Պետության ղեկավարը միջազգային բարձր ամբիոններից պետք է խոսի իր մայրենի լեզվով․ Ավետիք Իշխանյան

Երկու խոսք վարչապետ Նիկոլ Փաշինյանի РБК և BBC հեռուստաընկերություններին տված հարցազրույցների մասին։ Խոսքը վերաբերում է, ոչ թե լրագրողների հարցերի պատասխանների բովանդակություններին, այլ լեզվին։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

Նա գրել է. «Այն, որ Հայաստանի քաղաքացիները պետք է առաջին հերթին փայլուն տիրապետեն իրենց մայրենի լեզվին, իմ համոզմունքն է։ Սակայն այդ բնավ չի նշանակում, որ մենք չպետք է, ավելին՝ ցանկալի է նույնպես փայլուն տիրապետենք նաև օտար լեզուների։ Ինչ վերաբերում է քաղաքական, հատկապես պետական գործիչներին, այն նույնիսկ պարտադիր է ։ Բայց, գոյություն ունի մի բայց, հատկապես պետության ղեկավարին վերաբերող։ Նույնպես համոզված եմ, որ պետության ղեկավարը միջազգային բարձր ամբիոններից պետք է խոսի իր մայրենի լեզվով, իսկ նախապես տարբեր լեզուներով թարգմանված ելույթի տեքստը, թարգմանիչները սինխրոն կկարդան ունկնդիրների համար։ Այսպես, հիշում եմ, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ՄԱԿ-ի ամբիոնից ելույթ ունեցավ ֆրանսերեն, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անգլերեն, միայն կարծեմ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ հայերեն( գուցե օտար լեզուներին բավարար չտիրապետե՞լն էր պատճառը, չգիտեմ), ապա, արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանը,ի դեպ երկու անգամ, նորից օտար լեզվով՝ անգլերեն։ Այլ հարց է միջպետական կառույցներում քննարկումների ժամանակ կիրառվող լեզուն,օրինակ ԵԱՏՄ շրջանակներում ՝ ռուսերենը։ ՀՀ վարչապետը, եթե նույնիսկ փայլուն տիրապետեր ռուսերենին , կամ անգլերենին, կարծում եմ հարցազրույցները պետք է տար հայերեն։ Բոլորովին պարտադիր չէ, ցուցադրել քո օտար լեզուների իմացությունը։ Օտար լեզուներին տիրապետելն ինքնին, չի նշանակում լինել ինտելեկտուալ, զարգացած, լուրջ քաղաքական գործիչ։ Իսկ մայրենի լեզվով խոսելը ,գոնե և առաջին հերթին ազգային արժանապատվության հարց է»։

դիտվել է 402 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am