Հաջորդը Ռուսաստանն է` սպառնում է «Բատկան». Նոր խաղ մեկ ուրիշ կին ընդդիմադիրի մասնակցությամբ

«Եթե Բելառուսն ընկնի, հաջորդը կլինի Ռուսաստանը», - երեկ ռուսական պետական լրատվամիջոցներին տված հարցազրույցում զգուշացրել է Ալեքսանդր Լուկաշենկոն, որի իշխանավարման դեմ զանգվածային ցույցերն արդեն մեկ ամիս է` չեն դադարում: Նման մարդաշատ ու տևական բողոքի ալիք Բելառուսն իր նորագույն պատմության մեջ դեռ չէր տեսել:

Ինքը` ավելի քան քսանհինգ տարի անընդմեջ երկիրն առաջնորդող Լուկաշենկոն խոստովանեց` գուցե մի քիչ չափն անցել է իշխանավարման առումով, միաժամանակ ընդգծել` դա ամենևին չի նշանակում, թե մտադիր է կանգ առնել ու հրաժարական ներկայացնել: «Ես քառորդ դար կառուցել եմ Բելառուսը և հենց այնպես այս ամենը չեմ թողնի», - պնդել է Լուկաշենկոն, որին Արևմուտքում շատերն են Եվրոպայի վերջին բռնապետը համարում: «Իհարկե, ինձ համար շատ ցավալի ու ողբերգական է տեսնել այս ամենը, բայց դա չի նշանակում, թե հուսահատվել եմ: Ես պետք է պաշտպանեմ այն, ինչ ստեղծել ենք մեր ձեռքերով, պաշտպանեմ այն մարդկանց, որոնք այդ ամենը կառուցել են: Նրանք, որ իրենց ձայնն ինձ են տվել, գերակշռող մեծամասնություն են կազմում, թեև տեսնում են ինձ ամեն օր` հեռուստացույցով, թեյնիկով ու արդուկով, և գուցե ինչ-որ տեղ նաև հոգնել են: Բայց, միևնույն է, ինձ են աջակցել»:

Լուկաշենկոն, սակայն, այդպես էլ չի հստակեցրել` այդ դեպքում ովքե՞ր են այն հարյուր հազարավոր մարդիկ, որ արդեն մեկ ամիս է` անընդհատ փողոց են դուրս գալիս իր հրաժարականի, ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու պահանջով: «Եթե Լուկաշենկոն չլինի, ողջ համակարգը կփլուզվի, հետևից էլ կգլորվի Բելառուսը», - զգուշացրել է նա` չպարզաբանելով` ինչու է այդքան խոցելի երկիրը, որն, իր խոսքով, կառուցել է քսանհինգ տարի շարունակ: Խոսելով ապագայի ծրագրերից` Լուկաշենկոն պնդել է, թե կարող է և վաղաժամ նախագահական ընտրությունների գնալ, բայց՝ միայն սահմանադրական բարեփոխումներից հետո: Ընդդիմադիրները, մինչդեռ, վստահ են` այս հայտարարություններով 66-ամյա առաջնորդն ընդամենը փորձում է ժամանակ շահել:

Ծավալուն հարցազրույցում, որն առաջինն էր մեկ ամիս առաջ տեղի ունեցած վիճահարույց նախագահական ընտրություններից հետո, Լուկաշենկոն որևէ բառ չի ասել ընդդիմության մատնանշած ընտրակեղծիքների ու մարդու իրավունքների խախտումների մասին: Պնդել է` մարդիկ փողոց են դուրս գալիս Արևմուտքի պատվերով: Ընդ որում, նախագահական նստավայր հրավիրելով Կրեմլի խոսափողը համարվող լրագրողներին, Լուկաշենկոն մի քանի անգամ բացահայտ ակնարկել է` Ռուսաստանի նախագահն այսօր պետք է իր կողքին կանգնի, եթե չի ուզում, որ վաղն էլ իր իշխանությունը տապալվի: «Ես շատ նախագահների հետ եմ խոսել, ինչպես նաև իմ ավագ եղբոր` Պուտինի, ես նրան զգուշացրել եմ` սրան դիմակայել չի լինի. ինչպե՞ս դիմակայես, ինչ-որ մեկը կարո՞ղ է արգելափակել այդ Տելեգրամ ալիքները... ոչ... այդ իսկ պատճառով, դուք էլ մի թուլացեք, ձեզ մոտ էլ շուտով քաղաքական իրադարձություններ են սպասվում», - ասել է Լուկաշենկոն, ընդգծելով`«եթե այսօր Բելառուսը փլուզվի, հաջորդը կլինի Ռուսաստանը»:

Կրեմլում «ավագ եղբայրը» Լուկաշենկոյի այս զգուշացում-հորդորը կարծես ամենայն լրջությամբ է ընդունել: Օրեր առաջ Վլադիմիր Պուտինը նշեց, թե պատրաստ է ոստիկանական զորք մտցնել Բելառուս, եթե իրավիճակը դուրս գա վերահսկողությունից, անցած շաբաթ Մինսկ ուղարկեց վարչապետ Միխայիլ Միշուստինին, առաջիկա օրերին էլ պատրաստվում է հանդիսավորությամբ ընդունել Ալեքսանդր Լուկաշենկոյին, որի վերընտրությունը արևմտյան մի շարք երկրներ չեն ճանաչում:

Այսպես Լուկաշենկոն խոստովանում է, թե հնարավոր է՝ «մի քիչ երկար է նստել» նախագահի աթոռին: Լուկաշենկոն չի բացառում նոր ընտրություններ անցկացնելու հնարավորությունը

Մյուս կողմից ուշագրավ խաղ է ընթանում ընդդիմության առաջնորդ Մարիա Կոլեսնիկովայի շուրջ:

Երեկ Բելառուսի սահմանային ծառայությունները հրապարակեց մի տեսագրություն, որը ցույց է տալիս, թե ինչպես է երկրի ընդդիմության առաջնորդ Մարիա Կոլեսնիկովային և երկու ընդդիմադիր այլ գործիչների մի ավտոմեքենայով տեղափոխում դեպի Ուկրաինայի հետ սահմանը:

Ինչպես Բելառուսի սահմանապահ ծառայության մի աշխատակից է ասել, Կոլեսնիկովային բերման են ենթարկել Բելառուսի իշխանություններն այն բանից հետո, երբ խափանվել է նրան Բելառուսից արտաքսելու փորձը: Ուկրաինան հաղորդում է նաև, որ Կոլեսնիկովան մտածված կերպով պատռել է իր անձնագիրը, որպեսզի Ուկրաինայի սահմանային ծառայության աշխատակիցները չկարողանան իրեն թույլ տալ մուտք գործել երկիր: Ինչպես Ուկրաինայի ներքին գործերի փոխնախարար Անտոն Գերաշչենկոն է ասել, Կոլեսնիկովան, որի գտնվելու վայրը նախորդ 24 ժամերին անհայտ էր, հաջողությամբ կարողացել է կանխել իրեն «երկրից պարտադրաբար արտաքսելու քայլը»:

Անցած մի քանի շաբաթների ընթացքում Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի դեմ սկսված բողոքի ցույցերի գլխավոր կազմակերպիչներից Կոլեսնիկովային Մինսկում առևանգել էին դիմակավոր մի քանի մարդիկ, որից հետո նրա մասին տեղեկություններ չկային, մինչև Ուկրաինայի սահմանին հասնելը:

Կոլեսնիկովայի հետ տեղի ունեցած միջադեպից հետո Լուկաշենկոն ռուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ չի բացառել նոր ընտրություններ հրավիրելու հնարավորությունը, սակայն ավելացրել է, որ չի ընդունի ընդդիմության հետ բանակցելու որևէ կոչ:

Այսպես, Բելառուսի իշխանություններին չի հաջողվել վտարել Կոլեսնիկովային՝ նա, ըստ ուկրաինական աղբյուրների, պատռել է անձնագիրը: Մի ամբողջ օր միջազգային հանրությունը` Բեռլինից մինչև Վիլնյուս, Բելառուսի իշխանություններից պահանջում էր տեղեկություն հաղորդել անհետացած երեք ընդդիմադիրների` Մարիա Կոլեսնիկովայի, Իվան Կրավցովի և Անտոն Ռոդնենկովի մասին, որոնց, ըստ հաղորդումների, դիմակավոր անձինք առևանգել էին երեկ առավոտյան Մինսկի կենտրոնից:

Փաստացի, իրադարձությունների նման զարգացման շատերն էին սպասում, քանի որ շաբաթներ առաջ արդեն իսկ երկրից հեռացել կամ՝ հեռացվել էին նախագահ Լուկաշենկոյի հրաժարականը պահանջող մյուս բոլոր գործիչները: Միայն թե այս դեպքում, պարզվեց, ամեն ինչ այնքան էլ հարթ չի ընթացել. Մարիա Կոլեսնիկովային, այդուամենայնիվ, հաջողվել է խափանել իշխանության սցենարը: Ըստ ուկրաինական լրատվամիջոցների, Կոլեսնիկովան պատռել է սեփական անձնագիրը, ինչից հետո բելառուսցի սահմանապահները ուղղակի չեն կարողացել նրան Ուկրաինա ճանապարհել: Այդ վարկածը չի հերքել նաև Ուկարինայի ներքին գործերի փոխնախարար Անտոն Գերաշչենկոն: «Մարիա Կոլեսնիկովան խիզախ քայլ է արել, ինչից հետո Բելառուսի հատուկ ծառայություններն այլևս չեն կարողացել նրան վտարել: Մյուս երկու ընդդիմադիրներին բռնությամբ դուրս են բերել երկրից, նրանք այժմ գտնվում են Ուկրաինայում: Կոլեսնիկովան, սակայն, մնաց Բելառուսի տարածքում, և նրա կյանքի ու առողջության համար ողջ պատասխանատվությունն անձամբ Ալեքսանդր Լուկաշենկոն է կրում», ասել է Ուկրաինայի ՆԳ փոխնախարարը:

Ավելի ուշ պաշտոնական Մինսկը նոր հաղորդագրություն տարածեց դետեկտիվ հիշեցնող այս պատմության մասին՝ պնդելով, իբր Կոլեսնիկովայի երկու համախոհներն իրենք են վերջին պահին կնոջը դուրս գցել մեքենայից: «Ըստ էության, նրան դուրս հրեցին ու շարունակեցին ճանապարհը դեպի Ուկրաինա», - հայտնել է Սահմանային ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Անտոն Բիչկովսկին: Իրավապահների հաղորդմամբ,Կոլեսնիկովան ձերբակալվել է` սահմանն ապօրինի հատելու համար, փաստաբաններն ու հարազատները, սակայն, մինչ այս պահը չգիտեն` որտեղ է նա:

Հիշեցնենք, որ ակնկալվում է, որ՝ «Եվրոպայի վերջին բռնապետի» տիտղոսը ստացած առաջնորդը առաջիկա օրերին կմեկնի Մոսկվա` նախագահ Պուտինի հետ հանդիպման:
Ընդդիմադիր Մարիա Կոլեսնիկովայի շուրջ կարծես, ուշագրավ, մթնոլորտ է ձևավորվում:

Դատելով նաև ռուսական մեդիայի ակտիվությունը՝ նրա վերաբերյալ նյութերը լուսաբանելիս՝ ռուսական կողմի համար Կոլեսնիկովան, կարծես, ընդունելի տարբերակ է՝ Լուկաշենկոյին փոխարինելու առումով:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2115 անգամ
Լրահոս
Համատեղ պայքարի պլան դեռ չկա Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am