«Ստորագրում ենք բոլոր պահանջների տակ». հացադուլավոր բռնցքամարտիկին են այցելել ՀՅԴ ՀԳՄ անդամները

yerkir.am
«Նախ ուզում եմ արձանագրել, որ քո բոլոր պահանջների տակ ստորագրում ենք, սիրելի չեմպիոն։ Դրանք լրիվ ճիշտ են, թիրախային, նպատակային, ազգային և հայրենասիրական», - հայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը՝ աշխարհահռչակ բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանի հետ հանդիպման ժամանակ։ Հանդիպմանը ներկա էին նաև ՀՅԴ ՀԳՄ նախագահ Սիմոն Սիմոնյանը, ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի անդամ Սարգիս Կարապետյանը և այլք։

Հիշեցնենք՝ սպորտի վաստակավոր վարպետ, աշխարհահռչակ բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը կառավարության շենքի հարևանությամբ հացադուլ է հայտարարել։ Նա իր կողքը տեղադրել է ցուցանակ, որտեղ ներկայացված են իր պահանջները։

Ցուցանակի վրա նշված է.

«Այս իշխանությունը ոտնահարում է մեր ազգային արժեքները

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ

Ոչ Ստամբուլյան Կոնվենցիային
Ոչ Լանզարոտեի կոնվենցիային
Ոչ թուրքահաճո կրթական չափորոշիչներին
Ոչ Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ պայքարին
Ոչ մեր պատմությանը կեղծմանը
Ոչ Ամուլսարի շահագործմանը
Ոչ անօրինական բռնություններին
Ոչ...»։

Արծվիկ Մինասյանն իր խոսքում հավելեց, որ իրենք և բռնցքամարտիկը միևնույն ուղեգծի մեջ են։ Նպատակը հստակ է՝ մեծ համախմբում իրականացնել և կարողանալ երկրում իրական, ազգային, դեպի լավը գնացող փոփոխություններ անել և թույլ չտալ, որ ամեն մի օտարածին երևույթ մուտք գործի հասարակության մեջ։

«Ընդունում եմ, որ այս գործողությամբ նաև սթափության քայլ ես անում, բայց նաև քո առողջությունը մեզ համար շատ ավելի կարևոր և թանկ է, որովհետև դու առաջիկայում դեռ շատ անելիքներ ունես», - դիմելով չեմպիոնին՝ նշեց Արծվիկ Մինասյանը՝ փաստելով, որ առաջիկայում կհրապարակվի այդ ուղղությամբ անելիքների օրակարգը, որի մասին կտեղեկացվի նաև Իսրայել Հակոբկոխյանը։

Աշխարհահռչակ բռնցքամարտիկը շնորհակալություն հայտնեց այցելուներին և հույս հայտնեց, որ միասնական ուժերով կհասնեն ցանկալի արդյունքների։

դիտվել է 1217 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am