումն անցկացվել է օգոստոսի 20-ին հեռախոսի միջոցով 18 տարեկանից բարձր 1600 ռուսաստանցիների շրջանում:
Հիշեցնենք, որ 1999թ. դեկտեմբերի 8-ին երկու երկրների նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Բորիս Ելցինը ստորագրեցին Բելառուսի և Ռուսաստանի Միության մասին պայմանագիրը: Փաստաթուղթը նախատեսում է ընդհանուր խորհրդարանի, արժույթի, օրենսդրության և պետական խորհրդանիշների ստեղծում: Այն ենթադրում է միասնական տնտեսական, արտաքին քաղաքական, բյուջետային, հարկային քաղաքականություն, երկու երկրների էներգետիկայի, տրանսպորտի, մաքսային համակարգերի միավորում

Անցած տարի Ռուսաստանի եւ Բելառուսի նախագահները չէին բացառել երկու երկրների ինտեգրման մասին նոր համաձայնագրի ստորագրումը: Հայտարարվել էր անգամ հնարավոր ստորագրման ամսաթիվը ՝ դեկտեմբերի 8-ը: Սակայն Սոչիում կայացած հանդիպմանը երկրների ղեկավարները չկարողացան հաստատել ինտեգրման «ճանապարհային քարտեզը»:

Հետագայում Մինսկի և Մոսկվայի միջև հարաբերությունները վատթարացան, մասնավորապես՝ էներգետիկ ռեսուրսների գների հարցի շուրջ տարաձայնությունների պատճառով: Ռուսաստանը էներգակիրների հիմնական մատակարարողն էր Բելառուսի համար: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բազմիցս քննադատել է Ռուսաստանի ղեկավարությանն այս հարցում:

Բելառուս վերլուծաբան Անդրեյ Վարդոմացկիի կենտրոնի սոցիոլոգիական հարցումների համաձայն, եթե 2019 թ-ի սկզբին բելառուսների ավելի քան 60 տոկոսը կողմ էր Ռուսաստանի հետ դաշինքին, ապա դեկտեմբերին այդ ցուցանիշը իջել է մինչև գրեթե 40 տոկոս: Միևնույն ժամանակ ակտիվացել են եվրոպամետ տրամադրությունները. Բելառուսի ՝ Եվրամիությանն անդամակցելու կողմնակիցների թիվը 24-ից հասել է 32 տոկոսի:

Իսկ Բելառուսում այդ ընթացքում շարունակվում են զանգվածային բողոքի ցույցերն ընդդեմ գործող նախագահ Լուկաշենկոյի: Հանրությունը պահանջում է նրա հեռացումն ու նոր ընտրությունների անցկացումը, իսկ իրավապահ մարմինները շարունակում են բռնաճնշումներն ու ձերբակալությունները: Օրերս Մինսկի կենտրոնից առևանգվել էր ընդդիմադիր առաջնորդ Մարիա Կոլեսնիկովան: Ոստիկանությունը հերքեց իր ներգրավվածությունը վերջինիս անհետացման հարցում: Հետագայում, նրա կողմնակիցները տեղեկացրեցին, որ Կոլեսնիկովային փորձել են դուրս բերել Բելառուսից Ուկրաինա, սակայն սահմանին նա պատռել է իր անձնագիրը, որը անհնար է դարձրել սահմանի հատումը: Այս պահին դեռևս նրա գտնվելու վայրի մասին չկա որևէ տեղեկություն:

Սեպտեմբերի 9-ին դիմակներ կրող անհայտ անձինք բերման են ենթարկել Համակարգող խորհրդի մեկ այլ ակտիվ անդամին՝ Մաքսիմ Զնակին, ով ևս Կոլեսնիկովայի նման ակտիվ մասնակցություն էր ունենում բողոքի շարժմանը: Այս զարգացումները փաստում են, որ բելառուսական իշխանությունները որդեգրել են բողոքի շարժման ղեկավարներին թիրախավորելու քաղաքականություն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մոտ օրերս նախատեսվող հանդիպումից առաջ:

Իր հերթին գործող նախագահ Լուկաշենկոն հարցազրույց է տվել ռուսաստանցի լրագրողներին, որի ընթացքում նշել է, որ մի գուցե նա երկար է մնացել իշխանության ղեկին և, այսպիսով` հոգնեցրել հանրության որոշ հատվածին: Նա, սակայն, տեղի ունեցող զարգացումներում տեսնում է մանր բուրժուական հեղափոխության տարրեր, որոնք ղեկավարվում են դրսից:

Ըստ նրա՝ իր կառավարման տարիներին հարստացած հասարակության այդ խմբերն այժմ ձգտում են վերցնել իշխանությունը, իսկ այդ գործընթացը ղեկավարվում է ԱՄՆ-ի կողմից Լիտվայում, Ուկրաինայում, Լեհաստանում և Չեխիայում ստեղծած կենտրոնների միջոցով: Նա վստահ է, որ բելառուսական ՕՄՕՆ-ը փրկել է երկիրն արագ գրավումից, իսկ բռնության հետքեր պատկերելու համար, ըստ նրա, հաճախ ցուցարարները ներկում էին կապույտ ներկով իրենց մարմինների որոշ հատվածներ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2000 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am